Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 16-ի համար ԱՄՆ-ն առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը․ Վարդան Ոսկանյան Լապորտան իր դժգոհությունն է հայտնել «Ատլետիկոյի» դեմ խաղում մրցավարական անձնակազմի կայացրած որոշումների վերաբերյալ Դեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Թրամփ Խոշոր վթար՝ Կոտայքում, «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ Անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ Եթե կա թիմ, որն այստեղ կարող է «քամբեք» անել, ապա դա «Ռեալն» է․ Արբելոա


Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակտիվորեն ընթացող աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունքում առաջիկայում պարզ կդառնա նաև Հարավային Կովկասում ստեղծվող պատկերը, թե այս տարածաշրջանը որ ուժի ազդեցության ներքո է հայտնվելու։ Թեպետ հիմա արդեն իսկ պարզ է, որ նախկինում եղած ստատուս քվոն խախտվել է։ Եթե նախկինում տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, ապա Արցախյան պատերազմից հետո ծանրացել է Թուրքիայի ազդեցությունը։ Ու այսպես շարունակվելու դեպքում մեր ամբողջ տարածաշրջանը մի օր էլ կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո։

Իսկ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց որպեսզի թուրքական կողմը հաջողացնի իր պանթուրքական ծրագրերն ամբողջապես իրականություն դարձնել, պետք է լուծի նաև Հայաստանի հարցը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրը, որի միջոցով Թուրքիան առանց խոչընդոտների՝ մաքսային ու այլ վերահսկողական գործընթացների, կարող է կապվել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան կարող է հարկ եղած ժամանակ սպառազինությունների այնպիսի չափաբաժին մատակարարել Ադրբեջանին, որքան կամենա, իսկ դա էլ հետագայում հնարավորություն կտա իր ազդեցությունն ու ռազմական կշիռը ընդլայնել ու տարածել դեպի Միջին Ասիա։

Իհարկե, Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն այն չպետք է լինի մեր դիրքերի հաշվին՝ պարտվողականության և զիջողականության շրջանակներում։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն իրենց պարտվողականությամբ և թուրք-ադրբեջանական պահանջներին ամեն անգամ ընդառաջ գնալով՝ հիմքեր են ստեղծում մեր պետականության կազմաքանդման համար։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի արագ ընթացող գործընթաց։ Տարիների, նույնիսկ տասնամյակների արդյունքում կարող են դրվել Հայաստանի կազմաքանդման հիմքերը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիները» «վերադառնան» Հայաստան։ Այդպիսով քիչ-քիչ փորձեր կձեռնարկվեն Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ներկայությունն ավելացնելու ու հայերի արտագաղթին նպաստելու համար, իսկ ապագայում իրենց ձայները կդառնան վճռորոշ։ Այսինքն, Հայաստանի ապագայի մասով Թուրքիայի հետ հույսեր կապելը լիովին դառնում է անիմաստ։

Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ինչքան էլ թուրքական տնտեսությունը խոշոր է, այն չի կարող մեզ այնպիսի մրցունակ գներով ռեսուրսներ մատակարարել, ինչը հիմա Ռուսաստանն է անում։ Հենց Թուրքիան ինքն է շահագրգռված Ռուսաստանից գազ և այլ հումքային ապրանքներ ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ երբ թուրքական էժան ապրանքները հեղեղեն մեր շուկան, հայկական արտադրողները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մեծ խնդիրների առաջ կկանգնեն։ Տնտեսության որոշ ուղղություններով փլուզում կարող է տեղի ունենալ, իսկ թուրքական կապիտալը կարող է գերիշխող դառնալ Հայաստանում։

Տարածաշրջանային զարգացումների մյուս տարբերակը Ռուսաստանի հետ համագործակցության խորացումն է ու ռուսական ազդեցության ուժեղացումը։ Առանց այն էլ Հայաստանը բազմաթիվ ինտեգրացիոն խողովակներով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմում պետք է հաշվի առնեն, որ եթե Հայաստանում Թուրքիան ու Ադրբեջանը գերակայություն ստացան, ապա Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այև հենց իր տարածքում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ կարող են ակտիվանալ սեպարատիստական ձգտումները ու ստեղծվել տարբեր գրոհային ու ահաբեկչական խմբավորումներ։

Ռուսաստանի հետ կապերի սերտացումը Հայաստանին ամենաձեռնտու տարբերակն է՝ հատկապես այն պարագայում, երբ ռուսական կողմը Հայաստանում Արցախյան պատերազմից հետո իմիջի վերականգնման խնդիր ունի։ Նախ՝ հանրային տրամադրություններում Ռուսաստանի դրական կերպարը դեռևս պահպանվում է, քաղաքացիների 32 տոկոսը մեր հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում է հենց Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հայ և ռուս ժողովուրդներին կապում են պատմական անցյալն ու քաղաքակրթական արժեքները, այդ թվում և հատկապես՝ քրիստոնեությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի միջոցով փակում է Թուրքիայի ճանապարհը, ապա հնարավոր է դառնում ժամանակի ընթացքում լուծել նաև Ադրբեջանի հարցերը ու Հարավային Կովկասում վերականգնել սեփական ազդեցությունը։

Մյուս խոշոր ուժը, որ մեր տարածաշրջանում ազդեցություն ունի, Եվրոպան է, բայց ԵՄ-ն այսօր շատ լուրջ ներքին ու արտաքին պրոբլեմների առաջ է կանգնած, որոշ հարցերի շուրջ խորանում են տարաձայնությունները։ Այս դեպքում դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ի վիճակի է լինելու իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում և Վրաստանին ու Հայաստանին իր կազմ ընդունել։ Ճիշտ է՝ քաղաքակրթական արժեքների մասով Հայաստանը որևէ խնդիր չունի ԵՄ-ի հետ, դրա համար էլ հանրության շրջանում դրական տրամադրվածություն կա նաև Եվրոպայի նկատմամբ, սակայն ԵՄ-ն՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, գործնական հողի վրա ներկա չէ մեր տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի դեպքում է։ Անկասկած, շատ դրական է, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը խորանում է, բայց Ֆրանսիան ևս ի վիճակի չէ Հայաստանում գործնական առումով ներկայություն ունենալ, բացի որոշակի ազդեցության դաշտ ստեղծելուց։

Մյուս խոշոր խաղացողն Իրանն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ դրականորեն են զարգացել։ Քիչ հավանական է, որ մեր ամբողջ տարածաշրջանը հայտնվի Իրանի ազդեցության ներքո, բայց Թեհրանի գլխավոր խնդիրը մնում է Հարավային Կովկասում թուրքական ազդեցությանը դիմակայելը, քանի որ պանթուրքական ծրագրերի զարգացման արդյունքում կարող է դրվել նաև Իրանի կազմաքանդման և Հարավային Ադրբեջանի թյուրքախոս բնակչության շրջանում անջատողական ձգտումներն արագացնելու հարցերը։ Դրա համար էլ Իրանը կոնկրետ դեմ է արտահայտվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», միևնույն ժամանակ դեմ չէ Հայաստանում ռուսական ներկայությանը, քանի որ այն ևս կանխում է թուրքական ներթափանցումը տարածաշրջան։

Մյուս կողմից էլ՝ Իրանը լիուլի հնարավորություններ ունի Ադրբեջանում իրավիճակ փոխել ու այն գցել իր ազդեցության ներքո։ Դրա համար անհրաժեշտ պայման է կրոնական գործոնը, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ուստի Իրանը կարող է իսլամական հեղափոխությունը տարածել Ադրբեջանի վրա ու իշխանափոխություն իրականացնել։ Պատահական չէ, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ձեռնամուխ է լինում շիա կրոնականներին ձերբակալելու գործին։ Ու դրսի ուժերը կարևորում են այս հանգամանքը, դրա համար էլ Ադրբեջանին դիտարկում են որպես հակաիրանական պլացդարմ, որին պետք է աջակցել ընդդեմ Իրանի։ Ու այդ շրջանակներում է, որ Արևմուտքից աչք են փակում Ադրբեջանի կողմից իրագործվող հանցանքների ու մարդու իրավունքների խախտումների առաջ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 16-ի համար Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն ԱՄՆ-ն առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը․ Վարդան Ոսկանյան Լապորտան իր դժգոհությունն է հայտնել «Ատլետիկոյի» դեմ խաղում մրցավարական անձնակազմի կայացրած որոշումների վերաբերյալ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբըԲուժիչ շրեշը․ գարնանային այս կանաչին կօգնի հոդերի ցավի, աչքի հիվանդությունների, հազի և արթրիտի դեմ պայքարում և ոչ միայնԱպրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու«Իմ գույնը կարևոր է». լուսանկարչական նախագիծ՝ նվիրված Արվեստի համաշխարհային օրվանՍենատը մերժել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները սահմանափակող բանաձևըՄրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿԱրագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն. կա 6 տուժած Մայիսի 3–5-ը ՀՀ օդային տարածքում կսահմանափակվեն մի շարք թռիչքներԻ՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Զոհված զինծառայողների ծնողները դիմում-հանրագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներինՑրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառինԼուսադեմին ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°CԼիոնել Մեսսին խարդախության մեջ է մեղադրվումԱյս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ ԿարապետյանԽոշոր վթար՝ Կոտայքում, ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա․ ShamshyanՀայաստանում սոված թոշակառու չկա. պնդում է ՓաշինյանըԴեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Թրամփ «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԽոշոր վթար՝ Կոտայքում, «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա Անհետ կորած 8-ամյա դպրոցականը գտնվել էՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանԵթե կա թիմ, որն այստեղ կարող է «քամբեք» անել, ապա դա «Ռեալն» է․ Արբելոա ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ
Ամենադիտված