Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 12-ի համար Խաղաղությունը շատ լավ է ազդում երկու երկրների ժողովուրդների վրա. Կոշտան՝ Ալիևին Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է. Ալիև Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան Թրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ ՖԻՖԱ-ի նախագահ Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Գազ չի լինի անորոշ ժամանակ ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր


Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է

Հասարակություն

2024 թվականը «Մի դրամի ուժի» համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Սկսենք նրանից, որ տարեվերջին նախագծի ընդհանուր բյուջեն հատեց 200 միլիոնի սահմանը, իսկ անցած տարվա մի դրամների հանրագումարը ռեկորդային թիվ գրանցեց՝ գրեթե 50 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է կրթությանը, առողջապահությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնապահպանությանն ուղղված մեր կարևոր գործերին միացած օգտատերերի քանակը։

2024-ին ֆինանսավորված ծրագրերի գերակշիռ մասը՝ 5 ծրագիր, ուղղված էր կրթությանը։ Մնացած ծրագրերը վերաբերում էին առողջապահական, սոցիալական և բնապահպանական ոլորտներին։ 

Շահառու 12 հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը զուգահեռ, «Մի դրամի ուժը» պարբերաբար անդրադարձել է նաև շահառու ՀԿ-ները ներկայացնող առանձին անհատների՝ արժանացնելով նրանց անհատական նվիրատվությունների:

Այժմ արված գործերի մասին․

«Մի դրամի ուժի»  2024-ին առաջին ծրագիրը՝ 3 665 972 դրամ բյուջեով, ուղղվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։  «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլ նաև անմիջապես շահառուներին․ հավաքված գումարից 1 միլիոնի չափով «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացավ 50.000-ական դրամ արժեքով idplus նվեր քարտ, որով հնարավոր է  գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն։

Փետրվարին կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերվել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մի դրամի ուժի» մարտ ամսվա ծրագրի շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4․017․648 դրամը ՀԿ-ն ուղղեց Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ապրիլ ամսվա ծրագրի շահառուն 4090 հիմնադրամն էր, որը կուտակված 3․913․063 դրամ գումարն ուղղեց քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հավաքված գումարից 1 միլիոնը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացվեց հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։

Մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման  հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։  Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն  ուղղեց իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։

Հունիս ամսվա ընթացքում հավաքված 4․046․161 դրամ գումարը IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ամառային կրթական ճամբարին։

Հուլիսին հավաքված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։ 

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն էր։ Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի՝ արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Սեպտեմբեր ամսվա շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր, որը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

Հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ,  փոխանցվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Նոյեմբեր ամսվա ընթացքում հավաքագրված 4․479․792 դրամն ուղղվեց Armenia Tree Project հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ «Մի դրամի ուժի» հավաքագրած ավելի քանի 4 միլիոն ՀՀ դրամի շնորհիվ տնամերձ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 5.119.225 դրամ գումարը փոխանցվեց «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

Ահա այսպես, փոքրիկ քայլերով ու մի դրամներով «Մի դրամի ուժն» ապացուցում է, որ հնարավո՛ր է անել մեծ ու կարևոր գործեր՝  առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Պետք է ընդամենն ունենալ բարի գործ անելու կամք և բոլոր վճարումներն անել Idram&IDBank հավելվածով կամ ընկերությունների տերմինալներով ու առցանց հարթակներով, և հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամ և IDBank ընկերությունները «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը կփոխանցեն ամենակարող մեկ դրամները:

Իսկ 2025-ը «Մի դրամի ուժի» համար լինելու է հոբելյանական։ Ուրեմն սպասեք նոր ու կարևոր ծրագրերի․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 12-ի համար Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեներըՅուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշներըՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունի«Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանՈղբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջ․ ShamshyanԹրամփն ազդարարել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտըԲլոգեր Նինա Տիտանյանի հայրը մահացել էԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներForbes-ը գնահատել է, թե որքան է կազմում Քիմ Քարդաշյանի կարողությունըԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողիԻ՞նչ անել արտասահմանից ստացվող զանգերի դեպքում. փորձագետը՝ կիբեռհանցագործների նոր խարդախության մասինԽաղաղությունը շատ լավ է ազդում երկու երկրների ժողովուրդների վրա. Կոշտան՝ Ալիևին Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է. Ալիև Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթներըՇարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր ԿամենդատյանԱդրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRFԹրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ ՖԻՖԱ-ի նախագահ 10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՇրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը Մեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանԳազ չի լինի անորոշ ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ
Ամենադիտված