Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակված Նոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվե Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra


Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքացիների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի անցկացրած հարցման մասնակիցների միայն 11,7 տոկոսն է կարծում, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։

Հարցումն ուշագրավ օրինաչափություն է ցուցադրել։ Նոր Սահմանադրություն ընդունելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Հայաստանի գործող իշխանությունները նման քայլի գնում են ոչ թե երկրում իրական փոփոխություններ անելու համար, այլ բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռը, իսկ Ադրբեջանն էլ՝ գործող Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։

1990 թ. ընդունված Հռչակագրում ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հատկապես վերջին շաբաթներին Ադրբեջանը թե՛ նախագահի, թե՛ այլ պաշտոնյաների բերանով պնդում է, թե առանց սահմանադրական փոփոխությունների խաղաղության որևէ պայմանագրի կնքումը բացառվում է։

Ըստ «Gallup»-ի հարցման, ավելի վաղ, մինչև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, թվերն այլ էին։ Հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ըստ էության, հունվարից մինչ օրս հայ հանրության տրամադրություններն ավելի արմատական են դարձել, և Ադրբեջանի որևէ պահանջ կատարելու ցանկություն հայ ժողովուրդը չունի, ի տարբերություն իշխանության ղեկին հայտնված ապիկար և դավաճան ուժի։ Այս հարցումը նաև Փաշինյանի իրական վարկանիշն է արտացոլում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց ոչ այն տեսքով, որ Փաշինյանն է առաջարկում։ Ըստ գեներալ-մայորի, Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կառավարման նախագահական ձև։ Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը։

Կառուցել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և փոխշահավետ հարաբերություններ ավանդական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ, պահպանել նորմալ հարաբերություններ այլ երկրների հետ և պատշաճ կերպով ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: «Նախագահական հզոր իշխանությունը՝ ժողովրդավարական նորմերի կիրառման հետ մեկտեղ, կարող է բարելավել պետական ​​ կառավարումը և ապահովել պետական ​​ապարատի կայուն, բարձրորակ աշխատանք, որը հիմնված կլինի կենտրոնացման մեխանիզմների, տեղային մարմինների իրավունքների ընդլայնման և հանրային վերահսկողության սկզբունքների վրա»,- նշել է Կարապետյանը։

Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքումԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը«Յո՞ երթաս»․ Արտակ ԶաքարյանԵրկիրը մաշեցնելով, «քերելով» ու դիմադրությունից զրկելով անհնարին են դարձնում սեփական ուժերով ինքնապաշտպանվելու և հեռանկար ունենալու տեսլականը. Աբրահամյան Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. ԼավրովԿյանքից հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը Մառախուղ, գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն այս օրերին Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել Մեր խնդիրն է մինչև ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստ․ աշխատելու ենք այդ ուղղությամբ․ Գալյան (տեսանյութ) Կարևոր նորություն տուգանված վարորդների համար Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»Ավանեսյանը՝ հրաժարական տալու մասին «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Ջուր չի լինի որոշ հասցեներում․ որոնք են
Ամենադիտված