«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Իրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Իր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ


Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ամենախոշոր ձեռնարկության ու ամենախոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական պրոցեսը փաստացի խաթարված էր մոտ տասն օր, քանի որ մի քանի տասնյակ անձ ոչ միայն չէին ներկայանում աշխատանքի, այլև փորձում էին խոչընդոտել մնացյալի՝ աշխատանքի անցնելու ցանկությանն ու իրավունքին:

Երեկ ծավալուն հարցազրույց է տվել «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մասնավորաբար շեշտելով, թե այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է, հասկանալի է բոլորին։ «Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար, վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա»,-ասում է Խուդոլին:

Խոսելով պահանջների մասին՝ գլխավոր տնօրենը նշում է, որ արտադրության դադարեցումը տեղի է ունեցել մի խմբի կողմից` աշխատավարձերի ուլտիմատիվ բարձրացման պահանջից հետո։ «Կոմբինատում ամենաբարձր աշխատավարձն է, և ոչ միայն Հայաստանում։ Մեզ համար աշխատավարձերի համակարգի մասին հետազոտություն իրականացնող միջազգային ընկերության տվյալների համաձայն` ունենք ամենաբարձր աշխատավարձը միջինացված, ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ նաև` ԱՊՀ տարածաշրջանի երկրների: Ես նույնիսկ չեմ խոսում սոցիալական արտոնությունների մասին, բոլորը գիտեն, և դա միանշանակ ճշմարտություն է, որ որևէ այլ ձեռնարկությունում նման արտոնություններ չկան։ Այս երեք տարվա ընթացքում 2021 թվականից հետո մենք վերականգնել ենք «ստաժիրովկան», 13-րդ աշխատավարձը։ Տարեկան պարգևավճարի գործակիցը, որը երբևիցե չի գերազանցել 1-ը, ավելացրել ենք 50 տոկոսով, այսինքն՝ պարգևավճարի գործակիցը հասցրել ենք ռեկորդային ցուցանիշի, հասցնելով մինչև իսկ 1,4-1,5 ու դա էլ բոլորդ գիտեք»,-ասում է Խուդոլին և հավելում, որ այն մարդիկ, ովքեր այս անօրինական գործողությունների հեղինակն են և հիմնական հրահրողները, իր պատկերացմամբ, չեն ներկայացնում կոլեկտիվին, չեն ներկայացնում կոլեկտիվի տեսակետը, լեգիտիմ չեն:

«Մենք հասկանում ենք՝ ինչու են սկսվել այս անօրինական գործողությունները, դա շատ պարզ է... Առաջինը հետաքրքրությունն է կոմբինատի նկատմամբ, և երկրորդը՝ այն մարդիկ, ովքեր պլանավորել են այս գործողությունները, մոլորեցնում և օգտագործում են կոմբինատի կոլեկտիվին իրենց անձնական նպատակներին հասնելու համար»,-նշում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը:

Նա նաև ասել է, որ այն ամենը, ինչ կոմբինատի ղեկավարությունը խոստացել է, կատարվում է. «Ես միանգամայն երաշխավորում եմ, որ առաջին հերթին աշխատավարձերի համահարթեցման համակարգը, որը խոստացել ենք, առաջիկա ամիսներին արդյունքներ կտա, և հետագայում էլ այն լրամշակվելու է։ Դա կբերի միջինը աշխատավարձերի մոտ 20 տոկոս բարձրացման։ Պատրա՞ստ ենք արդյոք մենք հետագայում ևս շարունակել վերանայել աշխատավարձային համակարգը և առավել կատարելագործել այն ու վերանայել: Միանշանակ։ Երկրորդը՝ շատ հարցեր հնչեցին բժշկական ապահովագրության վերաբերյալ։ Մենք անցած տարի մրցույթ ենք անցկացրել, և հաղթեց մի ընկերություն, որի հետ մենք շատ խնդիրներ ունեցանք, քանի որ այն չի կարողանում իր առջև դրված պահանջները կատարել։ Մենք տեսնում ենք դրանից բխող ռեակցիան, և միանշանակ երաշխավորում, որ առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, որի պայմանը կլինի ոչ թե էժանությունը, այլ այն երաշխիքը, որ մեր պահանջները բժշկական ծառայության ապահովման առումով անառարկելիորեն կկատարվեն: Դա ես երաշխավորում եմ։ Ավելին, մենք մտածում ենք սեփական ապահովագրական ծառայությունը ստեղծելու մասին` կոմբինատի ներսում։ Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքի պայմաններին։ Մենք գիտակցում ենք, որ անելիքներ շատ կան և այդ ուղղությամբ արդեն իրականացրել ենք տեխնիկական աուդիտ։ Յուրաքանչյուր արտադրամասի համար առանձին կներկայացնենք կատարվելիք փոփոխությունները։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչպես և ինչպիսի ժամկետներում։ Այս խնդրով ի սկզբանե զբաղվում էինք: Այդ հարցերը լուծելի են և լուծվում են, կա՞ր անհրաժեշտություն այդ պատրվակով կոմբինատը կանգնեցնել։ Իմ պատկերացմամբ՝ ո՛չ։ Բայց որոշ ուժեր, ակնհայտորեն, որոշել են այդ հարցերն օգտագործել գործադուլ կազմակերպելու համար, ներկայացնելով, թե գործադուլը միակ ամենաճիշտ քայլն է` այս իրավիճակում»:

Ի՞նչ ելքեր է տեսնում տնօրենը: «Տարբերակ առաջին՝ դուրս ենք գալիս աշխատանքի, շտկում ենք ստեղծված իրավիճակը, գործում ենք յուրաքանչյուրս մեր պարտականությունների շրջանակներում, կոմբինատը վերսկսում է արտադրությունը ու արտադրանքի, խտանյութի առաքումը, և հնարավոր կլինի կատարել վճարումները, այդ թվում՝ աշխատավարձի մասով լիարժեք և ժամանակին։ Երկրորդ տարբերակը. եթե աշխատավորները համարում են, որ կարելի է կանգնել, շարունակել չաշխատել, այդ տարբերակը նույնպես հնարավոր է։ Այդ դեպքում կոմբինատը շարունակելու է տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումները օրենքի սահմանված կարգով։ Դրանից բոլորը կտուժեն: Ես աշխատանքից հեռացրել եմ 8 անձի, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Եվ ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից։ Որևէ մարդ, նրանցից բացի, այլևս չի հեռացվելու։ Այնպես որ, հանգիստ ներկայացեք աշխատավայր։ Բայց ես գիտեմ, որ որոշ ուժեր, նաև անձինք, որոնք անգամ չեն աշխատում կոմբինատում , և անգամ որոշ մարդիկ, ովքեր չեն էլ ապրում Քաջարանում կամ Կապանում, հիմա գտնվում են այստեղ և մասնակցում են այս ապօրինի գործողություններին։ Ավելին, շատ են դեպքերը, երբ ուղղակի սպառնում են մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք դուրս չգան աշխատանքի որևէ պարագայում։ Ես կոչ եմ անում, բնականաբար, գնալ աշխատավայր, երաշխավորում եմ իմ և կոմբինատի ղեկավարության կողմից, որ կապահովենք աշխատանքի ներկայացած յուրաքանչյուր մարդու անվտանգությունը։ Յուրաքանչյուր միջադեպի առթիվ, միանշանակ, դիմելու ենք պատկան մարմիններին, սա արդեն նշանակում է բոլոր կարմիր գծերի հատում, երբ սկսում են սպառնալ մարդկանց։ Դա չի մնալու անարձագանք։ Մենք ստեղծելու ենք անանուն հարթակ, որ ցանկացած իրավիճակի մասին բոլորը կարողանան բարձրաձայնել, և ամեն դեպքի առթիվ մենք դիմելու ենք իրավապահ մարմիններին։ Մեր աշխատակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնալու, այդպիսի բան չի լինելու, կարող եք վստահ լինել»,ամփոփում է Խուդոլին:

Ի դեպ, ի հավելումն՝ նշենք, որ այս օրերին ավելի մեծ թափով է ակտիվացել ադրբեջանական քարոզչամեքենան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Զուգադիպությո՞ւն է: Հազիվ թե:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրտսեր Սոֆի Դևոյանը բեմի վրա ոլորել է ոտքը«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԻրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Ճակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԻտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմ Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Արամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն
Ամենադիտված