Քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում․ Տիգրան Աբրահամյան Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը «Ինքնաթիռում գտնվող բոլոր 242 անձինք զոհվել են»․ Հնդկաստանի ոստիկանություն Իշխանությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին. Արմեն Մանվելյան Աղետի պահին ինքնաթիռի ներսից նկարահանված կադրեր են պահպանվել Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մաhացել է Մաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահությունը Մայր Աթոռում Վթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan


Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է ասել, թե Փաշինյանի ամերիկյան ընթացիկ շրջագայությունը որքանո՞վ է «աշխատանքային այց»: Ավելին՝ դժվար է ասել՝ ո՞րն է այդ այցի նպատակը, բացի մի քանի տեղացի հայերի հետ «զոռովշառով» հանդիպելը: Կարծիք կա, որ իրական նպատակն ընդամենը «հետախուզական» է՝ հասկանալու՝ ի՞նչ են մտածում իր մասին, կարո՞ղ է ապավինել Թրամփի վարչակազմին և այլն: Բայց դա արդեն այլ թեմա է: Այս օրերի ամենաուշագրավ բանն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ էր մեկնել նորանոր անընկալելի ու անընդունելի հայտարարություններ հնչեցնելու, նախկինում հնչեցրածները, այսպես ասենք, «թարմացնելու» համար:

Այսպես, «ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը» (համայնքի այլ ներկայացուցիչներն արդեն հրապարակավ տարակուսանք են հայտնել հանդիպմանը ներկա «համայնքայինների» պահով՝ նշելով, որ նրանց մեծ մասին չեն ճանաչում) Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է այն մասին, թե աշխարհը հայերիս, իբր, «ազգ-նահատակ» է ընկալում: Հիշեցնենք, որ նման մի վիճելի, եթե ուղղակիորեն չասվի՝ անհեթեթ «թեզ» Փաշինյանը շրջանառության մեջ էր դրել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, կոնկրետ՝ դեկտեմբերի 3ին ԱԺում ունեցած ելույթում: Ասածն այն է, թե աշխարհի տարբեր ղեկավարների հետ շփումներում հանգել է այն եզրակացության, թե՝ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»:

Հիմա, «հայտնագործելով Ամերիկան», Փաշինյանը որոշել է մի ամբողջ տեսություն կառուցել այդ «թեզի» վրա, որն ամենից առաջ սոսկ երևակայության կամ, ավելի վատ, նույնիսկ ցանկության տպավորություն է թողնում: Նա կրկնել է իր այն «ընկալումը», թե միջազգային հանրությունը ինչոր կոնսենսուս ունի, որով հայերիս ընկալում է որպես ազգնահատակ:

Փաշինյանը մասնավորապես ասել է. «... Երբ մենք ասում ենք՝ հա՛, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, շատ դեպքերում դուք եք օգնել (աշխարհը), որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ... Նահատակ լինելու դերի դեմ մենք պայքարելու ենք և պայքարելու ենք հանուն սովորական կյանքով ապրող սովորական երկիր լինելու»:

Սկզբունքորեն՝ զարմանալու բան չկա, դե, Նիկոլ Փաշինյանն է, նրանից ամեն ինչ սպասելի է: Բայց ամենացավալին այն է, որ նա ոչ միայն զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, այլև աշխարհում հանդես է գալիս որպես ՀՀ ղեկավար, երկրի անունից համաձայնություններ է կնքում, փաստաթղթեր ստորագրում... Այսինքն, մեղա-մեղա, երկիր է ներկայացնում:

Ուստի հնարավոր չէ պարզապես անտեսել այդ վտանգավոր հայտարարությունները: Իսկ չանտեսելով՝ առաջինն, ինչ արժե ասել Փաշինյանի ճառաբանության վերաբերյալ, հետևյալն է. լսեք, իսկ կլինի՞ ձեր երևակայություններն ու ցանկությունները որպես միջազգային հանրության կոնսենսուս կամ որպես իրականություն չմատուցեք:

Ի դեպ, Փաշինյանը ժամանակին պնդում էր, թե «միջազգային հանրությունը» պահանջում է Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Բնականաբար, պարզվեց, որ ոչ մի «միջազգային հանրություն» նման բան չի պահանջում, բացի... Անկարայից ու Բաքվից: Ու իրենից: Այս «նահատակման» կոնսենսուսի մասին ասածն էլ է նույն «դարակից»:

Չէ, հասկանալի է, որ Փաշինյանը էլի ակնարկում է Հայոց ցեղասպանությունը, առաջ է տանում Հայոց ցեղասպանությունն ուրանալու իր նպատակը: Իբր, աշխարհը Հայոց ցեղասպանության պատճառով մեզ ընկալում է որպես նահատակյալ ժողովուրդ:

Նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է ասել, թե աշխարհը հրեաներին էլ է ընկալում որպես նահատակ ժողովուրդ՝ Հոլոքոստի պատճառով:

Ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ, օրինակ՝ հրեաների Հոլոքոստի հետ կապված նման ընկալումներ, այն էլ՝ «միջազգային կոնսենսուսով», իհարկե, չկան: Ավելին, հայ ժողովուրդը, իր պատմական հայրենիքի 1/10-ի վրա վերակերտելով անկախ պետականություն, զարգանալով և սեփական հողի վրա ամրանալով, հենց դրանով արդեն հերքել է մեզ որպես կոտորվող ու նահատակ ընկալելու մղումներն ու նաև դիմակայել է թշնամական նմանօրինակ նկրտումներին:

Էլ ավելին. 1988-ից ի վեր՝ Արցախյան շարժումով, վերաանկախացումով ու ազգային ազատագրական պայքարում տարած հաղթանակով հայությունը գործնականում չեզոքացրել էր մեզ վերստին նահատակեցնելու կամ նահատակ ընկալելու նկրտումները: Պարզապես ոչ ոք չէր կարող իմանալ, որ մի 30 տարի անց ասպարեզ է ելնելու Փաշինյանի նման մեկը՝ նպատակ ունենալով «զրոյական կետի» վերածել ամեն ինչ. Արցախը, Հայաստանը, հաղթանակները, պետությունը, բանակը, անկախությունը:

Հիմնականը կամ հարցերի՛ հարցը: Հենց Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանական խմբակն են ամեն ինչ արել, որ աշխարհում սկսեն մեզ որպես նահատակ ընկալել: Ինչ 2018-ից Փաշինյանը եկել է իշխանության, ի դեպ, «դագաղ պարացնելով» է եկել, Հայաստանում ծայր առած աղետներն ու ծանրագույն կորուստները հաջորդում են մեկը մյուսին: Փաշինյանը զրոյացրեց բանակցային գործընթացը, նպաստեց, որ ադրբեջանաթուրքական կողմը դիմի ռազմական ագրեսիայի, կարճ ասած՝ պատերազմ հրահրեց, այդ պատերազմում հազարավոր հայերի մատնեց մահվան, հետո էլ կանգեց, ասաց, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»:

Հետո առհասարակ ուրացավ Արցախը, այն հանձնեց թշնամուն, նոր զոհերի տեղիք տալով, այդ ընթացքում Հայաստանի տարածքի մի որոշակի մաս գրավեց թշնամին, էլի զոհեր: Հետո Փաշինյանն արդեն գնաց Կիրանց ու Ոսկեպար ու ինքն սպառնաց հայ մարդկանց, որ եթե հայկական հողերը թշնամուն չտան, ամբողջ աշխարհը (Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, չգիտես, թե՝ էլ ով) կհարձակվեն մեր վրա:

Ախր, ո՞ր մեկը ասես: Ու այնքան էլ վաղուց չի եղել այդ ամենը, որ մարդիկ մոռացած լինեն: Այդ ամենին նա հասել է: Բայց նրան, որ աշխարհը մեզ «ազգ-նահատակ» ընկալի, դեռ, բարեբախտաբար չի հասել: Որովհետև Հայաստանը պատմություն է ունեցել նաև մինչև 2018 թվականը: Հիմա նույն Փաշինյանն ասում է, թե «44-օրյա պատերազմում անցնելով պարտության միջով՝ ձեռք ենք բերել... անկախ պետություն ունենալու հնարավորություն»:

Այսինքն, հասկացաք, չէ՞, բանակը տարել է պարտության, պատճառ է դարձել հազարավոր զոհերի, Արցախը հանձնել է, որպեսզի... «անկախ պետություն ունենալու հնարավորություն» ձեռք բերի: Ստացվում է, որ Փաշինյանը միտումնավո՞ր է երկիրն ու ժողովրդին տարել ծանր պարտության՝ այդ մտասևեռմանը շունչ հաղորդելու համար, չնայած ինքնին հասկանալի է, որ նման պնդումը բացարձակ իրականության խեղում է կամ խեղված ընկալում:

«Երկրի հակառակ կողմ», էլի:

Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետություն չենք ունեցել, որ մենք անկախություն չենք ունեցել: Մենք 1991-ից ունեցել են թե՛ անկախությունը վերականգնած պետականություն, թե՛ զոհողությունների գնով ստեղծել ենք բանակ ու հաղթող բանակ, թե՛ լավվատ պետական կառույցներ: Այդ Փաշինյա՞նը պիտի գար ու «զրոյական կետից» ինքնիշխանություն բերեր, պետություն շիներ:

Փանջունուն հիշեցի, այն, որ երեխա ժամանակ ինչ ջարդում էր, ասում էր՝ շինեցի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում․ Տիգրան Աբրահամյան Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղըՀայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցներըԾնվեց… Ռոզա Դավթյանը ուրախալի լուր է հայտնել. Բացառիկ հոլովակ Աբրահամ Հովեյանը ցավակցություն է հայտնել Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ «Ինքնաթիռում գտնվող բոլոր 242 անձինք զոհվել են»․ Հնդկաստանի ոստիկանություն Իշխանությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին. Արմեն Մանվելյան Հայրենիքը միայն ՀՀ-ն չէ, այլ ամբողջ Հայաստան աշխարհը. Ավետիք Քերոբյան Վերքը բավականին խորն է, դաստակը կախ էր ընկած. դանակահարված դպրոցական տղային վիրահատել են Աղետի պահին ինքնաթիռի ներսից նկարահանված կադրեր են պահպանվել Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մաhացել է Մաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց«ՀայաՔվեն» շարունակում է հերթապահությունը Մայր Աթոռում Տարադրամի փոխարժեքն` այսօրՎթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր ԿամենդատյանԻնչպես են ադրբեջшնցիները Ռուսաստանում արձագանքել Աննա Մաքսիմին ու նրա ֆիլմին. բացառիկ կադրեր Նիկոլը կարող է հիմնել նոր կրոն, նոր դավանանք, նոր եկեղեցի. Մենուա ՍողոմոնյանԻնչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա ԿոստանյանՀայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ «Սադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու»Շնորհավոր տոնդ, իմ հայ ժողովրդի լավագույն բարեկամ ու հարազատ ընկեր՝ Ռուսաստան. Մհեր Ավետիսյան Այն մասին, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի վրա ոտնձգություն կատարողներին. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք՝ Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա. Shamshyan Իշխանությունը բոլոր ասպարեզներում փորձում է հաստատել իր դիրքերը, յուրացնել այդ ոլորտի ինքնիշխանությունը. Աննա ԿոստանյանՆիկոլը թուրք է, ոչ թե քրիստոնյա, եթե մեր եկեղեցին այսպես անարգում է. քաղաքացի Հայտնի է Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ» Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» «Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ» Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ» Զանգվածային հարձակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ» Սև ծովից հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան, կլինեն տեղումներ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ Հայկ ԿոստանյանԲոլոր առումներով քանդում են ՀՀ-ն«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետՎթար՝ Երևանում, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus» և «Volvo», վիրավnր կա. Shamshyan Հունիսի 12-ին, 13-ին, 17-ին և 19-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին Եկեղեցու վրա բռնացողը պատիժ է կրելու. Ավետիք Չալաբյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված