Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր Կամենդատյան Նիկոլը կարող է հիմնել նոր կրոն, նոր դավանանք, նոր եկեղեցի. Մենուա Սողոմոնյան Ինչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա Կոստանյան Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ «Սադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու» Շնորհավոր տոնդ, իմ հայ ժողովրդի լավագույն բարեկամ ու հարազատ ընկեր՝ Ռուսաստան. Մհեր Ավետիսյան  Այն մասին, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի վրա ոտնձգություն կատարողներին. Ավետիք Չալաբյան Ողբերգական դեպք՝ Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա. Shamshyan


Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում անկայունության նոր երակ է ձևավորվել։ Աշխարհը երբեք այսքան մոտիկ չի եղել նոր համաշխարհային պատերազմին, որքան հիմա է։ Ու աճում է նաև միջուկային սպառնալիքը, որը աղետ է խոստանում ամբողջ աշխարհի համար։ Մի շարք տարածաշրջաններում զինված հակամարտությունների վերքերն ավելի են բորբոքվում։ Փոքր անզգույշ քայլ, և հակամարտությունների ալիքը իր հրդեհի մեջ կարող է վերցնել ամբողջ տարածաշրջաններ։ Մինչ միջազգային հարաբերությունների գործող համակարգը ճաքեր է տալիս, Արևմուտքը փորձում է ամեն կերպ ամրապնդել իր գերակա դիրքերը ու, ըստ այդմ, սրել իրավիճակը։ Արդյունքում Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմ է մղվում Ուկրաինայի միջոցով, Չինաստանի դեմ՝ մաքսատուրքերի ավելացման ու զսպման քաղաքականության, իսկ Իրանի դեմ՝ մեկուսացման ճանապարհով։ Տարբեր վերլուծաբաններ քննարկում են այն հարցը, թե, ի վերջո, Արևմուտքն ի վիճակի կլինի՞ գործ ունենալ միաժամանակ մի քանի միջազգային դերակատարների հետ ու դիմանալ ուժերի լարվածությանը։ Մյուս կողմից էլ՝ քննարկման առարկա է, թե ինչ է տալու նման հակադրությունն Արևմուտքին։

Իհարկե, առկա պայմաններում սպառազինություններ արտադրող մի շարք արևմտյան ընկերություններ միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում, բայց այլ է իրավիճակը արևմտյան երկրների բնակչության համար։ Ինֆլ յացիան, թանկացումներն ու տնտեսական դժվարությունները լուրջ խնդիր են դարձել հատկապես եվրոպական երկրների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը միգրանտներով հեղեղելու երևույթը լուրջ հակադրություն է առաջ բերում հասարակությունների ներսում։ Դրա համար էլ մի շարք արևմտյան պետություններում ներքաղաքական օրակարգի հարց է դարձել ոչ լեգալ միգրանտների հոսքը սահմանափակելու ու նրանց այլ երկրներ ուղարկելու թեման։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել միգրանտներին այդ երկիր ուղարկելու վերաբերյալ։ Միաժամանակ քաղաքացիները դժգոհ են նաև նեոլիբերալ քաղաքական հոսանքների կողմից առաջ մղվող համահարթեցման քաղաքականությունից, երբ ազգային արժեհամակարգը տարրալուծվում է։ Իսկ Ուկրաինայում ընթացող պատերազմը ֆինանսավորվում է հարկատուների վճարած միջոցների հաշվին։

Այսպիսի իրողությունը փոփոխություններ է առաջ բերում նաև ներքաղաքական ընկալումներում։ Պատահական չեն նաև Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։ Հատկանշական է, որ այս քաղաքական միավորները աջակցություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում։ Առաջիկայում էլ այս տրամադրություններն ազդելու են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում սպասվող ընտրությունների վրա։ Հանրային տրամադրությունների փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենալու նաև ԱՄՆ-ում այս տարի սպասվող ընտրություններում։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու պարագայում փոխել գլոբալիստների կողմից տարվող քաղաքական ուղեգիծը և կանգնեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Եվ հարցումները ցույց են տալիս, որ ինչքան ավելացվում է քրեական հետապնդումների ճնշումը Թրամփի նկատմամբ, այնքան նրա ժողովրդականությունն աճում է։

Մյուս կողմից էլ՝ Բայդենի տարիքով ու առողջական կարգավիճակով պայմանավորված՝ դեմոկրատական կուսակցության կողմից առաջ են մղվում նաև երկրորդական դերակատարներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել նրան։ Միաժամանակ ամերիկյան հասարակության ներսում ներքաղաքական վիհն ու միմյանց նկատմամբ ատելությունն այնքան է խորացել, որ մի շարք վերլուծաբաններ նույնիսկ չեն բացառում քաղաքացիական բախումների ու անգամ քաղաքացիական պատերազմի հեռանկարը։ Ստացվում է, որ Արևմուտքը տրանսֆորմացիայի փուլում է, բայց նախքան այդ տրանսֆորմացիան Արևմուտքում իշխող շրջանակները փորձում են առաջ տանել իրենց ծրագրերը, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար։ Արևմուտքի լուռ հայացքի ներքո Արցախը հայաթափվեց, իսկ Հայաստանի տարածքներն օկուպացվեցին։ Արևմտյան աշխարհը ոչ միայն աչք է փակում Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ, այլև փորձում է առաջ մղել այդ երկրի հետ կապված իր ծրագրերը։

Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն օգտվել ադրբեջանական գազից ու նավթից, այլև Միջին Ասիայից էներգետիկ ռեսուրսներն Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։ Մյուս կողմից էլ՝ պլաններ են նախանշվում Թուրքիայի կողմից լոբբինգ արվող «Միջին միջանցքի» դեպքում, որը Եվրոպայի ու Չինաստանի միջև կապ է ապահովելու՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Այս նախագծի շրջանակում է դիտարկվում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ու խոսակցություններ կան այն մասին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որ արևմտյան ընկերություններն ապահովեն այդ ճանապարհի անվտանգությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր ԿամենդատյանԻնչպես են ադրբեջшնցիները Ռուսաստանում արձագանքել Աննա Մաքսիմին ու նրա ֆիլմին. բացառիկ կադրեր Նիկոլը կարող է հիմնել նոր կրոն, նոր դավանանք, նոր եկեղեցի. Մենուա ՍողոմոնյանԻնչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա ԿոստանյանՀայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ «Սադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու»Շնորհավոր տոնդ, իմ հայ ժողովրդի լավագույն բարեկամ ու հարազատ ընկեր՝ Ռուսաստան. Մհեր Ավետիսյան Այն մասին, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի վրա ոտնձգություն կատարողներին. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք՝ Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա. Shamshyan Իշխանությունը բոլոր ասպարեզներում փորձում է հաստատել իր դիրքերը, յուրացնել այդ ոլորտի ինքնիշխանությունը. Աննա ԿոստանյանՆիկոլը թուրք է, ոչ թե քրիստոնյա, եթե մեր եկեղեցին այսպես անարգում է. քաղաքացի Հայտնի է Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ» Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» «Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ» Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ» Զանգվածային հարձակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ» Սև ծովից հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան, կլինեն տեղումներ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ Հայկ ԿոստանյանԲոլոր առումներով քանդում են ՀՀ-ն«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետՎթար՝ Երևանում, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus» և «Volvo», վիրավnր կա. Shamshyan Հունիսի 12-ին, 13-ին, 17-ին և 19-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին Եկեղեցու վրա բռնացողը պատիժ է կրելու. Ավետիք Չալաբյան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին. կա 2 զոհ, 60 վիրավոր «Վախեցանք, մտածեցինք՝ պոստերից ա». պայթյուն Ճամբարակում, կա 4 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Էդքան դուխ ունե՞ք` Փաշազադեի դեմ խոսեք. Հովհաննես ԻշխանյանՀունաստանը Եվրոպայում առաջատար է արևային էներգիայի օգտագործման հարցում Հակոբ Սերոբյան․ Համլետն ու Մամիկոնը ամենաուժեղն են Եվրոպայում «Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում Այս արշավը հենց եկեղեցու դեմ է, ու մի նպատակ ունի՝ սասանել ու ջարդել հայկական ինքնության վերջին հիմնասյունը․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում Ճամբարակում փլատակների տակից դուրս են բերում քաղաքացու անշնչшցած մшրմինը Եկեղեցին պետք է բանադրի Փաշինյանին. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունը Որոնվող աղջիկը հայտնաբերվեցՊետք է արձագանքել, եթե ցանկանում ենք պետություն ունենալԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը Խորենացու այս խոսքերը գրվել են 1500 տարի առաջ, այն կարծես այսօրվա Հայաստանի հայելին լինի․ Մհեր Ավետիսյան232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, վախեցանք, մտածեցինք՝ գրադ ա․ Ճամբարակի բնակիչ Մի աղջկա ենք որոնում, որ հյուր էր եկել շենքի բնակիչներից մեկին․ մանրամասներ՝ կյանքեր խլած պայթյունից
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված