Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Ինձ որ ասում եք՝ «պերաշկի» եք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչո՞ւ գլխներիդ մոխիր լցրած չի. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Թուրքիան խոստացել է պատասխանել ցանկացած թշնшմական գործողության Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Ում թոշակն է բարձրանալու 15․000 դրամով․ նախարարը մանրամասներ է հայտնել Լսեք Մխիթարյանի խորհուրդը. «Ինտեր»-ի կոչը հայ երկրպագուներին Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 1,045-ի Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց


«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրելը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար այսօր առաջնային խնդիր է դարձել: Կարծիք կա, որ սա նրա համար ներքին սպառման՝ քաղաքացիներին համոզելու մի թուղթ է, որ նա խաղաղություն հաստատեց, և երկրորդ՝ որ արտաքին խաղացողների առջև ստանձնած պարտավորությունները կատարում է: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն այս երկու դիտարկմանը հավելում է ևս մեկը. «Նա ուզում է փակել Արցախի հետ կապված բոլոր խնդիրները: Փորձենք իր տեսանկյունից հարցին նայել: Ենթադրենք՝ ստորագրեց այդ փաստաթուղթը, արդեն խաղաղություն է, մի քանի ամսից հասավ նրան, որ ճանապարհները բացվեցին, մի տարի հետո Ալիևը «մարդասեր» դարձավ և ռազմագերիներին, ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակեց: Այս դեպքում կկարողանա գոնե մասամբ արդարանալ իր թիմակիցների մոտ այն բոլոր ողբերգությունների համար, որոնք եղան իր իշխանության օրոք: Ընտրություն է լինելու, և նա ուզում է փակել «ռևանշի ճանապարհը», որ իրեն, իր թիմին չմեղադրեն: Նա կասի՝ ճիշտ է, դա եղել է, բայց դրա փոխարեն, ինչպես հիմա է հաճախակի ասում, ստացել ենք ինքնիշխանություն, անկախություն: Այսօր իր այդ խոսքերին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց ձեռքին ստորագրված թուղթ ունենալու պարագայում գոնե դա ցույց կտա և կասի՝ սրան հասա, «թալանչի նախկինները» չունեին խաղաղության պայմանագիր, իսկ մենք ունենք: Որքան մտածում ես, վերջում հանգում ես նրան, որ հիմնական խնդիրն իր անձնական անվտանգության ապահովմանն է վերաբերում: Կարող ես լավ հռետոր լինել, մանիպուլացնել, բայց փաստը մնում է փաստ, որ ՔՊ-ի իշխանության օրոք կորցրել ենք Արցախը, որը հազարամյակներ շարունակ հայերով է բնակեցված եղել թե՛ անկախ, թե՛ կիսաանկախ վիճակում, թե՛ կայսրությունների տարածքում: Եղել է, հիմա չկա: Սա է պայմանագիրը ստորագրելու իր մոտիվացիան, որ արագ հարցը փակի և տանի ուրիշ տեղ, ասի, որ հիմա ուրիշ ճանապարհով ենք շարժվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Բայց Ադրբեջանը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, առաջ է քաշում հին ու նոր պահանջներ: «Փաշինյանը փորձում է ներգրավել միջազգային հանրությանը, որպեսզի նրանք ճնշեն Ադրբեջանին: Վերջինիս դիրքորոշումը պարզ է՝ քանի կարելի է ինչ-որ բան պոկել, փորձելու են պոկել, երբ հնարավորություն չլինի, գուցե ստորագրեն այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է շտապի, եթե քայլ առ քայլ հասնում է իր ցանկացածին»:

Տեսակետ կա, որ Ադրբեջանի ախորժակը զսպում են գերտերությունները, որոնք աշխարհում խաղաղություն հաստատելու ճանապարհն են ընտրել: Մյուս կողմից՝ սահմանային գյուղերից կրակոցների մասին ահազանգում են քաղաքացիները, ՊՆ-ն հայտնում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ «Այսօր մի իրավիճակ է, երբ նոր արկածախնդրության գնալը մի քիչ վտանգավոր է Ադրբեջանի համար: Տեսնում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպումները, որտեղ, երևի թե, քննարկվում են բոլոր հարցերը, ինչի մասին բարձրաձայն չի ասվում: Որոշել են լուծել ամենաբարդ՝ Ուկրաինայի թնջուկը, մեծ դժվարությամբ, բայց առաջ են գնում: Ըստ իս, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան չեն հանդուրժի, որ Ադրբեջանը նոր լայնածավալ խնդիր ստեղծի: Փոքր սադրանքներ կարող են լինել, բայց լուրջ բախումների չեն գնա: Կրակոցները, սադրանքները մի քիչ կապում եմ Հայաստանի ներքին զարգացումների՝ ընտրությունների հետ: Արցախի էթնիկ զտման ժամանակաշրջանը համընկավ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, ՔՊ-ն մեծամասնություն չէր հավաքել: Հիմա Գյումրիում են ընտրություններ սպասվում: Նպատակն է, որ մարդկանց մեջ տագնապը մի քիչ ավելանա, եթե այն ավելանում է, շահում է Նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը: ՔՊ-ի կողմից սադրանքները շարունակվում են: Օրինակ՝ ԱԺ-ն ընդունեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Կարող էին դա հետաձգել մի որոշ ժամանակով, բայց Մոսկվային ուղղված մանր կսմթոցները շարունակվում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ջանում են փակել Արցախի հարցը, տարբեր երկրներից, կազմակերպություններից ու անհատներից հակառակի մասին վկայող գործողություններ ենք տեսնում: «Բոլորի համար ակնհայտ է, որ չկա հայկական Արցախ, տեղի է ունեցել էթնիկ զտում: Շվեյցարիայի խորհրդարանի որոշումն է այս մասին փաստում, ԱՄՆ-ից են պարբերաբար ակնարկներ հնչում, Ռուսաստանն ասում է՝ եռակողմ հայտարարությունն ակտուալ է: Բոլոր հիմքերը կան իրավիճակ փոխելու, բայց կա նաև Նիկոլի և Ալիևի ցանկությունը՝ հարցը փակելու: Ընդդիմադիր գործիչներին հաճախ են ասում՝ լինեիք իշխանության, ի՞նչ էիք անելու: Նախ՝ այս մարդիկ պետք է հրաժարական տան, հաջորդիվ եկողները պետք է փորձեն լուծումներ գտնել: Ցանկության դեպքում այդ հարցն առնվազն կարելի է բարձրացնել և քայլ առ քայլ փորձել հասնել ինչ-որ արդյունքի՝ սկսած արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդրից: Նույնիսկ Բաքուն չի կարող ժխտել այդ իրավունքը: Նա հիմա էլ չի ժխտում, բայց ասում է՝ թող վերադառնան իմ պայմաններով: Ռուսաստանը նշում է, որ տեղյակ են Բաքվի դիրքորոշումից, բայց չգիտեն, թե որն է Երևանի դիրքորոշումը:

Որքան Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով: Բայց պետք է հասկանալ՝ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունքում էր, դրանք լրիվ ուրիշ տեղ էին տանում, այլ՝ սուբյեկտիվ գործունեության հետևանք: Եկավ մի մարդ ու թիմ, որոնց խելքի բանը չէր այս թնջուկի լուծումը: Եթե այս մարդը հեռանա, ամեն ինչ միանգամից չի փոխվելու, բայց, կախված տարբեր զարգացումներից՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ աշխարհում, եթե հարցը «տաք» պահենք, կարող ենք իրավիճակ փոխել, սուբյեկտիվ գործոնը սկսի աշխատել հայկական հարցերի լուծման օգտին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերումՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն Մարուքյան«Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԻնչ է պատմում դպրոցի տնօրենը Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտին ծեծելու դեպքի մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն Սուրենյանց«Ինքը զուտ նեղվում է, որ իրենից տաղանդավոր եմ». ինտրիգներ ու հումոր՝ «Ժիրո–Իվան»-ի 3-րդ եթերաշրջանում. նոր դեմքեր, նոր զարգացումներԻրանը հերքել է լուրերը, թե պատրաստ է քննարկել հրադադարի ռեժիմըԴեղորայքայի՞ն, թե՞ վիրահատական. ճարպակալման բուժման մեթոդներըOragir.News-ը և SHAMSHYAN.com-ը ենթարկվել են կիբեռհարձակմանՈվքեր են որդու ներկայությամբ «հարձակվել» հաղորդավար Լիանա Զուրաբյանի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹIDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըՈրևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Իրանից բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբԻնձ որ ասում եք՝ «պերաշկի» եք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչո՞ւ գլխներիդ մոխիր լցրած չի. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Թուրքիան խոստացել է պատասխանել ցանկացած թշնшմական գործողության Ֆրանսիան իրանական դրոններ է խոցելՍպասվում են տեղումներ, Լեռնային շրջաններում՝ նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԻսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Ում թոշակն է բարձրանալու 15․000 դրամով․ նախարարը մանրամասներ է հայտնելԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԼսեք Մխիթարյանի խորհուրդը. «Ինտեր»-ի կոչը հայ երկրպագուներին Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 1,045-ի Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Իրանում մեկնարկել է երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԵՄ երկրները Իրանի դեմ գործողությունից գլխավոր տnւժողներն են. ՌԴ ԱԳՆ Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբՉեմ հավատում, որ ինքը շատ ձայներ հավաքի․ Վարդան Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում Բոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Իրավիճակը՝ Բեյրութի փողոցներում Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Երեխաների նկատմամբ Կիևի հանցագործությունների մասշտաբները կգերազանցեն Էփշթեյնինը․ Զախարովա Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր Կամենդատյան24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայող
Ամենադիտված