Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել Տղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր Հարսանիք կամ նշանադրություն. կենդանակերպի այս նշանները բախտավոր կլինեն սիրո մեջ դեկտեմբերի 8-ից «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է «Բարձրացա բեմ, ոտքերս սկսեցին դողալ». Արթուր Գրիգորյանի երգի պրեմիերան՝ «Տարվա երգ 2025»-ի բեմում. տարվա լավագույններն ու հույզերը ետնաբեմում Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս» Անիի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել


«Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր ելույթներից մեկի ժամանակ Բագրատ Սրբազանը հետևյալ ձևակերպումը կատարեց. «Հարյուր իշխանություն էլ փոխվի, էլ ավելի վատն է լինելու մեր կյանքը, որովհետև հիմնադրություն ու հիմք չի ունենալու, որովհետև իշխանությունը ծնվելու է այն նույն չարիքի միջից, որում հիմա ապրում ենք: Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային ու քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է, որը բերելու է քաղաքական լուծման»։ Շարժումը փորձում է հստակ քայլերով առաջ ընթանալ արդյունքի հասնելու համար: Իշխանությունը սա որակում է որպես շարժման մարում, փորձագետները՝ դինամիկայի փոփոխություն և վերաձևակերպում:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ շարժման կողմից ձևակերպված պահանջն այլևս արդիական չէ: «Այդ տեսանկյունից չունենք նման իրավիճակ, շարժման պահանջն ավելի քան կա: Շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ դադարեցվում են գործողություններն անորոշ ժամանակով և այլն: Հիմա այս պարագայում ի՞նչ է տեղի ունեցել: Շարժման հետ որոշակի տրանսֆորմացիա է տեղի ունենում, շարժումը թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ: Սա նշանակում է, որ ավելի թիրախային, նպատակային գործառնելու համար ձևավորվում է կառուցվածք, այդ կառուցվածքն իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով՝ տեղեկատվական, քարոզչական, մարդկային ռեսուրսների, կազմակերպչական և այլն, խմբերի ձևավորում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ ֆունկցիաները, և բոլորը միասին, որպես մեկ օրգանիզմ, ներդաշնակ գործում են:

Ինչո՞վ է պայմանավորված նման տրանսֆորմացիան: Դա պայմանավորված է նրանով, որ գործող իիշխանություններն ունեն շատ լուրջ աջակցություն՝ ի դեմս Անկարայի և Բաքվի, և հետևապես շարժումը պայքարում է ոչ միայն գործող վարչախմբի դեմ, այլ նաև նրան շատ լրջորեն աջակցող ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ Անկարայի և Բաքվի դեմ: Սա անհավասար պայքար է, և այդ անհավասար պայքարում պետք է լինել շատ ավելի կազմակերպված ու ֆունկցիոնալ: Այդ է պատճառը, որ շարժումը տրանսֆորմացիա է ապրում: Երկրորդ հանգամանքը. ճիշտ չէ և չի կարելի անընդհատ շարժման ընթացքի, արդյունքների մասին գնահատականներ տալիս համեմատության եզր ունենալ միայն 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի հետ:Եթե այն ժամանակ ընթացքը համեմատաբար շատ արագ է եղել, դա չի նշանակում, որ եթե ցանկացած շարժման ընթացքը չի համապատասխանում այդ չափանիշներին, պետք է համարել մարած: Այն ժամանակվա իրավիճակը, հանրային ընկալումները, ապատիայի, հանրության շրջանում իրականացված ապատեղեկատվության, քարոզչության մակարդակը, ուժային կենտրոնների դիրքորոշումները, միջազգային կոնսենսուսը, աշխարհաքաղաքական համատեքստը այլ է եղել, տարբեր, և ժամանակը նպաստավոր է եղել 2018 թ.-ի ապրիլմայիսի շարժման ահագնացման և արդյունքի համար: Հիմա իրավիճակն այլ է, և նշանակում է, որ պետք է այս այլ՝ ավելի աննպաստ իրավիճակում դրան հակադրենք ավելի կազմակերպվածություն, կառուցվածքայնություն, թիրախամետություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Դիտարկմանը, որ հանրության շրջանում կա այն կարծիքը, թե ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում, ուստի շտապել է պետք, քանզի կարող ենք ուշանալ, և օրվա իշխանությունները հերթական զիջումները կանեն, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Խնդիրը հետևյալն է. նայած, թե ինչի, ինչպիսի աղետ կանխելու դեմ ենք պայքարում: Կորցրել ենք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեր սրբավայրերը, 150 հազար մարդ տեղահանվել է, այս տեսանկյունից ուշացե՞լ ենք, թե՞ ոչ: Այո, ուշացել ենք: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ որևէ բան չպետք է անենք: Իհարկե՝ ոչ: Պետք է շարունակել պայքարել, որքան էլ զիջումներ լինեն, որքան էլ չհասցնենք զիջումների մի մասի դեմն առնել, համենայն դեպս, այն աղետը, որը սպասվում է՝ պետականության կորստի իմաստով, պետք է լինի ամենակարևոր մոտիվացիան, որ, անկախ ամեն ինչից, ավելի լավ է առավել ժամանակատար, մտածված պայքար տանել և շտապողականություն չդրսևորել»:

Շարժումը որոշել է «տարածվել» դեպի մարզեր: Կլինեն այցելություններ, քննարկումներ ու հանդիպումներ: Սա շատ է կարևորվում, քանի որ մշտապես նշվում է, որ մարզերի պարագայում կա տեղեկատվության պակաս և իրազեկվածության խնդիր: «Բագրատ Սրբազանը մեկնեց Սյունիք, պարզապես անհրաժեշտություն է մարդկանց հետ տեղերում շփվելը, որովհետև գիտենք, որ հատկապես մարզերում, գյուղական բնակավայրերում մարդիկ անկողմնակալ, օբյեկտիվ տեղեկությունից, մեկնաբանությունից զերծ են մնում: Այս իշխանությունների՝ տեղեկատվության, ԶԼՄ-ների ոլորտում վարած քաղաքականության պայմաններում, երբ պարզապես փակվում են ընդդիմադիր լրատվամիջոցներ կամ դադարեցվում է դրանց հանրապետական սփռումը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ծառայեցվում է զուտ որպես քաղաքական իշխանության քարոզչական գործիք, առավել օբյեկտիվություն և անաչառություն ապահովելու համար անհրաժեշտ են նման այցերը, տեղում շփումները, մարդկանց կողմից բարձրացվող հարցերին տրվող պատասխանները, շարժումն ավելի ներառական դարձնելը, որովհետև ինչ-որ մի փուլում ակնկալվում են ճնշման գործողություններ ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև մարզերում»,- ընդգծում է նախաձեռնության անդամը:

Այս շարժման ընթացքում ականատես եղանք, թե ինչպես մարդիկ զրկվեցին աշխատանքից Սրբազանին աջակցելու համար, թե ինչպես ձերբակալվեցին որոշակի ակցիաներ իրականացնելիս, բայց հիմնական թիրախում արցախահայությունն էր և Արցախի քաղաքական դեմքերը: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և իրեն ամեն կերպ Արցախից ու արցախցիներից հեռու վանող Հայաստանի ներկայիս իշխանությունները նույն Արցախի գույքի «հափշտակության» գործեր են քննում, ձերբակալում և կալանավորում են համայնքապետերին և այլն, զուգահեռ ատելության հերթական չափաբաժինը ներարկում հասարակության ներսում: Մեր զրուցակիցը նշում է՝ սրա երեք հիմնական շերտ-պատճառներ կան:

«Առաջինը՝ Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին մեկուսացնելով՝ ցանկանում են կոտրել պայքարի թափը: Ղեկավարներն արցախցիների շրջանում առավել հեղինակություն ունեցող մարդիկ են, ուստի այսպիսով ցանկանում են կազմակերպված բողոքը, շարժումը դրանով կասեցնել: Երկրորդ՝ այս իշխանությունները ցանկանում են ծառայություն մատուցել Ադրբեջանին Արցախի հետ կապված ինստիտուցիոնալ ամեն ինչ վերացնելով, ոտնատակ տալով. վերջին դրսևորումն Արցախի նախագահի մեքենայի առգրավումն էր: Երրորդ՝ ցանկանում են հանրության մեջ կարծիք արմատավորել, որ այս պայքարը, շարժումը արցախցիների համար է, արցախցիներինն է, դրա վրա խաղալով՝ արցախցիների դեմ հանել հասարակության տարբեր հատվածների, շերտերի և դրանով խորացնել ներազգային թշնամանքը, պառակտումը և ատելությունը: Այդպիսով, համազգային, համաժողովրդական պայքարի ֆոնը թուլացնելով՝ տպավորություն ստեղծել, որ սա բնակչության մի խմբի շահերի սպասարկմանն ուղղված շարժում է և փորձել դրանով լայն խմբերին հետ պահել շարժումից ու պայքարից»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՏղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀարսանիք կամ նշանադրություն. կենդանակերպի այս նշանները բախտավոր կլինեն սիրո մեջ դեկտեմբերի 8-ից «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է «Բարձրացա բեմ, ոտքերս սկսեցին դողալ». Արթուր Գրիգորյանի երգի պրեմիերան՝ «Տարվա երգ 2025»-ի բեմում. տարվա լավագույններն ու հույզերը ետնաբեմում Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս» Անիի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել ՊՆ-ն անդրադարձել է սպայի մաhվան դեպքի մասին լուրերին Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Կյանքից հեռացել է ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանը Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով «Տոնական կախարդանք». Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը Նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են Ռուսաստանից AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան. Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին Այն փաստը, որ մեր ժողովուրդները դարերով ապրում են միասին, առանձնահատուկ նշանակություն է հաղորդում մեր երկրների միջև հարաբերություններին. Ալիևն՝ Արաղչիին Հեղուկ գազը կրկին թանկացել է․ նոր գին Դոհայում Արմեն Գրիգորյանը Կատարի Էմիրի խորհրդականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոն բախվել են իրար Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըՎիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղայինՖրանսիան դեմ է իր բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը. FT Երևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա տուժած Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են. Կալլասը՝ Թրամփի վարչակազմի՝ ԵՄ-ին դիմադրողականություն ցուցաբերելու հայտարարության մասին Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱֆրիկայի ազգերի գավաթից առաջ Էնֆիլդում հրաժեշտ կտամ երկրպագուներին, չգիտեմ՝ ինչ կլինի դրանից հետո․ Սալահ
Ամենադիտված