ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումը Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր Ավետիսյան Այս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր Գրիգորյան Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան


Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում է կրթական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին։ Բայց իր պաշտոնավարման ընթացքում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Փաշինյանը իշխանության գալուց որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե կրթությունը դարձնելու են ազգային ապրելակերպ։ Բայց արդեն 6 տարի է, ինչ հարվածի տակ է մեր կրթության արժեհամակարգային տարրը, որը քաղաքացի է ձևավորում ու նրանց կապում է իր ազգային արմատների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը։ Օրվա իշխանությանը ոչ թե պետք են ազգային արժեհամակարգի ոգով դաստիարակված անձինք, որոնք որոշակի տեսլական են տեսնում հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, այլ մարդիկ, ովքեր կուրորեն կհետևեն, թե ուր են իրենց տանում իշխանությունները՝ անգամ անդունդ։

Այս քաղաքականության առաջին ակորդը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական համակարգից հանելու որոշումն էր։ Նախօրեին էլ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թվականից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Որդեգրած «քաղաքականության» համատեքստում իշխանությունները տեղում կանգ չեն առնում։

Տևական ժամանակ է, ինչ նրանց կողմից հարձակումների են ենթարկվում հայագիտական առարկաները, մասնավորապես «Հայոց պատմությունը»։ Ու հիմա արդեն կատարում են հերթական «վճռական» քայլը՝ կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» առարկայի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Ու Փաշինյանն էլ այն հիմնավորում է այնպիսի սոուսով, որ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմություն է, սակայն առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը։ Ստացվում է, որ հայոց պատմության այն ժամանակահատվածները, որոնք, չնայած պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի կյանքում անկյունաքարային նշանակություն են ունեցել, կարող են ուղղակի դուրս մնալ դասագրքի բովանդակությունից։

Իսկ այդպիսի ժամանակահատվածներն ընդգրկում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են ազատագրական շարժումները, ինքնապաշտպանական մարտերը և հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Չէ՞ որ եթե մատաղ սերունդը ծանոթ լինի այս իրադարձություններին, ապա նրա մոտ պայքարի ոգին կարթնանա, իսկ իշխանությանը պետք է այնպիսի սերունդ, որը կհամակերպվի պարտության ու նվաստացման հետ՝ թշնամու ողորմածությանը հանձնվելը համարելով փրկություն։ Դեռ չենք խոսում այն մասին, որ անտեսվեցին բազմաթիվ մասնագետների կարծիքները, թե որքա ընդգրկուն է «Հայոց պատմությունը», և որքան նեղ «Հայաստանի պատմությունը»: Չնայած, դա զարմանալի չէ, քանզի քիչ չեն քպականները կամ նրանց սատելիտները, որոնք «Հայոց»-ը համարում են ածական՝ այդպես էլ չհասկանալով ո՛չ բառի կառուցվածքը, ո՛չ իմաստը, ո՛չ բովանդակությունը:

Մյուս կողմից էլ՝ անուշադրության է մատնված հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը, ինչը դրսևորվում է նաև քննությունների ժամանակ։ 2024 թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի արդյունքների համաձայն, 20 միավոր է հավաքել ընդամենը... 5 դիմորդ։ Ու, ընդհանրապես, պայմաններ ստեղծված չեն, որպեսզի աշակերտների և ուսանողների մեջ զարգանա քննադատական մտածողությունը, վերլուծելու, իրադարձությունները համեմատելու, օրինաչափություններ գտնելու կարողությունները։ Փոխարենը նրանք մակերեսային պատկերացում կարող են ունենալ պատմական իրադարձությունների մասին, ինչպես Փաշինյանը, որը քիչ թե շատ գիտի Պապ թագավորի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից, այն էլ՝ խեղաթյուրված կերպով։

Մյուս կողմից էլ՝ կրթական որակի բարձրացումը դժվար է պատկերացնել այն պարագայում, երբ ոլորտի կառավարման օղակները թերի են։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր, հիմա էլ նախագիծ են առաջ քաշել, որ դպրոցում երկու տնօրեն պետք է լինի, ու լրիվ շիլաշփոթ իրավիճակ ստեղծվի։ Մի խոսքով, փոխանակ աշխատեն եղածը պահելու և զարգացնելու ուղղությամբ, ամեն ինչ քանդում են։ Իսկ դա առաջին հերթին մեր հակառակորդների երազանքն է, այն է՝ Հայաստանում մարդիկ կտրվեն պատմությունից ու ազգային արմատներից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարՏպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով
Ամենադիտված