Վթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր Կամենդատյան Նիկոլը կարող է հիմնել նոր կրոն, նոր դավանանք, նոր եկեղեցի. Մենուա Սողոմոնյան Ինչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա Կոստանյան Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ «Սադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու»


Արցախյան նոր օրակարգ․ Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։

Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։
 
Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որևէ փուլում հնարավոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամենը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանության (և/կամ սեփական անձի անվտանգության) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախյան նախորդ բանակցային օրակարգերի այս ցավոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Արցախի գերեզմանափորն է։
 
Պետական մտածողությունն այն է, որ պետք է վեր կանգնել «իմ նախագահի օրոք ավելի լավ վիճակ էր, քան՝ մյուսի» թիմային մրցակցությունից։ Չի կարելի շարժվել ապագա պատմության դասագրքերում գրվելիքի մոտիվացիայով։

Եվ այս իմպերատիվ լրջությունը պետք է գա նախկին նախագահներից, և թիմերը դա պետք է ընկալեն որպես առաջ շարժվելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրոք եղել է ավելի լավ վիճակ, քան հիմա է։

Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պետք է միավորվեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կկարողանան պոկվել անձնական ամբիցիաների ու թշնամության թունավոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միավորելու նաև երիտասարդ, որևէ նախկին կամ ներկա իշխանական շրջանակների հետ չկապված, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միավորել արցախյան բզկտված հանրությանը, որի ներսում նույնպես այս իշխանական քարոզչախումբը հաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։
 
Միևնույն է վերադառնալու ենք
 
Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա. Միևնույն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պետք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամյակ։ Ինչքան էլ պահանջվի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պետք է փոխանցվի։ Նաև այս ձևով են շարունակական ազգ լինում։
Սա ոչ թե երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։
 
Նոր արցախյան օրակարգը պարտավոր է իրատեսորեն գնահատել մեր հնարավոր բոլոր ռեսուրսները, պարտավոր է ընտրել ճիշտ հռետորաբանություն՝ փոփոխվող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախյան օրակարգը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ խորամանկ։ Ամենակարևորը՝ նոր արցախյան օրակարգը պետք է լինի խաղաղության օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հավասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկվատ կառավարման, հանրության հետ մշտական երկխոսության ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի և չշահարկի հանրության համար նուրբ և ցավոտ կետերը։

Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը։
 
Իսկ որպես սկիզբ՝ փակել է պետք նախորդ բանակցությունների քննարկումը և դա թողնել շատ ավելի հետո՝ որպես Անկախ Հայաստանի պատմության քննության մաս։ Տեսականորեն ենթադրենք՝ երեք նախագահներից մեկն այս մրցավազքում հաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժվար վիճակում։

Այսօր այս բանավեճը ոչ թե անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տարադրամի փոխարժեքն` այսօրՎթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր ԿամենդատյանԻնչպես են ադրբեջшնցիները Ռուսաստանում արձագանքել Աննա Մաքսիմին ու նրա ֆիլմին. բացառիկ կադրեր Նիկոլը կարող է հիմնել նոր կրոն, նոր դավանանք, նոր եկեղեցի. Մենուա ՍողոմոնյանԻնչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա ԿոստանյանՀայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ «Սադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու»Շնորհավոր տոնդ, իմ հայ ժողովրդի լավագույն բարեկամ ու հարազատ ընկեր՝ Ռուսաստան. Մհեր Ավետիսյան Այն մասին, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի վրա ոտնձգություն կատարողներին. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք՝ Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա. Shamshyan Իշխանությունը բոլոր ասպարեզներում փորձում է հաստատել իր դիրքերը, յուրացնել այդ ոլորտի ինքնիշխանությունը. Աննա ԿոստանյանՆիկոլը թուրք է, ոչ թե քրիստոնյա, եթե մեր եկեղեցին այսպես անարգում է. քաղաքացի Հայտնի է Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ» Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» «Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ» Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ» Զանգվածային հարձակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ» Սև ծովից հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան, կլինեն տեղումներ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ Հայկ ԿոստանյանԲոլոր առումներով քանդում են ՀՀ-ն«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետՎթար՝ Երևանում, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus» և «Volvo», վիրավnր կա. Shamshyan Հունիսի 12-ին, 13-ին, 17-ին և 19-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին Եկեղեցու վրա բռնացողը պատիժ է կրելու. Ավետիք Չալաբյան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին. կա 2 զոհ, 60 վիրավոր «Վախեցանք, մտածեցինք՝ պոստերից ա». պայթյուն Ճամբարակում, կա 4 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Էդքան դուխ ունե՞ք` Փաշազադեի դեմ խոսեք. Հովհաննես ԻշխանյանՀունաստանը Եվրոպայում առաջատար է արևային էներգիայի օգտագործման հարցում Հակոբ Սերոբյան․ Համլետն ու Մամիկոնը ամենաուժեղն են Եվրոպայում «Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում Այս արշավը հենց եկեղեցու դեմ է, ու մի նպատակ ունի՝ սասանել ու ջարդել հայկական ինքնության վերջին հիմնասյունը․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում Ճամբարակում փլատակների տակից դուրս են բերում քաղաքացու անշնչшցած մшրմինը Եկեղեցին պետք է բանադրի Փաշինյանին. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունը Որոնվող աղջիկը հայտնաբերվեցՊետք է արձագանքել, եթե ցանկանում ենք պետություն ունենալ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված