Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով Երթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան Գազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան


«Բազմաչափ աղքատությունն ավելացել է. տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թվականին արձանագրվել է 5,9 տոկոսանոց տնտեսական աճ: Երբ խոսում ենք մակրոտնտեսական ցուցանիշների մասին, լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության համար, այսինքն՝ տպավորություն չստեղծելու համար, որ խոսքը միակողմանի վերլուծության մասին է, ստիպված պետք է լինենք որոշակի տարանջատիչներով հարցին մոտենալ: Մակրոտնտեսական տեսանկյունից 5,9 տոկոս տնտեսական աճը՝ որպես առանձին ցուցանիշ բացարձակ աճի տեսանկյունից, Հայաստանի տնտեսության պարագայում բնավ վատ ցուցանիշ չէ: Սա պետք է ֆիքսենք: Վատ ցուցանիշ չէ՝ նաև հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 4-ից 5 տոկոսի սահմաններում: Այդ մասին վերահաստատում են միջազգային վարկանիշային կազմակերպությունները, վերազգային կառույցները և այլն: 4-ից 5 տոկոս պոտենցիալ ունեցող տնտեսության համար 5,9 տոկոսանոց աճը, այն էլ՝ հաշվի առնելով, որ այն ապահովվել է նախորդ տարիների աճերից հետո, այսինքն՝ ունենք բազային բավական բարձր էֆեկտ, վատ ցուցանիշ չէ: Բայց հիշենք, որ 2024 թ. բյուջեի հիմքում, իսկ բյուջեն համարեք օրենք, դրված է եղել 7 տոկոսանոց տնտեսական աճ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ անդրադառնում ենք նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշին:

Ընդգծում է՝ 5,9 տոկոսանոց տնտեսական աճը նշանակում է բյուջեի հիմքում դրված 7 տոկոսանոց տնտեսական աճի չկատարում: «Ի՞նչ է նշանակում 7 տոկոսանոց չիրականացված տնտեսական աճ: Բոլոր հաշվարկները ձախողվել են, այլ է խնդիրը, թե ինչպես է դա մատուցվում: Այդ ձախողումը կա՛մ այն հանգամանքների ճիշտ հաշվարկի բացակայությունն է, որոնց հիման վրա են փորձել կանխատեսել և գնահատել 7 տոկոսանոց աճը, կա՛մ այդ հանգամանքների ոչ օբյեկտիվ բովանդակության վրա շեշտադրում կատարելու արդյունքն է: Հիշեցնեմ, որ 2024 թ. կեսերից վերանայվեց 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը, այն նվազեցվեց: Հանգամանքը, որ 2024 թ. 7 տոկոսանոց տնտեսական աճի իրատեսականության հետ խնդիր կարող էինք ունենալ, կանխատեսվում էր փորձագիտական շրջանակների կողմից, այսինքն՝ եթե դա փորձագիտական շրջանակների կողմից կանխատեսելի էր, դժվար է պատկերացնել, որ տնտեսական քաղաքականություն իրականացնողների կողմից, որոնք ունեն ավելի մեծ ինֆորմացիայի տիրապետման հնարավորություն, կամ գոնե ենթադրվում է, որ ունեն, նրանց համար ավելի տեսանելի և հասկանալի պիտի լիներ այս ամենը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ բավականին հետաքրքիր է 5,9 տոկոսանոց տնտեսական աճի կառուցվածքը: «Ունենք մեր տնտեսական կառուցվածքի խեղաթյուրման կամ տնտեսական կառուցվածքի վատթարացման շարունակականություն և խորացում 2024 թ. ամփոփիչ նախնական տվյալներով: ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը՝ մոտավորապես 61,4 տոկոս, բաժին է ընկնում առևտրին ու ծառայություններին: Դա իր հերթին հատկապես վերջին տարիներին պայմանավորված է եղել արտաքին, քիչ կառավարելի, լրացուցիչ արժեք չստեղծող կամ քիչ ստեղծող գործոնների ազդեցությամբ, որոնց առումով սկզբից ի վեր գնահատել էինք, որ ցանկացած պահի կարող են չեղարկվել և չկապիտալիզացվելու պարագայում ինչպես հայտնվել են, այնպես էլ կչեզոքանան, ինչի հետ գործ ունենք հիմա շարունակականության մեջ: Փոխարենը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից գյուղատնտեսությունը մեկ տոկոսանոց աճ է գրանցել: Վերջին տարիներին գյուղատնտեսության աճը կա՛մ զրոյական էր, կա՛մ մեկ տոկոսի շրջանակներում: Զուգահեռ ունենք «շինարարություն», «առևտուր», «տեղեկատվություն և կապ» ուղղությունների աճ: Ակնհայտ է, որ դրական ազդեցությունների ներքո գտնվել են և 5,9 տոկոսանոց աճն առավելապես գեներացրել են այն ուղղությունները, որոնք արտաքին ազդեցությունների գոտում են գտնվում: Խնդիրն այն չէ, որ վատ է նման գործոնների ձևավորումը: Խնդիրն այն է, որ ձևավորված դրական միջավայրը չկապիտալիզացվեց կամ չկապիտալիզացվեց պատշաճ մակարդակով, որպեսզի, երբ այդ գործոններն այլևս չլինեն, ունենանք կարողություններ շարունակելու մեր կայուն և երկարաժամկետ աճը, ինչը շատ ավելի նախընտրելի է, քան դրական շոկերով ձևավորված բարձր աճերը: Տնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից մեկը երկարաժամկետ և կայուն աճն է կամ տնտեսական որոշակիությունը: 2024 թ. տնտեսական աճը, ինչպես 2022 և 2023 թվականներին, շարունակեց մնալ ոչ ներառական»,-ասում է վերլուծական կենտրոնի փորձագետը:

Նշում է՝ մարդկանց մոտ ի հայտ է գալիս պարզ հարց, եթե ունենք այսպիսի բարձր ցուցանիշներ, ինչո՞ւ մեր կենսամակարդակը չի բարելավվում. «Պատճառը հենց ոչ ներառականությունն է: Գրեթե երեք տարի նույն բովանդակության ներքո ենք գտնվում ցուցանիշների որոշակի տարբերությամբ: Խոսում ենք առևտրի և ծառայությունների մեծ մասնաբաժին ունենալու մասին: Զարգացող տնտեսություններում սա օրինաչափ երևույթ է, բայց ոչ թե ի հաշիվ նրա, որ ռազմավարական նշանակության ոլորտներն են անկում ապրում, այլ ի հաշիվ նրա, որ այդ ոլորտների աճին զուգահեռ՝ այս ուղղությունները, նաև բարձր արժեք ստեղծելու հաշվին, կարողանում են գեներացնել աճեր: Մեր պարագայում տնտեսական աճի մնացորդը, որպես ավելացված բարձր արժեք, չկա: Գործ ունենք եկող և գնացող որոշակի գործընթացների հետ»:

Գնաճը մեր իրականության մեջ ևս իրեն զգալ է տալիս: Ամիրխանյանը նշում է՝ գնաճի հետ կապված երկակի մոտեցում կա: «2024 թ. պաշտոնական վիճակագրությունը գնաճի հետ կապված բավական ցածր ցուցանիշներ է արձանագրել: Այստեղ պետք է խոսենք բազային էֆեկտի մասին: Փոքր գնաճային ցուցանիշները համեմատվում են շատ բարձր գնաճի հետ 2020 թվականից սկսած: Գներն ինչ-որ մակարդակից կտրուկ բարձրացան, դրանից հետո բարձրացումը դանդաղեց: Մի բան է կուտակային գնաճը, սպառողական գների ինդեքսը, որը միջինացված ցուցանիշ է, մեկ այլ հանգամանք է, երբ ուսումնասիրում ենք, թե այդ ցուցանիշը որ ապրանքների ինչպիսի թանկացումների արդյունքում է ձևավորվել: Ենթադրենք 10 անուն ապրանք ունենք, որոնցից 3-ից 5-ն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, և դրանք թանկացել են իքս մակարդակի, որը բարձր ցուցանիշ է, իսկ մնացած ապրանքների գները, որոնք առաջին անհրաժեշտության չեն, անկում են գրանցել: Այս երկու ցուցանիշների միջինացված արդյունքում ունենք գների y ինդեքս: Այն ինչքան էլ փոքր լինի, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենք լուրջ թանկացումներ: Հետևաբար, սրանով է պայմանավորված, եթե անգամ թվում է, թե գնաճի որոշակի ցուցանիշը այնքան էլ մեծ չէ, հատկապես տարբեր երկրների ցուցանիշների հետ համեմատած, իրականում մեզ մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ կան, և սրանով է պայմանավորված, որ այս թանկացումները քաղաքացին իր առօրյայում էականորեն զգում է: Սրա հետ ուղիղ փոխկապակցվածության թեմա է մարդկանց եկամուտների՝ միջին աշխատավարձերի ավելացումը: Վիճակագրորեն ունենք միջին աշխատավարձի աճ, որը վերջին տարիներին շատ ավելի արագ է եղել, քան գնաճի ցուցանիշը: 2024 թ. տվյալներով մոտ 784 հազար մարդ գրանցված աշխատող է: Միջին աշխատավարձի հաշվարկն իրականացվում է այսքան մարդու կտրվածքով: Միջին աշխատավարձը կազմել է մոտավորապես 354 հազար դրամ: 784 հազար մարդու ցուցակում զբաղվածների ամենամեծ մասնաբաժինն ունեն մեծածախ և մանրածախ առևտրում ու կրթության ոլորտում ներգրավված անձինք, որոնց պարագայում միջին աշխատավարձերը, համապատասխանաբար, մոտ 230 և 206 հազար դրամ են: Մյուս ամենաբարձր աշխատավարձ ունեցող ոլորտներից է «տեղեկատվություն և կապ»-ը, որտեղ 1 միլիոն դրամից ավելի է միջին աշխատավարձը, և ֆինանսական-ապահովագրական գործունեությունը՝ մոտ 1 միլիոն 300 հազար դրամ: Բայց այս մարդկանց քանակը 740 հազարի մեջ շատ ավելի քիչ է՝ համապատասխանաբար մոտավորապես 46 և 25 հազար մարդ:

Այս մարդկանց աշխատավարձերը կտրուկ ավելացան արտաքին գործոններով պայմանավորված: Միջին աշխատավարձի հաշվարկում ավելի փոքր քանակ կազմող մարդկանց աշխատավարձերի կտրուկ ավելացման արդյունքում միջին աշխատավարձը ավելացավ, բայց մեր զբաղվածների ավելի մեծ մասնաբաժնի աշխատավարձերն անգամներով պակաս են բարձր միջին աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձից: Հետևաբար, միջինացված ցուցանիշը, ի դեմս միջին անվանական ամսական աշխատավարձի, ևս ամբողջությամբ չի նկարագրում այն, ինչ-որ կատարվում է»,-հավելում է փորձագետը:

Անդրադառնում է նաև աղքատության ցուցանիշին: «Աղքատության միջին գծի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն նվազել է, խոսքը 2022 թ. ցուցանիշին է վերաբերում, բայց եթե ուսումնասիրում ենք դրա կառուցվածքը, բազմաչափ աղքատություն կոչվածն ավելացել է:

Բազմաչափ աղքատությունը ցույց է տալիս մարդու հասանելիությունը առողջապահությանը, կրթությանը, մյուս ծառայություններին: Այս ցուցանիշը մեզ մոտ վատթարացել է, ինչը բնակչության կենսամակարդակի իրական պատկերներից մեկն է: Այս բոլոր խնդիրների համախմբի արդյունքում է նաև, որ մեզ մոտ կարծես թե ձևավորվեց և կայացավ աշխատող աղքատների կատեգորիան»:

Իշխանությունները որոշել են մի քանի ուղղությամբ գնալ թանկացումների՝ տրանսպորտ, գույքահարկ, աղբահանություն, փոքր և միջին բիզնեսի հարկային դրույքաչափերի ավելացում, արտոնյալ հարկային ռեժիմի չեղարկում, օրենսդրական նախաձեռնություն, որով վարույթ իրականացնելու պարագայում տուգանքը պետք է վճարվի, հետո նոր քննություն իրականացվի: «Ինչո՞ւ իշխանությունը, որը պոպուլյար գործողություններով և հայտարարություններով էր հայտնի, գնում է նման խիտ և ոչ պոպուլյար գործողությունների: Որովհետև իշխանությունը, կառավարությունը չկարողացավ ապահովել նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը, որովհետև, ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն: Տպավորություն է, որ շատ խիտ և արագ գործողություններով արվում է ամեն բան բյուջեի եկամուտները լրացնելու և հավաքագրելու համար։ Մեր տնտեսության առանձնահատկությունից ելնելով՝ փոքր և միջին բիզնեսի կայացումը մեզ համար կայուն և հեռանկարային երկարաժամկետ աճի ապահովման թիրախն է, հիմքը: Կարճաժամկետում գուցե ապահովեն բյուջեի եկամուտներ, բայց երկարաժամկետում կամ նույնիսկ անգամ միջնաժամկետում բյուջեի եկամուտների համար շատ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել: Այսօր փոքր և միջին բիզնեսի դեմ գործընթացների ենք ականատես լինում, հետևաբար այս գործողությունները կարճաժամկետում միտված են ապահովելու բյուջեի եկամուտներ, իսկ երկարաժամկետում կամ միջնաժամկետում բյուջեի համար կարող են շատ ավելի լուրջ և խորքային խնդիրներ ստեղծել՝ ելնելով այն հանգամանքից, որ շատերը պարզապես կարող են գործունեություն իրականացնել-չիրականացնելու խնդրի առաջ կանգնել։ Դրանով է պայմանավորված 2025 թ. բյուջեով հայտարարված քաղաքականությունը, որ արտաքին վարկային միջոցների ներգրավումը շարունակվելու է: Առկա խնդիրները ցույց են տալիս, որ գործող կառավարությունը, ինչպես և իր իշխանության սկզբում, այնպես էլ առ այսօր իրականացնում է ոչ թե երկարաժամկետ ռազմավարական քաղաքականություն՝ իր համապատասխան մարտավարություններով և գործողություններով, այլ շարունակում է իրականացնել ընթացիկ որոշակի գործողություններ, որոնք այդ պահին որոշակի իրավիճակային խնդիրներ են լուծում: Որքան էլ այդ գործողություններն իրավիճակային խնդիր լուծելու տեսանկյունից լինեն լավն ու արդյունավետ, եթե չկա այդ ռազմավարությունը, տնտեսական քաղաքականությունը, ապա այդ իրավիճակային գործողությունները որևէ կերպ չեն կարող լինել դրական: Բնական է, որ պետք է ունենանք խնդրահարույց հետևանքներ, ինչի ներքո գտնվում ենք 2018 թվականից ի վեր»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ՊեսկովԵրթևեկության փոփոխություն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԳազատար է վնասվել, որոշ ժամանակ գազ չի լինելու Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի ՍարգսյանՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԻրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիային ՍԿԱՆԴԱԼ. ինչու՞ Էլիզը ընտանիքի հետ միասին չէր մասնակցել հարսանիքին. ինչ է պատահել նրանց միջև. բացառիկ Արտակարգ դեպք, տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և հայտնել, որ կդիմի ծայրահեղ քայլի. Shamshyan Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումԼարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ․ վթարային շենքերի բնակիչները փակեցին ճանապարհը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանՄյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ Մնացականյանը Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԵրևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիՀայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն ենՀզոր երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ, հայտարարվել է ցուցամիի նախազգուշացում 1 օրից ավելի ջուր չի լինելու․ հասցեներ Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ» Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ» Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Եկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի ՍարգսյանՎախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված