Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին Դեսպանների փոփոխություններ են լինելու Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի. Գագիկ Ծառուկյան 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն


Հայաստանում մեկնարկում է առաջին համազգային Գիտության շաբաթը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը»։ Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, իսկ մարզերում՝ ապակենտրոնացված միջոցառումներ։ 

«Գիտության շաբաթը» ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։ Այս տարվա միջոցառումների հիմնական թեման՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ընդգծում է մեր միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք։ Միջոցառումների ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների և կազմակերպությունների ներգրավմամբ՝ ապահովելով հարուստ և բազմազան բովանդակություն։

Գիտության փառատոնը, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 6-ը, ժամը 15:00-ից 21:00-ը, համախմբելու է գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ։ Փառատոնն ունենալու է երեք թեմատիկ բաժին:

1.    Հոկտեմբերի 1-2՝ «Գիտությունն ամենուրեք»
Այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտելու գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից և մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն: Նրանց կներկայացվեն նաև գիտության զարգացման ուղիները՝ պարզ մտահաղացումներից մինչև ժամանակակից գիտական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունները։

2.    Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները»
Մասնագիտական կողմնորոշում։ Այստեղ երեխաներն ու երիտասարդները կկարողանան իմանալ, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան, ինչպես նաև կծանոթանան այլ գիտակարգերի հետ: Մասնակիցները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին և կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։

3.    Հոկտեմբերի 5-6՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր»
Գիտական ֆանտաստիկան միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել գիտնականների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։ Այցելուները կտեսնեն իրենց սիրելի հերոսներին, կլսեն հետաքրքիր պատմություններ և կմասնակցեն տարբեր մրցույթների։

Ազատության հրապարակում անցկացվող միջոցառումների հետ միասին, բոլոր վեց օրերի ընթացքում Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։ 
Օրակարգին կարելի է ծանոթանալ Գիտության շաբաթվա պաշտոնական կայքում։

Ավելին՝ Գիտության շաբաթը լինելու է նաև ապակենտրոնացված. միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։ Մանկապարտեզների և դպրոցների համար նախատեսված միջոցառումների փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, ինժեներական նախագծեր և այլ միջոցառումներ, որոնք կզարգացնեն երեխաների հմտությունները և կխթանեն նրանց հետաքրքրությունը գիտության հանդեպ։

Բուհերի համար մշակված ծրագրերում առանցքային դեր է տրվում միջգիտակարգային համագործակցությանը, որը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալ գիտության նորագույն ուղղություններին։

Գիտության շաբաթը նախաձեռնել և իրագործում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի ՍարգսյանՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվԿառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելուԽաչիկ Ասրյանի՝ 2025 թվականի Ամանորյա մաղթանքն ու պահանջըԱյս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի․ Ավինյան Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղում ռուսներին Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» ամփոփում է 2024 թվականը Կարելի է տեղադրվել նույնիսկ բնակարանում. նոր երկկողմանի վահանակներն ավելի շատ արևային էներգիա են հավաքում Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին Դեսպանների փոփոխություններ են լինելու Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել էՑանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի. Գագիկ Ծառուկյան 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկելUBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունությունԱրշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համարԱրծվանիկի մանկապարտեզի բակն ու Կապանի N 9 ՆՈՒՀ-ը բարեկարգվել են ԶՊՄԿ-ի աջակցությամբ. մանրամասներ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն այժմ ապահովում են ԱՄՆ-ի էներգիայի ավելի քան 30 %-ըԵկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան «Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը. Տիգրան Ավինյան Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս ժամի դրությամբ Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպըԱրագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է. Տիգրան ԱվինյանԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում«Թող իրականանան բոլոր մանուկների երազանքները». Գագիկ ԾառուկյանՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը
Ամենադիտված