Գյումրիում ինքնաuպանության փորձ է կանխվել․ մանրամասներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր Ավետիսյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով Երթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան Գազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու


Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում այս օրերին կատարվող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ նաև հարակից տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։ Արցախյան պատերազմից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն ուժեղացել են։ Իսկ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, կապված է նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներից։ Իսկ Թուրքիայում այսօր ներքաղաքական լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի վրա է՝ կապված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետ։

Իսկ թե ինչու հենց այս պահին որոշվեց ձերբակալել Իմամօղլուին, շատ պարզ է՝ նա կարող էր գրանցվել որպես ընդդիմադիր թեկնածու։ Իմամօղլուն այն քաղաքական գործիչն է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, որ գրեթե միշտ հաղթանակ է արձանագրել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ։ Նույնիսկ դեպք եղավ, որ Թուրքիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին Ստամբուլում կայացած ընտրությունները, որի արդյունքներով հաղթել էր Իմամօղլուն։ Բայց նոր ընտրությունների արդյունքում ընդդիմադիր թեկնածուն կրկին հաղթանակ արձանագրեց Ստամբուլում։ Իսկ Թուրքիայում հայտնի խոսք կա. «Ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»։ Ստամբուլը Թուրքիայի ամենաառանցքային քաղաքն է։ Եվ Էրդողանը նույնպես իր քաղաքական վերելքը սկսել է Ստամբուլից, ապա հասել ամենաբարձր պաշտոններին։ Ուստի, Իմամօղլուն նախագահական ընտրությունների ժամանակ իրապես կարող է ձեռնոց նետել գործող նախագահին։

2023 թվականի նախագահական ընտրություններին նախորդող փուլում Իմամօղլուն անցնում էր քրեական գործով։ Ու վերլուծական շրջանակներում նշվում էր, որ նա կարող է Էրդողանի համար լուրջ մրցակից լինել։ Անգամ սոցհարցումների արդյունքներ էին ներկայացվում, և խոսվում էր այն մասին, որ նրա վարկանիշն ավելի բարձր է, քան գործող նախագահինը։ Սակայն, ի վերջո, որոշվեց, որ 2023 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմությունն առաջնորդելու է Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հանրության շրջանում ավելի թույլ թեկնածու էր ընկալվում, բայց նա պարտություն կրելուց հետո որոշեց, որ զիջելու է կուսակցության առաջնորդի պաշտոնը։

Ու չնայած անցած նախագահական ընտրություններից երկու տարի ժամանակ է անցել, թուրքական հանրության և վերլուծաբանների շրջանում խոսվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, քանի որ Էրդողանը նպատակ ունի նախագահի պաշտոնում իր տեղը նորից ամրագրել։ Ճիշտ է՝ Էրդողանը դեռևս մեծ հանրային աջակցություն ունի, բայց բացառված չէ, որ ժամանակի ընթացքում դժգոհությունների կուտակման պարագայում հասարակության մեծամասնության վստահությունը թեքվի հենց Իմամօղլուի կողմը, մանավանդ տվյալներ են հրապարակվում, որ գրեթե 15 միլիոն քաղաքացի Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել են որպես հանրապետության նախագահի թեկնածու։

Դրա համար էլ Էրդողանը փորձում է հենց սկզբից թույլ չտալ, որ Իմամօղլուն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, իսկ այդ նպատակին հասնելու շրջանակներում է, որ միս ու արյուն են ստանում նրա դեմ հարուցված գործերը, որոնք առնչվում են կոռուպցիային և քրդական ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալուն։ Ըստ երևույթին, իրավապահները տևական ժամանակ հետևել են Իմամօղլուի յուրաքանչյուր շարժին, որ հարկ եղած դեպքում նրա դեմ գործի դրվեն մեղադրանքները։ Բայց միայն սա հերիք չէ, չեղյալ է հայտարարվել նաև Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը, իսկ թուրքական օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուները պետք է բարձրագույն կրթություն ունենան։

Ինչևէ, Իմամօղլուի ձերբակալությունը մեծ բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում։ Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Նույնիսկ տվյալներ կան, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մոտ մեկ միլիոն մարդ է հավաքվել։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են գրանցվում, իսկ հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։ Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են, որ բողոքի ակցիաների մասին տեղեկությունները հնարավորինս քիչ լուսաբանվեն։

Այսուամենայնիվ, Էրդողանն արդեն տարիների ընթացքում ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու և իր իշխանությունը պահելու մեծ փորձ է ձեռք բերել։ Նա կարողացավ իշխանության թամբի վրա մնալ՝ 2013 թվականին Գեզի պուրակի ցույցերից սկսած 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձով վերջացրած։ Այնպես որ, քաղաքագետները Թուրքիայում շրջադարձային փոփոխություն չեն կանխատեսում՝ մանավանդ որ բնակչության կրոնական ուղղվածություն ունեցող ազգայնական հատվածի շրջանում Էրդողանը մեծ աջակցություն է վայելում՝ հատկապես առաջնահերթություն տալով Թուրքիան համաշխարհային տերության մակարդակի բարձրացնելու նրա ամբիցիոզ ծրագրերին։ Իսկ ավելի աշխարհիկ ու մոդեռն հայացքներ ունեցող հատվածը ընդդիմությանն է աջակցում՝ չնայած թուրքական հանրության շրջանում, ընդհանուր առմամբ, նաև որոշակի հոգնածություն կա Էրդողանի երկար կառավարման շրջանից։

Բայց հետաքրքիրն այն է, որ հայկական դաշտում նաև այնպիսի կարծիքներ են հնչում, որ եթե Թուրքիայում իշխանության գա Իմամօղլուն, ապա հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ մոտեցումը փոխվի։ Սա, փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, թյուր կարծիք է։ Ճիշտ է, եթե Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը գա իշխանության, ապա թուրքական քաղաքականության շրջանակում Ադրբեջանին ավելի քիչ ուշադրություն կտրվի, սակայն դա դեռ չի նշանակում, թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը կտրուկ փոփոխություն է արձանագրելու։ Թուրքական վերնախավի շրջանում այն մոտեցումն է ձևավորվել, որ Հայաստանի հետ սահմանը բացելն իրենց համար առաջնահերթություն չէ, հայկական շուկան էլ իրենց համար տնտեսական առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում և շատ փոքր է։ Իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն ու սահմանը բացվի, ապա դրա համար պետք է գին վճարի և զիջումներ կատարի։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում որոշակի դժգոհություն կա Ադրբեջանից, որ փորձում են ազդել Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա, անընդհատ պահանջներ են ներկայացնում հայկական կողմին՝ ձգտելով խաղաղության գործընթացը տապալել։ Դրա մասին են վկայում Հայաստան այցելած թուրք լրագրողների, ինչպես նաև այլ վերլուծաբանների այն մեկնաբանությունը, թե Ադրբեջանը դարձել է հայ-թուրքական կարգավորմանը խոչընդոտող գործոն, և Ադրբեջանի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում ինքնաuպանության փորձ է կանխվել․ մանրամասներ Մինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացիԵվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ՊեսկովԵրթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԳազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի ՍարգսյանՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԻրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիային ՍԿԱՆԴԱԼ. ինչու՞ Էլիզը ընտանիքի հետ միասին չէր մասնակցել հարսանիքին. ինչ է պատահել նրանց միջև. բացառիկ Արտակարգ դեպք, տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և հայտնել, որ կդիմի ծայրահեղ քայլի. Shamshyan Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումԼարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ․ վթարային շենքերի բնակիչները փակեցին ճանապարհը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանՄյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ Մնացականյանը Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԵրևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիՀայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն ենՀզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում 1 օրից ավելի ջուր չի լինելու․ հասցեներ Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված