Հայտարարգրման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես չի գործում Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ Երկրաշարժի էպիկենտրոնը Մալաթիա-Սեբաստիա՞․ պարզաբանում է սեյսմոլոգ Սոս Մարգարյանը ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, բանակցություններն ավարտված են. ՀՀ ԱԳՆ Կրեմլում ընթանում են Պուտին-Լուկաշենկո բանակցությունները Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը Արտացոլող «վերմակը» բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Առանց Արցախի չի կարող Հայաստան լինել․ Դավիթ Սարգսյան Փաշինյանի ասածը նշանակում է՝ «Թուրքիան ու Ադրբեջանն ինչ կասեն, դա էլ կանեմ․ ուզո՞ւմ են Արևմտյան Ադրբեջան՝ թող այդպես էլ լինի». Հովասափյան «Գռզո»-ի թիկնապահների հետ կատարվածը՝ ազդակ իշխանականների համար


Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:

Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994ին) հետագայում պարտության է վերածվել... ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ... Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ... Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:

Հաջորդը. ախր, այդ ո՞ր իշխանության ներկայացուցիչն է սպանությունից խոսում, էլի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցի՞չը: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում շուրջ 5 հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ մահվան մատնվեցին: Իսկ դրանից հետո, մանիպուլ յացիաների «գուրու» և կուսակիցների հեռախոսների անձնական նամակագրությունը քչփորելու վարպետը հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում 15 երիտասարդ զինվոր զորանոցի տակ հարմարեցված գոմանման տարածքում ողջողջ այրվել է: Ա՜խ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերը «պլ յուսմինուս 50»ով է հաշվում... Նման զգայուն թեմա է շոշափում ներկայացուցիչը մի իշխանության, որի անդամներից մեկի մասնակցությամբ բանակի սպա է դաժան ծեծի ենթարկվել, ապա 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ որում, որքան հայտնի է, իրական և օրինական պատիժ չի հետևել, իսկ սպանության գործին առնչվող նիկոլականը նույնիսկ պաշտոնի բարձրացման է արժանացել:

Չէ, լուրջ, էլի, ո՞վ է խոսում սպանություններից ու անպատժելիությունից: Նիկոլականնե՞րը, Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչնե՞րը: Նրա՞նք, որոնց ղեկավար Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկեց փողոցն անցնող հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին ու «թռան» դեպքի վայրից. մեքենայում գտնվող Փաշինյանը նույնիսկ չկարգադրեց, որ կանգնեն, տեսնեն՝ ինչ է եղել, տուժածին անօգնական վիճակում թողեցին փողոցում արնաշաղախ ընկած ու փախան դեպի «դաչաներ»: Հա, ու մինչև օրս ոչ մեկը այս սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Ու նմանները դեռ համարձակվում են ծպտո՞ւն հանել, համարձակվում են այլոց դիտողությո՞ւն անել, առհասարակ նման թեմանե՞ր արծարծել: Ո՞նց, էլի: Մի իշխանություն, որի պաշտոնավարման ընթացքում աննախադեպ իրավախախտումներ են կատարվել, Սահմանադրություն է ոտնահարվել ու ոտնահարվում ամենօրյա ռեժիմով:

Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ փորձում է տոտալ բռնապետություն սահմանել երկրում: Մի իշխանություն, որ կալանավորմամբ գործնականում տանջամահ արեց Արմեն Գրիգորյանին, որը հենց դատարանի դահլիճում կնքեց մահկանացուն: Մի իշխանություն, որ խաղաղ, անզեն ցուցարարների վրա տասնյակ բեկորավոր նռնակներ նետեց՝ վիրավորելով ավելի քան 100 մարդու, իսկ մեկին դարձնելով հաշմանդամ: Ու նրանք դեռ համարձակվում են բարոյականությունից խոսե՞լ, օրենքից խոսե՞լ: Պարտության խորհրդանիշները, կրկնենք, երկիրը աղետի մատնածներն ու նորանոր աղետների սպառնալիքի տակ դնողնե՞րն են պարտությունից խոսում: Այն էլ՝ ինչ են խոսում. ձգտում են նախորդած շրջանի ձեռքբերումներն ու հաղթանակները բնորոշել որպես ձախողումներ ու պարտություններ:

Այսինքն, քիչ է, որ համայն հայության 1988 2018 թվականներին ունեցած ձեռքբերումները, զոհողությունները, թափած արյունը ջուրն են գցել, զրոյացրել են, մի հատ էլ ուզում են ջնջել այդ հաջողությունների հիշողությունները, որպեսզի իրենց ձախավերությունը արդարացնեն: Ու, առհասարակ, ավելի քան 6 տարի պետության ղեկին գտնվող, բոլոր պետական կառույցներն իր բուռը հավաքած իշխանությունը խոսելու տեղ չունի ոչ միայն բարոյական առումով, այլև հենց իրավական, քանի որ մինչև այժմ մատի փաթաթան դարձրած իր ոչ մի մեղադրանք չի կարողացել ապացուցել ու հիմնավորել անգամ: Խոշտանգել, մահվան հասցնել, այո, կարողացել է: Վարկաբեկել ու «մասկիշոուներ» անել, այո, կարողացել է: Քաղաքական հետապնդումներ, վայրիվերո բռնաճնշումներ, հակաժողովրդավարական, տո հենց մարդկային, բարոյական առումներով՝ ցածրոգի պահվածք, այո՛, դրսևորել է, այդ թվում՝ իր իսկ «թիմակիցների» հանդեպ... Ու, հա, կոռուպցիայից, թալանից խոսում են... փաշինյանական իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Նրա՞նք, որոնց հետ կապված օր չի անցնում, որ մամուլում կամ պարզապես՝ ի լուր հանրության, մի նոր կոռուպցիոն բնույթի սկանդալ չծագի: Մերօրյա կորեյկոներն ու, միաժամանակ, «նյուվասյուկիական» «ծրագրեր» տարփողող բենդերները խոսում են... կոռուպցիայից: Ճիշտ հասկանանք բուն հարցը. ցանկացած իշխանություն էլ ունի արատներ, ոչ մեկն էլ սուրբ չէ, ամեն մի իշխանության ժամանակ էլ եղել են տարբեր պատահարներ, ողբերգական դեպքեր: Ինչ են արել «նախկինները», թող իրենք պատասխան տան ու, ի դեպ, տալիս էլ են: Բայց փաշինյանական իշխանությունը, որ տեղով մեկ ողբերգական դեպքերի ու աղետների անընդհատ շղթա շարան է, ոչ միայն պարտության, այլև կոռուպցիայի խորհրդանիշ է ու վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին՝ միասին վերցրած, ընդհանրապես խոսելու տեղ չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ«Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար». Հ. Ծառուկյան Գաղտնի ընթացող բանակցությունների ֆոնին՝ իշխանությունն ամեն հնարավոր «գայթակղիչ» քայլ ձեռնարկում է, որպեսզի սոցիալական բարեկեցության քողի տակ «գնի» ՀՀ քաղաքացիների լռությունն ու հանդուրժողականությունը․ Աննա ԿոստանյանՀայտարարգրման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես չի գործում Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակԵրկրաշարժի էպիկենտրոնը Մալաթիա-Սեբաստիա՞․ պարզաբանում է սեյսմոլոգ Սոս Մարգարյանը Սերժ Սարգայանին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն ու ընթացիկ տեմպը պահելն է. Աբրահամյան Ամաչում եմ ամուսնուցս, չեմ գնահատել նրան. Էմմա Մանուկյանի հուզիչ խոստովանությունը Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, բանակցություններն ավարտված են. ՀՀ ԱԳՆՈղջունում եմ Ռուբենի քաղաքական և մարդկային անօրինակ խիզախությունը, մեծապես արժևորում եմ նրա ուղերձը. Ավետիք ՉալաբյանԿրեմլում ընթանում են Պուտին-Լուկաշենկո բանակցություններըՌուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԱրտացոլող «վերմակը» բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Աննան հղի է.ինչպե՞ս է ընդունում այդ լուրը Միքայելը Առանց Արցախի չի կարող Հայաստան լինել․ Դավիթ ՍարգսյանՓաշինյանի ասածը նշանակում է՝ «Թուրքիան ու Ադրբեջանն ինչ կասեն, դա էլ կանեմ․ ուզո՞ւմ են Արևմտյան Ադրբեջան՝ թող այդպես էլ լինի». Հովասափյան Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները․ Բայրամով«Գռզո»-ի թիկնապահների հետ կատարվածը՝ ազդակ իշխանականների համար Հողամասում կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած մարդ․ Shamshyan Փաշինյանը խիստ դժգոհ է Գուրգեն Արսենյանի աշխատանքից 44-օրյա պատերազմի մասնակիցը պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է 4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է Վա՜յ, վա՜յ, վա՜յ, եթե մտածում են՝ բուժաշխատողներին ստիպում եմ, թող իրավապահ մարմիններին դիմեն. Ավանեսյան Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում Դուք Ձեր հարազատներին կուղարկե՞ք Չարենցավան՝ սոնոգրաֆիա անելու․ հարց՝ Ավանեսյանին Անգելինայի հայրը մահանում է Սբ. Հարության տոն (Զատիկ)․ ե՞րբ կնշվի այն Մարիա Զախարովան հուզվել է (տեսանյութ) Գույքահարկը սարսափելի է թանկացել․ Հրայր Կամենդատյան«Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ»․ Ալիև Ջրանջատումներ՝ մարտի 13-ին Մեքենաների վերանորոգման կետում գորշ արջ է պահվել․ ինչ է հայտնի ՌԴ դեսպանը բացառել է հրադադարը մինչև խաղաղության համաձայնագիրը․ ինչ է ասել Թրամփը Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի․ «ՀայաՔվե»Դանակաhարություն է եղել, բժիշկները պայքարում են 33-ամյա տղամարդու կյանքի համար․ Shamshyan Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է վերջնական փուլ. Պեսկով Պեդրո Զարոկյանը հերքել է Ալեն Սիմոնյանի եղբոր կապը պետական տենդերներ շահած ընկերության հետ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի Սպասելով ԵԽ քվեարկությանը. Վահե Հովհաննիսյան Բորուսիան կամային հաղթանակ տոնեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր Խարբերդում տղամարդը սպառնացել է նռնшկներ պшյթեցնել Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն էԱրզնի ՀԷԿ-ում աշխատանքներ իրականացնելիս տղամարդու մարմին է հայտնաբերվել Իշխանություններն իրենց գործողություններով «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ընթացքում հաստատեցին, որ դեմ են Հայաստանի բնակչության շահերից բխող օրենսդրական նախաձեռնությանը Պապ ջան, խնդրում եմ հետ արի տուն… Մարտին Մկրտչյանի որդու հուզիչ ու Էմոցիոնալ խոսքը. Տեսանյութ Զրկանքների գնով ենք գոյատևում․ քաղաքացիԲազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ» Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված