«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր Ավետիսյան Այս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր Գրիգորյան Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարար Տպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը


Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Չնայած ժամանակի ընթացքում մարդկային հասարակությունը զարգանում և փոփոխվում է, սակայն մարդկային բնույթը մնացել է նույնը։ Ուստի, միշտ արդիական է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը։ Բայց երբ ուշադրություն չենք դարձնում անցյալի երևույթներին ու համապատասխան հետևություններ չենք անում, միշտ հայտնվում ենք նույն կոտրված տաշտակի առաջ։ Փիլիսոփա Գեորգ Հեգելը նշում է, թե «պատմությունից միայն սովորում ենք, որ պատմությունից դաս չենք քաղում»։

Ասվածը հատկապես բնորոշ է մեզ՝ հայերիս։ Անցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք չափից ավելի մեծ հույսեր ենք ունեցել, որ օտար պետությունները, մասնավորապես եվրոպական տերությունները կգան ու մեզ կփրկեն օսմանյան կամ պարսկական դժնդակ լծից։ Եվ այդ հույսը միշտ առկայծել է, քանի որ տարբեր պատվիրակություններ են գնացել Եվրոպա, որպեսզի այնտեղ իշխող վերնախավին ներկայացվի հայության վիճակն ու շեշտվի հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը։ Բայց երբ եվրոպական պետությունները հայ ժողովրդին, ի վերջո, թողել են միայնակ իր տառապանքների հետ, այդ ժամանակ ի հայտ է եկել խոր հիասթափություն, ինչը տեղի է տվել այն մտայնությանը, թե եվրոպական տերությունները նենգաբար դավաճանեցին հայ ժողովրդին՝ դժվարին պահին թողնելով միայնակ։ Այնինչ այդ նույն տերություններն առաջնորդվում էին (ու են) ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իրենց շահերով։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայում, երբ հանրային քննարկումների դաշտ են նետվում արտաքին դերակատարության հետ կապված տարբեր թեզեր։ Օրինակ՝ իշխանությունները իրենց քարոզչական տարբեր խողովակներով տարածում են այն թեզը, թե Արցախյան երկրորդ պատերազմը հրահրողը Ռուսաստանն էր, հենց Ռուսաստանն էր, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ՝ անընդհատ շեշտվում է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություններ չի մատակարարում։ Ու այս ֆոնի վրա հակառուսական տրամադրություններ են գեներացվում, ու առկա ծանր իրավիճակի ողջ մեղավորությունը գցվում է Մոսկվայի վրա։ Եվ մինչ Ռուսաստանը դեմոնիզացվում է, սրբի լուսապսակով է ներկայացվում Արևմուտքը։ Ու, ըստ այդմ, իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե Արևմուտքն ի վիճակի է «փրկել» Հայաստանին թշնամու ներխուժումից։

Ուստի, հույսներս պետք է դնենք Արևմուտքի վրա։ Բայց այս թեզերը շրջանառողներն իրենց հարց չեն տալիս, թե ինչպես էին արևմտյան պետությունները լուռ հետևում Արցախի շրջափակմանն ու, ի վերջո, հայաթափմանը։ Ինչո՞ւ դեկլարատիվ հայտարարություններից զատ Արևմուտքի կողմից ոչինչ չձեռնարկվեց, երբ նույնիսկ արևմտյան հասարակական-քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ խոսում էին մարդասիրական միջամտություն կատարելու անհրաժեշտության մասին։ Հիմա էլ առաջ է տարվում այն մոտեցումը, որ Ֆրանսիայի վրա պետք է հույսներս դնենք, քանի որ այդ երկիրը ոչ միայն դիվանագիտական հարթակում է մեզ աջակցում, այլև սկսել է սպառազինություններ մատակարարել։ Բայց միայն Ֆրանսիայի խոստումների վրա հիմնվելը դժվար թե Հայաստանին զերծ պահի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Ավելին՝ Ադրբեջանն ավելի է գրգռվում Հարավային Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի ակտիվությունից։ Բացի այդ, պետք է հիշել Կիլիկիայի պատմությունը, երբ ֆրանսիացիներն այն հանձնեցին Թուրքիային՝ այնտեղ ապրող հայերին միայնակ թողնելով։ Նույն պատմությունը կարող է կրկնվել նաև այժմ։ Եվ վերջում էլ հերթական անգամ կարող ենք բողոքել, թե այս անգամ արդեն արևմտյան դաշնակիցները դավաճանեցին Հայաստանին։

Նույն ձևով էլ հույսեր կան, որ Իրանը կպաշտպանի Հայաստանին։ Թեհրանից ոչ մի դեպքում չեն համաձայնի, որ հանկարծ Թուրքիան ու Ադրբեջանը բացեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ուրեմն, պետք է ապավինել Իրանի օգնությանը։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանը մեզ կօգնի սպառազինություններով։ Իհարկե, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները առանձնահատուկ կարևոր են Հայաստանի անվտանգության տեսանկյունից, սակայն դրանք չպետք է ֆետիշացվեն։ Ամեն անգամ մենք միջազգային հարթակ ենք դուրս գալիս Խրիմյան Հայրիկի բնորոշած «թղթե շերեփով» ու արդյունքում ոչինչ չենք ստանում։ Արդյունքում ստացվում է, որ ոչինչ չենք ձեռնարկում ինքներս մեզ համար, բայց մեր հույսը միշտ ուրիշներն են, իսկ երբ ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ապա դրա մեղավորը բացառապես օտարներն են, ոչ մենք ինքներս։ Ու գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ պետք է ձեռնարկենք, որպեսզի ինքնաբավ դառնանք։ Այսօր մենք չունենք պրոֆեսիոնալ բանակ, զարգացած տնտեսություն, առաջանցիկ գիտություն ու կրթություն, հատկապես մռայլ է Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը։ Եթե նույնիսկ մեր սեփական մոտեցումները չունենք այս հարցերում, կարող ենք աշխարհում կիրառվող փորձը վերցնել ու օգտագործել։

Ի վերջո, մենք պետք է արտաքին քաղաքական կշիռ ներկայացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն։ Այլապես նույն իրավիճակը տարբեր կերպ կարող է կրկնվել։ Բայց ո՞վ պետք է զբաղվի այս հարցերով: Մենք բոլորս՝ սկսած իշխանություններից, թեկուզ սա իրականում ֆանտաստիկայի ժանրից է. հարցն այն է, որ իշխանականներին հետաքրքրում է ոչ թե երկրի ապագան, այլ իրենց տաքուկ պաշտոններն ու ստանալիք պարգևավճարները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարՏպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքումԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը«Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված