«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Իրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Իր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ


Ստացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ, առավե ևս՝ Արցախյան երկրորդ պատերազմից սկսած, Ադրբեջանը հասցրել է տարբեր ծանրության ու տեսակի զանգվածային հանցագործություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս փաստերով արձանագրել պատերազմական հանցագործություններն ու այլ հանցավոր գործողությունները։

Բացի այդ, առկա են նաև կոնկրետ իրավական վճիռներ դատարանի կողմից։ Օրինակ՝ 2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Իսկ որոշ ժամանակ անց դատարանը նույնիսկ հասցրեց վերահաստատել իր որոշումը։ Պարզ է, որ հետագայում այս որոշումները հենց այնպես չեն ընդունվել և անհրաժեշտության դեպքում կարող են որպես հիմք օգտագործվել այլ ատյանների կողմից դատական որոշումների ընդունման համար։

Ու որքան էլ Ադրբեջանը փորձի միջազգային իրավունքն ու մարդու իրավունքների թեման անտեսել՝ առաջնայնությունը տալով ուժի կիրառման միջոցով հարցերի լուծմանը, միևնույնն է, որոշ ժամանակ անց միջազգային իրադրության փոփոխության պարագայում արդեն միջազգային իրավունքը կարող է կիրառվել հենց իրենց դեմ։ Դրա մասին գիտակցում են նաև Բաքվում՝ մանավանդ որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի ստատուտը։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա կարող է ձերբակալվել Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ մարդկության դեմ հանցագործությունների գործով։ Ուստի, բացառված չէ, որ մի քանի տարի հետո նույնը կարող է տեղի ունենալ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ, որն ամիջականորեն պատասխանատու է ցեղասպանական, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Բնականաբար, Ալիևի ռեժիմը գիտակցում է նման սցենարի հնարավորությունը։ Դրա համար էլ պատահական չէ, որ հայկական կողմի առաջ դրված պահանջներից մեկն էլ հայցերից փոխադարձ հրաժարումն է։

Բայց իրականում այստեղ խնդիրը միայն հայկական կողմի՝ միջպետական գանգատներից հրաժարվելն է։ Պարզ է, որ ադրբեջանական կողմի հայցերը հայկական կողմի համար, ըստ էության, վտանգ չեն ներկայացնում, ինչքան ցանկանում են, կարող են այդպիսի գանգատներ ներկայացնել, քանի որ դրանք շինծու են և անապացուցելի։

Փաստացի այս դեպքում գործ ունենք իրավական գործիքից միակողմանի (հայկական կողմից) հրաժարման գործընթացի հետ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմի կատարած հանցանքները կոնկրետ չափելի ու արձանագրելի են՝ սկսած արցախցիների շրջափակումից՝ կյանքի համար անհամատեղելի պայմանների ստեղծումից, վերջացրած գերիների սպանությունով և դաժան վերաբերմունքով։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի արդեն 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ եթե գործընթացը շարունակվի, ապա կարող են նոր գանգատներ ներկայացվել նաև այլ դատական ատյաններ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարան։ Դրա համար էլ Ադրբեջանում չափազանց շահագրգռված են, որ Հայաստանը շուտափույթ հետ կանչի իր հայցերը, քանի դեռ խայտառակ հանցագործությունների մասին փաստերն իրավական նշանակություն չեն ձեռք բերել։ Իսկ Հայաստանի այդ պարտավորությունը կարող է արձանագրվել խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով էլ Ալիևը հայտարարում է, թե իրենց ստորագրված թուղթ է պետք։

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու «դատավարությունը» ևս պետք է դիտարկել Ադրբեջանի անհանգստության տեսանկյունից։ Քանի որ կոնկրետ իրավական խաղաքարտեր կան, որոնք իրենց դեմ կարող են կիրառվել, ապա Ադրբեջանում մտածել են, որ պատանդի կարգավիճակում գտնվող մարդկանց կեղծ մեղադրանքներ հասցեագրելու միջոցով իբր կարող են Հայաստանի դեմ կիրառելու նպատակով իրավական հիմքեր ձեռք բերել։ Այնինչ, այդ դատավարությունների ընթացքում խոշտանգումների ու փաստերի կեղծումների արդյունքում ձեռք բերված մեղադրանքները ոչ մի իրեն հարգող իրավական ատյանի մակարդակով հիմք չեն կարող դառնալ։ Դրա համար էլ Բաքուն նույնիսկ դատական ֆարսով չի բավարարվում, ու Ադրբեջանում անընդմեջ փորձում են այլ թեմա ևս գտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Ադրբեջանի այն գործելակերպին, որի արդյունքում իբր ժամանակ առ ժամանակ Արցախից օկուպացված տարածքներում ինչ-որ «զանգվածային գերեզմաններ» են գտնում, ոսկորներ են հանվում, ու ներկայացվում է, թե իբր դրանք Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմաններ են։ Ու Ադրբեջանը փորձում է իբր դրանով վախեցնել հայկական կողմին՝ չնայած որ տվյալներ կան, որ հենց հայերի գերեզմաններ են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԻրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Ճակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԻտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմ Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Արամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները
Ամենադիտված