Պայթյուններ են հնչել Իրանի Ուրմիայում և մի օդանավակայանում | Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել է Իսրայելի քաղաքներին (տեսանյութ) Այսպիսի լարված պայքար վաղուց չի եղել. Ռոբերտ Արզումանյան Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին hարվածներ հասցնելու մասին Երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին հшրվածելու մասին Մենք գնահատել ենք մեր շանսերը և վստահ ենք, որ, ընտրություններին մասնակցելու պարագայում, մեր հավաքած տոկոսը անցողիկ է. Հայկ Մամիջանյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին Իրանում ռшզմաօդային ուժերի բազայի վրա Իսրայելի հшրձակման հետևանքով զnհվել է առնվազն 13 զինվnրական


Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց

Blog
Սուրեն Սուրենյանցը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Երբ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագիծը, թվում էր՝ արկածախնդիր այս որոշմանը հետևելու են ոչ թե քաղաքական հայտնի սեգմենտի էյֆորիկ քաջալերանքը, այլ սթափեցնող կարծիքներ, որոնց հիմքում ռեալ հաշվարկներն են՝ տնտեսական, անվտանգային իրողություններից ելնելով:

Մանավանդ, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:

Սակայն ռացիոնալ կարծիքները հատուկենտ էին, որոնք, որպես կանոն, խեղդվում են պսևդոարևմտամետ պսիխոզի հորձանուտում:

Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ աշխարհաքաղաքական գլոբալ հակադրության պայմաններում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի ու այդ համատեքստում խիստ վտանգավոր է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Հայաստանի իշխանության սևեռուն քաղաքականությունը:

Երեկ թեմային ծավալուն կոնցեպտուալ անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանը, ով հատկապես խոսել է քաղաքական արկածախնդրության տնտեսական կանխատեսելի հետևանքների մասին:

«...Կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը»,- գրել է Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում, սթափության ուղերձ է հասցեագրում արժեք ստեղծող ու իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը:

Հոդվածի վերջաբանում Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպում է այսօրվա գլխավոր իմպերատիվը, այն է՝ հասարակության և ներհայկական կոնսոլիդացիայի ճանապարհով հիմքեր ստեղծել բալանսավորված արտաքին քաղաքականության իրականացման համար:

«Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»,- գրել է Ծառուկյանը:

Կարծում եմ՝ այս հոդվածը լավ պլատֆորմ է՝ մասնագիտական, հանրային շահագրգիռ քննարկումներ ծավալելու համար:

Պայթյուններ են հնչել Իրանի Ուրմիայում և մի օդանավակայանում | Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել է Իսրայելի քաղաքներին (տեսանյութ) Այսպիսի լարված պայքար վաղուց չի եղել. Ռոբերտ Արզումանյան Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին hարվածներ հասցնելու մասին Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Երկրաշարժ է տեղի ունեցելԻսրայելի բանակը հայտնել է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին հшրվածելու մասին Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է Մենք գնահատել ենք մեր շանսերը և վստահ ենք, որ, ընտրություններին մասնակցելու պարագայում, մեր հավաքած տոկոսը անցողիկ է. Հայկ Մամիջանյան Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին Իրանում ռшզմաօդային ուժերի բազայի վրա Իսրայելի հшրձակման հետևանքով զnհվել է առնվազն 13 զինվnրական Կանխվել է պաշտպանական արդյունաբերության ընկերության ղեկավարի դեմ աhաբեկչական հարձակում (տեսանյութ) Վթար․ մի շարք հասցեներում գազ չի լինի Արբելոան մեկնաբանել է «Խետաֆեից» կրած պարտությունը և նշել մեղավորին Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաԿոտայքում «Lada Priora»-ն գլխիվայր շրջվել է Ութոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՎթար. մի շարք հասցեներում ջուր չի լինելու Պայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՀիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ Ֆրանսիսկո Ֆիլիո Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանԵրևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչպիսի եղանակ է սպասվում Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» 300 հազար աշխատատեղից մինչև 20 հազար մատչելի բնակարան «Գյումրիի սցենարը» որպես քաղաքական վախ․ ինչո՞ւ է իշխանությունը շտապում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 3-ի համար Մարտ ամսին 9 օր ոչ աշխատանքային է30 կգ թմրամիջոցներ է առգրավվել․ մանրամասներ68-ամյա տղամարդը ձերբակալվել է Քիշինև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետոԺամանակավորապես դադարեցվել է կցորդիչով բեռնատարների երթևեկությունը
Ամենադիտված