Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան 400 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի` Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետի հերթում, գրում է arm.sputniknews.ru-ն:
Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Ըստ վիճակագրության՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Այս պահին հերթում սպասում է 423 հայկական բեռնատար։ Ըստ վերջին տվյալների` հերթում, ընդհանուր առմամբ, գրանցվել է տարբեր երկրներից 1559 բեռնատար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարս տանող ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է։ Այն անցնում է Վրաստանի տարածքով:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram