Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վերամիավորվե՞լ են Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել 15 և 14-ամյա տղաների միջև. մանրամասներ Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ


Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու, Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները հստակեցնելու, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում տեխնիկական բնույթի մի շարք այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Հունվարի 16-ի Կառավարության նիստին հարցը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Որոշման նախագծի համաձայն՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում ենք քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացնող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը:

Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով, էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի միջոցով: Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր և գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն առողջապահական հաստատություններից ստացվում է միայն թվային տարբերակով՝ Armed համակարգի միջոցով: Գործիքային МРТ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարներ և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության Armed համակարգ և պահպանվեն 10 տարի ժամկետով: Ախտորոշման համար հիմք հանդիսացող կամ բուժման ընթացքը նկարագրող օբյեկտիվ զննության, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, ներառյալ՝ քաղաքացու ամբուլատոր քարտում առկա ամբողջ տեղեկատվությունը պարտադիր պետք է մուտքագրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ՝ թվային տարբերակով»:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ Կառավարության 2018 թվականի համար 404 N որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի թվայնացման շրջանակում հաստատված հիվանդության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից կարող է բժշկին առաջարկվել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: «Ներկայումս, երբ թիվ 404 որոշմամբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, և նկարագիրը կա, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է եզրակացություն, սակայն կա հիվանդության ախտորոշման տարբերակներ, որոնք ցույց են տալիս հիվանդության աստիճանը: Համակարգն ավտոմատ կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննությունների գնալու: Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության: Այդ թիվն, ըստ մասնագետների, 90 տոկոսով կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով: Դրա հարակից բոլոր հետազոտությունները կարվեն, և հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը կամ անձը»,-ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, ինչն ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը:

Քննարկվող թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ են գալիս: Այս որոշման իմաստն այն է, որ այդ հետազոտություններն արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպես եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Այս թեմայի մասին մենք շատ ենք խոսել. սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»:

Անդրադառնալով բանակից անօրինական ճանապարհներով ազատվելու երևույթին՝ վարչապետը նշել է, որ դրա 30-ամյա գործընթացի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում. «Ես ուզում եմ մի հետևության մասին կիսվել, որը առաջին հայացքից տարօրինակ կհնչի, որի մասին երևի առաջիկայում ավելի մանրամասն խոսելու առիթ կունենամ: Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ: Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ դա կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում»:

Վարչապետն անընդունելի է համարել մեր իրականության մեջ տարածված այն երևույթը, երբ տղաների հանդեպ չափից դուրս հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում. «Սա մեր մեջ խորը դեգրադացիաներ, պրոբլեմներ է առաջացրել: Մենք այս պրոբլեմը պետք է որևէ ձևով լուծենք: Մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց ամբողջ հետագա կյանքը»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այստեղ պարզ լուծումներ չկան. «Սա շատ բարդ հարց է: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վերամիավորվե՞լ են Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել 15 և 14-ամյա տղաների միջև. մանրամասներ Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվելԵրևանի ու մարզերի նշված հասցեներում երկուշաբթի լույս չի լինիԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն Վարդանյան«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ․ նպատակը՝ ոլորտի հստակեցում և վերահսկողության ուժեղացումԻրանը նոր պայմաններ է առաջ քաշում ԱՄՆ-ինԿառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգըՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինՓակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըՋերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնիՀՊԼ. Արարատը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՓյունիկինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԵրևանում՝ տնտեսագիտական համալսարանի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել, ընկել է կայանված ավտոմեքենայի վրաConverse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. ԲայրամովՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀրաձգություն Կիևում. կան զոհեր, վիավորների թվում՝ երեխաՊայթյուն և հրդեհ՝ Նուբարաշեն աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցԱկունք գյուղում այրվել է խորդանոց ու անասնագոմՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՀովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումըԻսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված