Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տարադրամի փոխարժեքը Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան


«Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով գործադրված ջանքեր իրավական թիմի կողմից:

«Սակայն այս գործողությունները ժամանակատարություն ունեն: Մյուս կողմից՝ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում նկատում ենք թերացումներ, և նաև բանակցային գործընթացն է, կարծես, սխալ տրամաբանությամբ ընթանում: Մարդասիրական հարցերի լուծումն ընկալվում է որպես քաղաքական հարցերի հանգուցալուծման ածանցվող հետևանք, ոչ թե նախապայման, այդ թվում՝ խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Իմ գնահատմամբ, առանց մարդասիրական խնդիրների լուծման, չենք կարող խաղաղության մասին խոսել: Այդ խնդիրների լուծումը նախ և առաջ պետք է ծառայի որպես հիմք և ապացույց, որ խաղաղությունը կարող է կենսունակ, երկարատև լինել, և այն իմիտացնող բնույթ չունի: Քանի դեռ այս խնդիրներն իրենց լուծումը չեն ստացել, պետք է բացառվի նաև այլաբնույթ հարթություններում փաստաթղթերի ստորագրումը: Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, ցավոք, Հայաստանի իշխանությունները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, և կայացվող որոշումները չեն արտացոլում լիարժեք սուվերենությամբ օժտված պետության դիրքորոշումը, և արդյունքում մեզ համար այս խնդիրներն այս պահին էլ մնացել են անկատար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը:

Նշում է՝ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս այն երկխոսությունը, որ կարող է լինել հրաժարում դատական գործընթացներից: «Ինձ համար դա անթույլատրելի է նաև այն տեսանկյունից, որ այս պահին թեկուզ ժամանակավոր, թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում, նաև իրավաբանական թիմերն են հաջողությամբ գործել, վարել և հաղթել ադրբեջանական պետությանը: Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավական հարթակն է: Ուստի, այդ հարթակում առկա զինատեսակներից Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի հրաժարվել, քանի դեռ իրեն հուզող խնդիրները երաշխավորված լուծումներ չեն ստացել»,-նշում է մեր զրուցակիցը: Մանրամասնում է նաև, թե օրվա իշխանությունների այս քայլը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանքներ կարող է ունենալ:

«Հրաժարվենք իրավական պահանջատիրությունից, բոլոր խնդիրները կստանան քաղաքական ճանապարհով հանգուցալուծումներ: Բայց, ցավոք, քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը վայրի է, այն արտացոլում է ոչ թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը, այլ ուժեղի քմահաճույքները: Կստացվի, որ միջպետական նշանակություն ունեցող հարցերը ոչ թե լուծում են ստացել իրավական ճանապարհով, որտեղ արտացոլված են օրենքով, միջազգային փաստաթղթերով պաշտպանվող պետությունների կամ նրանց քաղաքացիների շահերը, այլ վայրի քաղաքականության արդյունքում պաշտպանվել են հենց Ադրբեջանի շահերը, որոնք հակասում են հենց միջազգային իրավունքին: Վերջին տարիներին Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ խախտելով Հայաստանի սուվերենությունը, բայց շատ ավելի վտանգավոր է, որ այն պետական մակարդակով ծրագրում և իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ, և իրավական գործընթացներից հրաժարվելը կնշանակի, որ քաղաքական գործընթացներով օրինականացվում է Ադրբեջանի՝ պատկերավոր ասած՝ այս ավարը, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Ադրբեջանի վարքագծին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը, չի՞ նկատում Ադրբեջանում տեղի ունեցող դատական ապօրինի գործընթացները: Սահակյանն արձագանքում է՝ միջազգային հանրության լռությունն իր համար շատ ընկալելի է: «Եթե նրանք տեսնում են հարցի քաղաքական լուծում երկխոսության ճանապարհով, որի պայմաններում չեն վտանգի իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ լռությունը կսպասարկի միջազգային կառույցների կամ պետությունների շահերը: Տարածաշրջանում տարիներ ի վեր Ադրբեջանը կարողացել է ավելի մեծ հետաքրքրություններ ստեղծել գերտերությունների համար, քան Հայաստանը: Ուստի, այդ լռությամբ միջազգային գործընկերները վերջնարդյունքում սպասարկում են իրենց իսկ սեփական՝ ազգային, պետական շահերը, չվտանգելով հանուն Հայաստանի իրենց բարիդրացիական փոխհարաբերությունները տնտեսական, ռազմական ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ, որն ավելի ազդեցիկ և մեծ հետաքրքրություն ներկայացնող պետություն է դարձել այս տարածաշրջանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանը գործի է դնում բոլոր ջանքերը տարբեր ոլորտների հայ գործիչներին հեղինակազրկելու համար: Խաղաղության նոբել յան մրցանակի առաջադրված Ռուբեն Վարդանյանի դեմ մի իսկական արշավ սկսեց, ամեն ինչ մատուցվեց հակառուսականության ընդհանուր տիրույթում: «Պետք է հասկանանք Ռուբեն Վարդանյան ֆենոմենը: Կարծում եմ՝ Ադրբեջանի ընկալումներում դա այն անձն է, որն, իրականացնելով հայանպաստ գործունեություն, կարողացել է նպաստել հայկականությանն առնչվող խնդիրների լուծմանը: Ուժեղ հայը, ուժեղ Հայաստանը կամ ուժեղ Արցախը հակակոնցեպտուալ են ադրբեջանական քաղաքականությանը, և նրանք պատրաստ են վնասազերծել բոլոր այն անձանց, կառույցներին, որոնք կարող են նպաստ բերել հայկական պետականության ուժեղացմանը կամ հայի տեսակի զարգացմանն ու հզորացմանը: Ռուբեն Վարդանյանի և տարբեր ժամանակահատվածներում այլ անձանց գործունեությունն է նպաստել զարգացմանը և ընկալվել որպես Ադրբեջանին վնասող, նրանք այդ քարոզչությունն իրականացնելու են, և այդ քարոզչական ճանապարհին օգտագործվելու են անձինք, ռեսուրսներ, կապեր և այլն:

Կարծում եմ՝ Ադրբեջանը կարողանում է ներքին իր տրամադրությունների վրա ազդել իր գործելակերպով, կարծում եմ՝ անգամ Հայաստանի քաղաքական դաշտը այս փուլում ենթարկվում է նաև ադրբեջանական ազդեցություններին: Ուստի, այս համատեքստում պետք է դիտարկել այդ արշավը»,ասում է իրավապաշտպանը: Հայաստանի օրվա իշխանություններն իրենց յուրաքանչյուր քայլ արդարացնում են խաղաղություն հաստատելու, «խաղաղության պայմանագիր» կնքելու ցանկությամբ: Որևէ բանական մարդ չի կարող չցանկանալ խաղաղություն, բայց իշխանությունների այս չմտածված, չհաշվարկված, անհիմն քայլերն արդյոք մեզ էլ ավելի խոցելի չեն դարձնո՞ւմ: «Խաղաղությունն իսկապես մեծ ձեռքբերում է յուրաքանչյուր հաջողակ պետության համար, և սա այնքան կարևոր նպատակ է, որ որոշ միջոցներ պետք է գործադրվեն:

Առանց իրական խաղաղության չենք կարող ապահով և անվտանգ Հայաստան կառուցել: Բայց իմ գնահատմամբ, խաղաղությունը պետք է պարտադրել: Խաղաղությունը չի շնորհվում մուրացկանության արդյունքում: Բոլոր այն պետությունները, որոնք կարողացել են անվտանգություն ապահովել իրենց քաղաքացիների համար, պարտադրել են խաղաղություն, և այդ երկարատև խաղաղության գրավականն ուժեղ պետությունն է: Այլ պայմաններում խաղաղության թեզն ընդամենը միջոց է ագրեսիվ քաղաքականություն վարելու, ընդմիջումներ վերցնելու, վերադասավորումների համար: Չգիտեմ որևէ փորձ, երբ թույլ պետությունը կարող է ագրեսիվ ձգտումներ ունեցող հարևան պետությունից երաշխավորել իր անվտանգությունը՝ պարզապես խաղաղության վերաբերյալ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով: Դրա համար խաղաղությանը վերաբերող փաստաթղթերը նախ պետք է ունենան պատշաճ իրավական երաշխավորվածություն, ինչը նշանակում է, որ դրանք պետք է սպասարկեն իրավական գործընթացները:

Հայաստանը դրանից հրաժարվելու պարզապես իրավունք չունի: Մյուս կողմից, այդ խաղաղությունը պետք է պարտադրել երկրում լրջագույն ռեֆորմներ իրականացնելու ճանապարհով: Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն երկրի պաշտպանունակությանը և հայրենիքի նկատմամբ հայրենասիրական վերաբերմունքի ամրապնդմանը: Եթե այդ գործոնները համակցվեն, կկարողանանք կերտել խաղաղություն, այլապես խաղաղության այս օրակարգը կեղծ եմ համարում, և, իմ գնահատմամբ, դա Ադրբեջանի կողմից ժամանակ շահելու, վերադասավորվելու, իսկ երկարաժամկետ կտրվածքով նաև Հայաստանը զավթելու քաղաքականության մի մաս է»,-եզրափակում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Առաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշումՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՀրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրԱլիևին հունից հանել է Արցախի մասին եվրոպական բանաձևըԱնձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՄաքուր պոեզիա. «Ինտերի» հրապարակումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի խաղին«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԳյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվել է ավտոմեքենաՈղբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել էԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինԱրտակարգ դեպք ԵրևանումՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿոմիում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 10 վիրավոր կաԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԿարճատև անձրև, ամպրոպ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է կարկուտՄիլիոնավոր դոլարներ՝ գաղտնալսելու համար. Ինչու՞ է Փաշինյանը զենքի փոխարեն սարքեր առնումՏարադրամի փոխարժեքը «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքՍահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Այս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան
Ամենադիտված