Հայտնի է Վերջին զանգի օրը Մահացել է սիրված ռեժիսոր Լյուդմիլան Դոլարի փոխարժեքը նվազել է․ եվրոն թանկացել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ․ եղանակի տեսությունը Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է 31-ամյա տղամարդը սպանել է 11-ամյա աղջկան. նա ձերբակալվել է Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով


ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:

Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Շեշտում է, թե ինչ դեր և նշանակություն ունի այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Այն իր իրավակարգավորումներով պետք է բացառեր որևէ տեսակի նմանատիպ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ չի բացառել: Չեք գտնի որևէ քաղաքացու, որի ջրաչափը փոխելու ընթացքում նրան ասեն՝ գիտես, շատ ես վճարել, որովհետև վնասված է եղել, վերահաշվարկ անենք, որ քիչ վճարես կամ փոխհատուցում լինի: Ինչո՞ւ է նման դեպքերում միշտ տուժում քաղաքացին: Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կարգավորումներով չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում սպառողի շահերի պաշտպանությանը: Չունենք վնասի փոխհատուցման նորմալ ինստիտուտ որևէ ոլորտում, բացառություն է բարոյական վնասի փոխհատուցումը, մինչդեռ սա սպառողի հիմնարար իրավունք է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանԳնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՎանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիրԵվրոպական ավիաընկերությունները կարող են զանգվածաբար սնանկանալԱրարատի մարզում ավտոբուս է կողաշրջվել․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ հղի կին«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱռաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանԿարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենՀայտնի է Վերջին զանգի օրը Համաճարակի վտանգ, Կոտայքով անցնող դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Երևան․ ShamshyanՓաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Մահացել է սիրված ռեժիսոր Լյուդմիլան ԴՕԿ և Համահայկական ճակատ կուսակցությունների համատեղ աշխատանքըԱվստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվելԺողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Դոլարի փոխարժեքը նվազել է․ եվրոն թանկացել էԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներըԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել. Արեգա Հովսեփյան Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել Վարչապետի մեծարումն ու ֆետիշացումը Հյուսիսային Կորեայի ոճն է հիշեցնում․ Արեգ ՍավգուլյանԼոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Կրթության որակը գեղեցիկ պատերով կամ ասֆալտապատ ճանապարհով չի որոշվում․ Ատոմ ՄխիթարյանՍտեղծված իրավիճակը պետք է որպես հնարավորություն օգտագործենք․ Աննա ԿոստանյանԿարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ․ եղանակի տեսությունը Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է Meta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից 31-ամյա տղամարդը սպանել է 11-ամյա աղջկան. նա ձերբակալվել է Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով Կա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը
Ամենադիտված