Շիրակի մարզում 772 հատ ոչխար են գողացել Բաթումիում տղամարդու են գնդակահարել, որը ենթադրաբար Թուրքիայի քաղաքացի է Մահացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ, դասախոս Հարություն Արմենյանը ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակ Լեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում է «Կթքեմ վրեդ, համբալ». ծեծկռտուք և քաշքշոց հանրային տրանսպորտում (տեսանյութ) Կուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա


Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը (Զատիկը) այս տարի նշում է ապրիլի 20-ին: Տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով, ապրիլի 21-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային։

————————

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Վարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանՇիրակի մարզում 772 հատ ոչխար են գողացել Բաթումիում տղամարդու են գնդակահարել, որը ենթադրաբար Թուրքիայի քաղաքացի էՄահացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ, դասախոս Հարություն Արմենյանը ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակԼեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունըՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործումԻմ ամուսնանալուց հետո մերոնք լիքը տանջվել են. Էվելինա Ստեփանյանը բացառիկ խոստովանություն է արել Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում էՈւսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ Մխիթարյան«Կթքեմ վրեդ, համբալ». ծեծկռտուք և քաշքշոց հանրային տրանսպորտում (տեսանյութ) Կուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրաՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՍյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան 4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվել է կանեփի 120 ցողուն Փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված Ո՞վ է վիրուսային տեսանյութի լայն ժպտացող կինը Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված