Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել. ՆԳՆ «Մի բան էլ կա ավելցնելու, որը վախտին ես չեմ ավելցրել». Պեմզաշենի գործով մեղադրյալ ՀՀ քաղաքացին չի կարողանում զարգանալ, աճել, հարստանալ, որովհետև նրան թալանում են Սևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա Տիգրանին Goal-ը թարմացրել է Ոսկե գնդակի 2025-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը Երգիչ Հովոյի շքեղ հարսանյաց խնջույքն ու կարևոր դրվագները. Բացառիկ կադրեր Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ 4.7 մլրդ դրամի հայց՝ ընդդեմ նախկին աշխատակիցների. ԶՊՄԿ-ի հայցի հետևանքով արգելանք է դրվել 8 հոգու գույքի վրա Այն մասին, թե իրենցից ինչ են ներկայացնում Արցախից և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողները․ Ավետիք Չալաբյան Մայրը մի քանի օրական երեխային կերակրել է և քնեցրել, իսկ առավոտյան նրան հայտնաբերել է մահացած


Փարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. լողորդ Արթուր Բարսեղյան

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Հայաստանն անկախության տարիներին աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և Օլիմպիական խաղերի լողի մրցումներում եզրափակչի մասնակից չի ունեցել: Սառույցը կոտրվել է 2018 թ., երբ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Մեծահասակների պայքարում Փարիզ-2024-ն Արթուրի երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու:

-Արթո՛ւր, երբվանի՞ց եք զբաղվում լողով:

-3 տարեկանում եմ սկսել լողի հաճախումներս, երբ պապիկս ինձ տարել էր Դավիթ Համբարձումյանի անվան լողի մասնագիտացված մարզադպրոց: Լողալ իմանալը, իսկապես, շատ կարևոր է. այն առողջություն է: Պրոֆեսիոնալ սպորտում նորամուտս ու առաջին հաջողությունս գրանցել եմ 12 տարեկանում՝ լրացնելով սպորտի վարպետի նորման: Հայաստանի առաջնություններում և տարատեսակ մրցումներում հանդես գալով էլ սկսվել է իմ պրոֆեսիոնալ կարիերան:

-2018 թ. Բուենոս-Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում ցույց եք տվել աննախադեպ արդյունք՝ դուրս գալով եզրափակիչ փուլ: Արդյոք դա Ձեր կարիերայի լավագո՞ւյն պահն էր:

-Թերևս այո: Այդ խաղերից շատ լավ ու վառ հիշողություններ ունեմ: Շատ էմոցիոնալ ապրումներ եմ ունեցել: Հազվադեպ է լինում, որ Հայաստանից այդպիսի արդյունք գրանցվի: Շատ հաճելի էր:

-Այս մարզաձևում ի՞նչն է ամենաշատը Ձեզ գրավում:

-Լողն անհատական մարզաձև է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական կողմերը շատ են՝ սովորում ես լողալ, ունենում ես առողջ, հասուն ու պինդ մարմին, բարձր դիմադրողականություն և եթե անգամ հիվանդանում ես, շատ արագ կարողանում ես հաղթահարել: Ինչ վերաբերում է բացասական կողմերին, դրանք, թերևս, այն մկանային, ջլային և ոսկրային ցավերն են, որոնք ընթացքում ձեռք ես բերում՝ դառնալով էլ ավելի պրոֆեսիոնալ: Սա, իհարկե, կարող է անդրադառնալ քո ամբողջ կյանքի վրա: Բոլոր մարզիկներն ապրում են այդ խնդիրներով: Ամեն դեպքում դրական կողմերին ավելի շատ ենք փորձում ուշադրություն դարձնել:

-Ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտն, ու Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առաձնանանում:

-Եթե անկեղծ, Հայաստանից դուրս բոլոր մրցումներն ինձ համար միևնույն սանդղակի վրա են: Մրցումը մրցում է. կապ չունի՝ մրցելու ես գետո՞ւմ, ծովո՞ւմ, թե՞ լողավազանում: Օլիմպիական խաղերն առհասարակ լավ հնարավորություն են նաև հին ընկերներին տեսնելու: Առհասարակ, մրցումները ես ասոցացնում եմ ընտանիքի անդամների՝ տարբեր վայրերից միավորման հետ: Այս առումով ևս ուրախ եմ, քանի որ կտեսնեմ իմ վաղեմի ընկերներին: Պատրաստ եմ լավ մասնակցության՝ առաջին հերթին անձնական արդյունքներս բարելավելու: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

-Օլիմպիական խաղերին նախապատրաստությունը տարբերվո՞ւմ է միջազգային մյուս մրցաշարերից, թեկուզ՝ հոգեբանորեն:

-Երբեմն պրոֆեսիոնալ մարզիկները, իրենց սպորտում կայանալով և հաջողությունների հասնելով, յուրաքանչյուր մրցման վերաբերվում են որպես հերթական ստուգատեսի: Ինձ համար ևս Փարիզ-2024-ը ևս մեկ մրցում է լինելու՝ պարզապես ավելի մեծ մասշտաբներով: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերին մասնակցելու միտքն ադրենալին է տալիս: Միևնույն ժամանակ, ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք դեռևս երազանք են պահում և ձգտում են մասնակցել Օլիմպիական խաղերին՝ թեկուզ պարզապես տոմս գնելով և մրցումներին հետևելով. դա հիանալի է:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել որպես մարզիկ և որպես անհատ:

-Անկասկած, ավելի հասուն և փորձառու եմ դարձել:

-Իսկ ի՞նչ նախապատրաստություն եք անցել Փարիզի Օլիմպական խաղերին ընդառաջ:

-Մեկ տարի գտնվել եմ Ֆրանսիայում՝ մարզումներ անցկացնելով մարզաձևի միջազգային ֆեդերացիայի World Aquatics ծրագրի շրջանակում: Ինձ բախտ էր վիճակվել ընդգրկվել ֆրանսիացիների թիմում, ունեցել եմ շատ լավ մարզիչ, որն աշխատում էր բացթողումների վրա: Հիմնականում աշխատում էինք դիմադրողականության, երկար տարածություններ հաղթահարելու վրա, որպեսզի մարմինը տարիներ շարունակ պատրաստ լինի մրցումների՝ ուժային առումով: Շատ ծանր ու դժվար հավաքներ ենք ունեցել, անգամ՝ սարերում: Այդուհանդերձ, Հայաստանում արագության վրա ավելի լավ էինք աշխատում: Ֆրանսիայում իմ մարզիչն ասաց, որ ուժերս Օլիմպիական խաղերում կերևա. վստահեցի նրան: Շատ մեծ փորձառություն ստացա և բարելավեցի գիտելիքներս: Այժմ արդեն մարզումներս կշարունակեմ Հայաստանի մարզիչներիս հետ:

-Ո՞ր արդյունքը բավարար կհամարեք Փարիզ-2024-ում:

-Անձնական ցուցանիշներս բարելավելը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ցույց տվեցի արդյունք, որը մինչ օրս չեմ գերազանցել (50 մ ազատ լողաոճում՝ 23․14 վրկ): Շատ կցանկանամ բարելավել այն: Փարիզի խաղերին մասնակցելու եմ «սպիտակ քարտով»: Չկարողացա վարկանիշ նվաճել, ինչը շատ ցավոտ է ինձ համար: Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ, բայց ինչ-ինչ պատճառներով իմ ունակությունները սահմանափակված են: Չկարողացա նվաճել այն, ինչը պետք է նվաճեի, ու սա շատ ծանր է ինձ համար: Ժամանակային սպորտում ամեն ինչ որոշում են վայրկյանները, միլիվայրկյանները: Մենք անընդհատ աշխատում ենք՝ 0,001 վայրկյան լավացնելու ուղղությամբ:

Առաջին Հանրապետության համառոտ պատմությունը վառ օրինակ է նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու մասին․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ «Պարտականության և պատվի վերածնունդը հիշողության ավերակներից». Ռուսաստանի պետական ​​սոցիալական համալսարանի ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնը հանդիպում է անցկացրել ուսանողների հետ (լուսանկարներ) Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հանդիպումը «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետՏիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են Սարյան 24 հասցեին հարակից տեղադրված մետաղական շինություններ ՔԿՀ-ներում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ Նիկոլը Հայաստանի կոռումպացված համակարգի ծնունդն է. Արմեն ՄանվելյանՈստիկանությունում հուշանվերային թղթադրամների իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել. ՆԳՆ «Մի բան էլ կա ավելցնելու, որը վախտին ես չեմ ավելցրել». Պեմզաշենի գործով մեղադրյալ Կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ինձ համար ամենալավ հիմնավոր գնահատականը սա էր․ Նաիրի ՍարգսյանԽաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա երկու պայման․ Ադրբեջանի ԱԳՆՀՀ քաղաքացին չի կարողանում զարգանալ, աճել, հարստանալ, որովհետև նրան թալանում ենՍևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա Տիգրանին Goal-ը թարմացրել է Ոսկե գնդակի 2025-ի գլխավոր հավակնորդների վարկանիշըՀայաստանը 2027 թ. կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսըԵրգիչ Հովոյի շքեղ հարսանյաց խնջույքն ու կարևոր դրվագները. Բացառիկ կադրեր Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ 4.7 մլրդ դրամի հայց՝ ընդդեմ նախկին աշխատակիցների. ԶՊՄԿ-ի հայցի հետևանքով արգելանք է դրվել 8 հոգու գույքի վրա Այն մասին, թե իրենցից ինչ են ներկայացնում Արցախից և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողները․ Ավետիք ՉալաբյանՄայրը մի քանի օրական երեխային կերակրել է և քնեցրել, իսկ առավոտյան նրան հայտնաբերել է մահացած Ամոթը կորցնելը անթույլատրելի է․ Մհեր ԱվետիսյանftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրըՅունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30Ռուսաստանում մշակել են արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենանային վրան Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՋրահեղձ եղած 16-ամյա տղան Սարդարապատից էր, լավ ընտանիքից էր Հայհիդրոմետից զգուշացնում են․ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Փաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունը Հետքա՞յլ, թե՞ «դագդիգական» որոշում. խայտառակ օրինագծի քննարկումը հետաձգել են Տնտեսությունը սկսում է իր անկումը Ի՞նչ էր փնտրում Ֆիցոն Երևանում «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Ուրարտուի կամ Վանի թագավորության ժառանգությանը․ Ավետիք ՉալաբյանըՏեղումնաբեր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Շատ խոստումներ են տվել, բայց ոչ մեկն էլ չեն կատարել. քաղաքացիՀՀ-ն պետք է հետամուտ լինի արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը. Մենուա ՍողոմոնյանՎթար. մի քանի ժամ ջուր չի լինելու Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը. «Փաստ» Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի. «Փաստ» Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել «Սա սարսափելի ու կործանարար օրինագիծ է, փաստացի կոռուպցիան օրինականացվում է». «Փաստ» Բայց ո՞վ էր ձեզ ասել, որ գնում ենք... ԵՄ. «Փաստ» Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են. «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» Փաստորեն, Հայաստանում մարդ կա, ում առնվազն մի հինգ հարյուր հոգի անկեղծ սիրում է. Ազա Բաբայան7 տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ ՀՀ քաղաքացին կրթություն ունի, բայց նրան թալանում են, հիմա ասում են՝ տգետ է. Նաիրի ՍարգսյանՀովհաննես Ծառուկյանը պարգևատրել է MMA-ի չեմպիոններին ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակիցՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում հրադադար առաջարկին ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Փոքրիկ Տիգրանի հոգեհանգստի արարողությունը՝ Մարմարիկում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված