Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին Մենք պարտավոր ենք պարզերես անել ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը․ Հայկ Մամիջանյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները


Հանցագործությունների թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 51 տոկոսով. Աննա Վարդապետյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին:
Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն ու ապօրինի շրջանառությանը, հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին և այլն:
ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.
«2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին – 26.850, 2020 թվականին – 26.468, 2021 թվականին – 30.245, 2022 թվականին – 37.612, 2023 թվականին – 40.666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին – 24.567:
Այլ խոսքով՝ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը, 2019 թվականի համեմատությամբ, աճել է 13.816-ով կամ 51.4%-ով:
Բազմիցս խոսել եմ այս թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին, որոնց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։
Խոսել եմ նաև այն մասին, որ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ են:
2019-2023 թվականների ընթացքում, թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2%), վերջիններիս տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7%-ով:
2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 %-ով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5%-ով:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2%-ով:
Քանի որ պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեցին 2019-2024 թվականների հանցավորության դինամիկան, հանցավորության աճի պատճառները և դրա ցուցանիշները, իմ ելույթում կանդրադառնամ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բացասական առումով  աճ արձանագրած՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների վիճակագրությանը, դրանց բացահայտման և քննության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառված դատախազական ներգործության միջոցներին: Ելույթի շրջանակներում անդրադարձ կկատարեմ նաև 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին, ինչպես նաև քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 75 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 36.4%:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86%:
Թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8%-ով նվազում է հանդիսանում, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով  կայուն աճի միտումը մեզ համար շարունակում է անհանգստացնող մնալ:  
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ.
2019-2023 թվականների ընթացքում հանրապետությունում արձանագրված՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թվային դինամիկան ունի հետևյալ տեսքը: Այսպես.
Թվական
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ
2019
74 դեպք (+23.3%)
2020
83 դեպք (+12.2%)
2021
57 դեպք (- 31.3%)
2022
67 դեպք (+ 17.5%)
2023
94 դեպք (+ 40.3%)
2019-2023 համեմատական
+ 20 դեպք (+27%)
2024-ի հունվար-օգոստոս
75 դեպք (+36.4%)

Գլխավոր դատախազությունում վերլուծվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի, այդ թվում՝ խուլիգանությունների աճը և դրան զուգահեռ՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է այդ ցուցիչների՝ բացասական առումով  կայուն աճի միտումը:
Վերոնշյալ վերլուծության արդյունքներով իմ կողմից 2023 թվականի ապրիլի 19-ին ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ իրավիճակն ուսումնասիրելու, պատճառներն ու նպաստող պայմանները վեր հանելու և գնահատելու նպատակով: 
Ներքին գործերի նախարարի՝ 2023 թվականի մայիսի 30-ի պատասխան գրությամբ հայտնվել է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնելու աշխատանքները հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Միևնույն ժամանակ գրությամբ հայտնվել է, որ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգավորումներին համապատասխան՝ ՆԳՆ իրավասությունից դուրս զենք պահելու կամ կրելու իրավունք ստացած անձանց հաշվառելու և զենքի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ:
Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն.
2019-2023 թվականներին հանրապետությունում արձանագրված՝ թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվային դինամիկան ունի հետևյալ տեսքը: Այսպես.

Թվական

Թմրամիջոցների մաքսանենգություն
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
2019
163 (+43%)
847 (+ 14.8%)
2020
222 (+36.2%)
872 ( +3%)
2021
420 (+89.2%)
974 ( + 11.7%)
2022
386 (-8.1%)
1717 (+ 76.3%)
2023
210 (-45.6%)
4564 (+ 165.8%)
2019-2023 համեմատական
+47 (+28.8%)
+ 3717 (+439 %)
2024-ի հունվար-օգոստոս
266 (+86%)
1946 ( -33.8%)

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2021-2022 թվականների ընթացքում համակարգչային տեխնիկայի, սոցիալական կայքերի և հեռահաղորդակցման հավելվածների օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները, և վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձանց միջոցով: Ընդ որում, վերջիններս, առանձին դեպքերում տեղեկացված լինելով իրենց միջոցով շրջանառված կրիպտոարժույթների հանցավոր ծագման մասին, անմիջական մասնակցություն են ունենում դրանց օրինականացմանը:
Ամփոփման արդյունքների հիման վրա՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների և մյուս արգելված նյութերի իրացման վերաբերյալ վարույթներով նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով, 2023 թվականի հուլիսի 14-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից Դատախազության տարածքային և այլ ստորաբաժանումներին տրվել է հանձնարարական: Մասնավորապես՝ հանձնարարվել է նշված դեպքերով քննության առարկա դարձնել թմրամիջոցների դիմաց վճարում ստանալու համար տրամադրված և դրա հետ փոխկապակցված կրիպտոարժույթի հաշվեհամարներին փոխանցված գումարի չափը, դրա հետագա շարժն ու տնօրինման եղանակը, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջև կապերի բնույթը՝ ստուգելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման վարկածը և դրա արդյունքներով լուծել փողերի լվացման հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Գլխավոր դատախազության կողմից Ներքին գործերի նախարարությանը հասցեագրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը, մասնավորապես՝  դիտարկել իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասում հանցակազմը ծանրացնող նոր հատկանիշ նախատեսելու հնարավորությունը, այն է՝ արարքի կատարումը տեղեկատվական կամ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների՝ ներառյալ համացանցի օգտագործմամբ։
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին միջնորդագրեր են ներկայացվել առողջապահության նախարարի տեղակալին և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին: 
Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: Դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների արդյունքում գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 2024 թվականի մարտի 27-ին միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն՝ դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով: Միջնորդագրերի քննարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 2024 թվականի օգոստոսի 1-ին առողջապահության նախարարի հրամաններով՝ կասեցվել է երեք դեղատան լիցենզիա:
Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին միջնորդագիր է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության պետին՝ առաջարկելով ակտիվացնել համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական կազմակերպությունների և կառույցների, ուսումնական հաստատությունների, ֆիզիկական անձանց հետ՝ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման աշխատանքներն ակտիվացնելու, հաշվառման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին միջնորդագիր է ներկայացվել կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարին՝ ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում թմրաշրջանառության և թմրամիջոցների գործածման բացասական հետևանքների մասին իրազեկման աշխատանքների իրականացման գործող կառուցակարգերը վերանայելու առաջարկությամբ:
Թմրամիջոցների մաքսանենգություն
Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճին՝ նշեմ, որ առաջնահերթ նշանակություն ունի սահմանային անցման կետերում անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նշված կետերով թմրամիջոցների տարանցման հնարավորությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին միջնորդագիր է հասցեագրվել ՊԵԿ նախագահի տեղակալին՝ առաջարկելով մաքսային հսկողության գոտիներում գտնվող սրահները կահավորել այնպես, որ Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար տեսանելի և հասանելի վայրերում առկա լինի տեղեկատվություն Հայաստանում արգելված  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերաբերյալ:
Հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներ.
2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ՝ քրեական պատասխանատվության:
2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ: 
Կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսացել քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված թերացումները, ինչպես նաև նյութական ու դատավարական նորմերի, դատախազի վարքագծի կանոնների պահանջների, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների խախտումները և այլն:
•    9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին.
•    8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում.
•    10 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
•    5 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
•    1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.
•    2 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ.
•    5 դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն.
•    1 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հաստատված չի համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը:
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 4 կարգապահական վարույթ՝ 5 դատախազի նկատմամբ:
Իրականացված կարգապահական վարույթների արդյունքներով 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ 4 դատախազ ազատվել է կարգապահական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական խախտումը կատարել են առաջին անգամ, զղջացել են դրա համար, կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն եղել:
2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից արդարադատության նախարարին է ներկայացվել 25 հաղորդում, որոնցից 13-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, իսկ 12 հաղորդման դեպքում արդարադատության նախարարը հարուցել է 12 կարգապահական վարույթ, որոնցից 2-ը ընթացքի մեջ են, 2-ը կարճվել են, իսկ 7-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: 
Նշված 7 միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը 1 դեպքում կարճել է գործի  վարույթը, 2 դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժվել են, 2 դատավորի նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը, 1 դատավորի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը, իսկ 1 դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում կատարած լինելու հիմքով:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազության ուշադրության կենտրոնում են այն դեպքերը, երբ դատական նիստերը անհիմն հետաձգվում են, նշանակվում են երկար ժամանակային միջակայքերով կամ դատական ակտը տրամադրվում է դրա եզրափակիչ մասի հրապարակումից այնքան ուշ, որ հանցանք կատարած անձը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատժից:

Քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլեր.
2022 թվականից սկսած իմ տարեկան հաղորդումներում անդրադարձ եմ կատարում քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման խնդրին և դրա լուծման ուղղությամբ Դատախազության լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցներին: Մանրամասն տեղկատվությունն առկա է 2022 և 2023 թվականների տարեկան հաղորդումներում: Պարզապես հիշեցնեմ երեք հանձնարարականները, որոնք շարունակում են կատարվել դատախազների կողմից, իսկ չկատարման դեպքում՝ դատախազները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Այսպես. 
2023 թվականի մարտի 3-ին հանձնարարական է տրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին՝ բացառելու դատական նիստերից անհարգելի բացակայության դեպքերը: Ընդ որում, դատախազներին հանձնարարվել է ապահովել ընթացիկ գործերի, առաջադրանքների և այլ հանձնարարականների այնպիսի համամասնություն, որը կբացառի նաև աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերից բացակայելու դեպքերը: 
2023 թվականի փետրվարի 17-ին Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է՝ փորձագետի կողմից փորձաքննության համար անհրաժեշտ ելակետային տվյալներ տրամադրելու մասին վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդության պատճենը հսկող դատախազի կողմից ստանալու կամ քրեական վարույթի ուսումնասիրմամբ նման միջնորդություն հայտնաբերելու դեպքում ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ միջնորդության անհապաղ և պատշաճ կատարումը:
2023 թվականի նոյեմբերի 1-ին Դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում ապահովել վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ միջնորդությունների պատասխանների ներկայացումը փորձագետին:
Պարոն Քոչարյան, 
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին նման բազմաշահառու քննարկում կազմակերպելու համար»:

 

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդՈվ կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին Մենք պարտավոր ենք պարզերես անել ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը․ Հայկ Մամիջանյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես ԻշխանյանՍպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը, 1 զոհ ու 2 վիրավոր կան․ Shamshyan Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՔանի՞ մարդ է մաhացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից․ նոր պաշտոնական տվյալներ Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե ՀովհաննիսյանԱյս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվեԻնչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա ՍողոմոնյանՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներինՄհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան ՊետրոսյանըՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներըԱզատաշենի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում. Shamshyan Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվիFastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ովՖրանցիսկոսը սուրբծննդյան իր ուղերձում կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է․ մանրամասներ Ակտաուում կործանված ինքնաթիռի սրահից կադրեր վթարից րոպեներ առաջ (տեսանյութ) Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկարներ է հրապարակել Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում Քովիդ թեսթս կրկին դրական է․ Փաշինյան Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին Վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորը անմիջապես հետո կադրեր է հրապարակել․ կադրեր նաև սրահից ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Ամենադիտված