Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Ռուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ


«Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին

Հասարակություն

«Հետխորհրդային շրջանում Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խոշոր փոփոխություններ է կրել՝ արդյունաբերության վրա հիմնված տնտեսությունից հետզհետե վերածվելով գյուղատնտեսության և առևտրի վրա հիմնված տնտեսության։ Սակայն այժմ իրավիճակը փոփոխվել է շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որը շահագործում է Քաջարանի հանքավայրը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

Անդրկովկասյան 3 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պինդ օգտակար հանածոներով ամենահարուստը ՀՀ-ն է։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Ադրբեջանի հիմնական բնական պաշարներն են բնական գազը, նավթը, գունավոր մետաղները, բոքսիտը և երկաթի հանքաքարը։ Հանքաքարը և ոչ մետաղական օգտակար հանածոները կենտրոնացած են Փոքր և Մեծ Կովկասի լեռներում, հանածո վառելիքները՝ հարթավայրային տարածքներում և Հարավային Կասպից ավազանում։

«Ներկայում ՀՀ պետական կադաստրում հաշվառված են օգտակար հանածոների 900 հանքավայրեր, այդ թվում՝ 43 մետաղական, արդյունաբերական նշանակություն ունեցող ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի և երկաթի։ 789-ը ոչ մետաղական հանքավայրեր են, 44-ը՝ ստորգետնյա քաղցրահամ, 24-ը՝ հանքային ջրեր։ Դա մեր ընդերքի ունեցվածքն է»,-նշում է Հովհաննիսյանը։

Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Ներկայումս շահագործվում են 7-8 հանքավայրեր։ 

«Մեջբերեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աշխատությունից հատված, որում նշվում՝ ՀՀ ազգային հարստությունը գնահատվում է մոտ 91,8 միլիար ԱՄՆ դոլար, որտեղ 15 միլիարդը (16,3 տոկոս) հանքահումքային ռեսուրսներին է բաժին ընկնում, 51 միլիարդը՝ մարդկային։ 16,3 տոկոսը բավականին ազդեցի թիվ է»,-ասում է Արմեն Հովհաննիսյանը։ 

Մեր զրուցակիցը նաև 2 կարևոր թվեր է հնչեցնում։ Ըստ համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանի հանքարդյուանբերությունը բնութագրվում է ՀՆԱ-ի 1,8, իսկ զբաղվածության 5,3 տնտեսական բազմապատկիչներով։ Հանքարդյունաբերությունը ՀՀ-ի ՀՆԱ-ում կազմում է մոտավորապես 6 տոկոսը, իսկ զբաղվածության թիվը՝ 10-12 հազար մարդ։ 

«Եթե մենք այս գործակիցներն օգտագործենք, ապա կստացվի, որ ՀՆԱ-ում, որպես մուլտիպլիկատիվ էֆեկտ, այն կկազմի 11 տոկոս, իսկ զբաղվածությունը կարող է հասնել մինչև 50-60 հազար մարդու։ Սա ցույց է տալիս հանքարդյունաբերության կարևորությունը մեր տնտեսության համար։ Իհարկե, սրա մեջ իր ուրույն և կարևոր դերն ունի ԶՊՄԿ-ն, որը մոլիբդենի պաշարներով աշխարհի 10 խոշոր լեռնային ձեռնարկություններից մեկն է։ Այն գերխոշոր ձեռնարկություն է, որը երկրի տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունի»,-նշում է Հովհաննիսյանը։

Նավթը մնում է Ադրբեջանի տնտեսության հիմնական ճյուղը, որին հաջորդում է բամբակը, բնական գազը և գյուղատնտեսական արտադրաքները։ Ադրբեջանի նավթարդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան $60 միլիարդ միջազգային նավթային ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույնը բրիտանական British Petroleum ընկերությունն է։ 

Չնայած նավթագազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանի տնտեսությունն այսօր չի գնահատվում որպես զարգացած։ Այն դիվերսիֆիկացված չէ և ուղղակիորեն կախված է նավթի համաշխարհային շուկայի միտումներից։ Նավթի գնային տատանումներն անմիջապես ազդում են թե՛ երկրի արդյունաբերության, թե՛ պետական բյուջեի և շղթայաբար ամբողջ տնտեսության վրա։ Երկրի իշխանությունները մշտապես «խաղադրույք» են անում նավթի և այլ բնական պաշարների վրա, որոնց հաշվին էլ  մեծամասամբ պահում են տնտեսությունը։ 

Տարբեր հրապարակումների համաձայն, այդ թվում՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA), նավթի ապացուցված պաշարները Ադրբեջանում ներկայում կազմում են  7  մլրդ բարել։ Այս ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում, ըստ EIA֊ի տվյալների, 21-րդ տեղում է։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2019 թվականին Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (զուտ հոսքերը) կազմել են 1.5 մլրդ դոլար։ Վերջին տարիներին ներդրումներն Ադրբեջանում նկատելի նվազել են, հատկապես 2016 թվականից հետո։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Ադրբեջանում կազմել են 4.5 մլրդ դոլար։ 

Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետները փաստում են, որ իրենց երկրի Վիճակագրական կոմիտեն կեղծում է մակրոտնտեսական տվյալները և ցույց չի տալիս ներկայումս առաջացած ճգնաժամային խնդիրները։ Նույնիսկ կեղծելու պարագայում վիճակագրությունը չի կարողանում թաքցնել անկումը։

Երկրի իշխանությունները մի կողմից վիճակագրական հնարքներով թաքցնում են տնտեսության իրական պատկերը, մյուս կողմից հասարակությանը հավաստիացնում են, որ ունեցած բնական պաշարները, մասնավորապես՝ նավթը, իրենց առնվազն մի քանի տասնամյակ կբավականացնի։ 

Մյուս կողմից, Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը կարող է օգտագործել իր ընդերքը և այն դարձնել տնտեսության լոկոմոտիվը․ «Ես արդյունաբերական Հայաստանի կողմնակիցն եմ»։

«Վերջին շրջանում ՀՀ հանքարդյուանբերության ոլորտի վրա Ադրբեջանի հարձակումներն ապացուցում են իմ ասածը, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը կարող է դառնալ տնտեսական զարգացման ռեալ ուղղություն, որին վերջիններս ուզում են հարվածել։ Ես խրոհրդային տարիներ եղել եմ Բաքվում, Կասպից ծովն այնքան է աղտոտվել, որ իրենց ափամերձ շրջաններից նավթի հոտ է գալիս։ Հիմա էլ է նույն վիճակը։ Լավ կլինի, որ իրենք դրանով զբաղվեն։ Շրջական միջավայրը սահմաններ չի ճանաչում, և իրենց գործողությունները կարող են մեզ վրա էլ ազդեցություն ունենալ։ Աշխարհում շրջակա միջավայրն ամենաշատն աղտոտողը նավթն է համարվում, քանի որ հեղուկ է, իսկ ՀՀ-ն միայն պինդ օգտակար հանածոներ ունի։ Ի դեպ, 3 անդրկովկասյան երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պինդ հանածոներով ամենահարուստը ՀՀ-ն է»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։ 

«Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվ կարող է դառնալ ընդերքը․ ռեսուրսը մերն է, ունենք մարդկային և բնական ռեսուրսներ։ Ունենք նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, եթե ԶՊՄԿ կամ Թեղուտի կոմբիանտ այցելեք (երևի տարածաշրջանում այդպիսի կոմբինատներ չկան)։ Թվային տեխնոլոգիաներով, սարքավորումներով փայլուն ձեռնարկություններ են։ 

Բոլոր դրական կողմերով հանդերձ` ՏՏ ոլորտում շահույթների գեներացումը քիչ է և այն կարող են տեղափոխվել․ այսօր՝ ՀՀ-ում, մյուս օրը՝ մեկ այլ տեղ, բայց հանքը չեն կարող այստեղից տեղափոխել։

Ես այս ապագան ՀՀ-ի համար տեսնում եմ, որովհետև ժամանակին եղել է»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ Կարապետյան
Ամենադիտված