Կարճատև անձրև և ամպրոպ Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Գյումրիում ինքնաuպանության փորձ է կանխվել․ մանրամասներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր Ավետիսյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով Երթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի


Ինքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օրէ:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։

Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։

Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։

Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։

Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։

Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,-ասվում է Վարդանյանի հաղորդագրությունում։




Կարճատև անձրև և ամպրոպ Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանԳյումրիում ինքնաuպանության փորձ է կանխվել․ մանրամասներ Մինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացիԵվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ՊեսկովԵրթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԳազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի ՍարգսյանՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԻրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիային ՍԿԱՆԴԱԼ. ինչու՞ Էլիզը ընտանիքի հետ միասին չէր մասնակցել հարսանիքին. ինչ է պատահել նրանց միջև. բացառիկ Արտակարգ դեպք, տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և հայտնել, որ կդիմի ծայրահեղ քայլի. Shamshyan Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումԼարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ․ վթարային շենքերի բնակիչները փակեցին ճանապարհը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանՄյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ Մնացականյանը Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԵրևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիՀայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն ենՀզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում 1 օրից ավելի ջուր չի լինելու․ հասցեներ Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված