Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան Սոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր Կամենդատյան ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ Սա սյուրռեալիզմ է, աբսուրդի թատրոն․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը ռուսական բանաձևի քվեարկության արդյունքների մասին Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ․ Վահե Հովհաննիսյան Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անտեսում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան․ Նեբենզյա Իրանը թույլատրել է հնդկական տшնկերներին անցնել Հորմուզի նեղուցով


«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է. ԿԳՄՍ նախարար

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագին արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքեին՝ արվեստասեր հանրությանը նվիրելով արդեն ավանդույթ դարձած կինոտոնը, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը՝ մրցութային և ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությամբ։
 
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած կինոյի պատվիրակները, կինոաշխարհի հայտնի դեմքերը, կինոյի սիրահարները։
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել արդեն 21-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» փառատոնի առիթով։
 
««Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է՝ որպես մի իրադարձություն, առանց որի կյանքն արդեն չենք պատկերացնում։
 
Սա իրադարձություն է, որը չի սկսվում ու ավարտվում միայն այս օրերին. կինոփառատոնի մասին խոսակցությունները սկսվում են շատ ավելի վաղ և շարունակվում են դրանից հետո՝ ցույց տալով փառատոնի կարևորությունը կինոարտադրության, կինոմշակույթի և առհասարակ, մշակույթի համար։ ԿԳՄՍ նախարարության համար պատիվ է լինել փառատոնի կողքին, որը շարունակական աշխատանք է, և վստահ եմ՝ առաջիկա տարիներին տեսնելու ենք փառատոնի ավելի ընդլայնված և զարգացող օրակարգեր»,- ասել է նախարարը։
 
Նրա խոսքով՝ կինոն Հայաստանում զարգացման նոր ուղիներ ունի՝ պայմանավորված նաև վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններով, որոնք նոր հնարավորություններ են ստեղծել։
 
Նախարարը հատկապես շեշտել է համատեղ կինոարտադրության հնարավորությունը, որն ստեղծվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի ընդունմամբ և համատեղ կինոարտադրության ոլորտում ներդրումների 10-40% մասնակի վերադարձի հնարավորությամբ։
 
«Սա հրաշալի նախապայման է, որպեսզի մեր երկրում ևս մեկ անգամ զարկ ստանան համատեղ արտադրված ամենահետաքրքիր և սպասված կինոնախագծերը, որոնք ստանալու են նաև պետության աջակցությունը,- ասել է նախարարը և հավելել,-
այդ իմաստով Հայաստանն ամենալավ վայրերից մեկն է՝ իր բնությամբ, տարածքներով ու լանդշաֆտով, որը ցույց տալու արդյունավետ հարթակ է նաև այս փառատոնը»։
 
Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ հանդիսատեսն այս օրերին բազմապիսի ծրագրերից ու պրեմիերաներից ընտրում է՝ որ ժանրի ֆիլմ դիտել, որտեղ լինել, անվանի հյուրերից ում լսել։
 
«Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, որոնք առաջին հերթին դժվար խոսակցությունների ժամանակներ են. ամենաբարդ խնդիրների մասին խոսելու ամենալավ միջոցն արվեստն է։ Եվ կինոն այս օրերին օգնելու է շատ խոսելու այն ամենի մասին, ինչի մասին արտահայտվելու այլ ձև դեռևս չենք գտել»,- ասել է նախարարը` հանդիսատեսին մաղթելով բարի դիտում, իսկ փառատոնին՝ հաջող ընթացք։
 
Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
 
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»փառատոնի գլխավոր հովանավորն է։
 
Փառատոնի բացումն ազդարարած Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմը, որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում է կայացել և արդեն արժանացել բարձր գնահատանքի, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պատկերային վերաիմաստավորումն է։
 
Ֆլմում Ամանդա Սեյֆրիդը մարմնավորում է թատերական ռեժիսորին, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։
 
Ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։
 
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերի «Տեղորոշում» (Point of Reference) հավաքածուով։
 
«Ոսկե ծիրանն» առանձնահատուկ անդրադարձել է նաև կինոյի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
 
Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել է նրա անվան մրցանակ, որը շնորհվել է փառատոնի աստղային հյուրին՝ կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան«Ծովինար» ջրամբարում փրկարարները, ջրասուզակն ու քաղաքացիները շարունակում են երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքներըԻնձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ ԹրամփՉինացի ֆերմերը բադի մեջ մոտ 10 գրամ ոսկի է գտելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելՀանցավորության աճի իրական պատճառների մասին. Աննա ՄկրտչյանԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանՍա սյուրռեալիզմ է, աբսուրդի թատրոն․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը ռուսական բանաձևի քվեարկության արդյունքների մասին Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Կանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութՀերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ․ Վահե Հովհաննիսյան Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անտեսում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան․ Նեբենզյա Իրանը թույլատրել է հնդկական տшնկերներին անցնել Հորմուզի նեղուցով Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատшպարտում է հարևան երկրների վրա Իրանի hարվածները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը
Ամենադիտված