«Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի Բաքվում այսօր տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Լիբանանում իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,185-ի 10 բալանոց խցանում է․ քաղաքացիները հայտնում են աշխատանքից ուշանալու մասին Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»


Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների իրագործման մեջ։ Մյուս կողմից էլ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունն է ցեղասպանության մեղադրանքով գործ սկսել Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում։ ՀԱՀ-ը պնդում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը, ներխուժելով Գազայի հատված, պաղեստինցիների դեմ ցեղասպանություն է իրականացնում։ Իսրայելը կտրականապես մերժում է մեղադրանքը և այն անվանում «անհիմն»:

Ի դեպ, այդ գործի մեղադրանքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Թուրքիան, այն դեպքում, երբ այդ երկիրը հրաժարվում է առերեսվել սեփական պատմությանը և ընդունել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Գազայի հատվածում կատարված միջազգային հանցագործությունների հետ կապված հարցը կարևոր է նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը միաժամանակ տարբեր միջազգային հանցագործություններ է իրագործում ու չի էլ թաքցնում դրանց շուրջ իր մտադրությունները։ Սակայն այդ հանցագործություններն այդպես էլ հետևանքներ չեն ունենում։ Բաքուն անտեսում է բոլոր նախազգուշացումները։ Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին որոշում ընդունեց, ապա նաև վերահաստատեց այն, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։ Բայց Ադրբեջանում լիովին անտեսեցին Հաագայի դատարանի որոշումը, իսկ հիմա գրեթե ոչ ոք չի հիշում դրա մասին։

Ու անցած տարվա աշնանը Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, որպեսզի Միջազգային քրեական դատարանի մաս կազմի ու Հայաստանի ու Արցախի դեմ իրագործված հանցագործությունների մասով գործ հարուցի Ադրբեջանի դեմ, բայց արդեն ամիսներ են անցել, ոչ մի նորություն չկա։ Ու սպասում էլ չկա, որ Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի մասով հայցեր կարող են ներկայացվել, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը, որը միայն զբաղված է Ադրբեջանի պահանջները լուռումունջ կատարելով։ Ավելին, կան խոսակցություններ, որ գուցե եղած հայցերը հետ կանչվեն: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ այս պահի իշխանությունները որոշեցին մեծ խանդավառությամբ միանալ այդ դատարանին։ Հենց նաև այս համատեքստում է, որ տպավորություն է առաջանում, թե խնդիր էր դրված Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, ինչն էլ «հմուտ կերպով» կատարեցին։

Չէ՞ որ Ռուսաստանը շատ զգայուն է այդ հարցում, քանի որ թեման առնչվում է ուղիղ ՌԴ նախագահին, տվյալ դեպքում նրա՝ Հայաստան հնարավոր այցելությանը։ Վերադառնալով Ադրբեջանի թեմային՝ նշենք, որ այդ երկրի ու նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործ բացելու և հաջողության հասնելու հարցում կան բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են իրենց գնահատականներում ընդգծում, որ Արցախի հայության նկատմամբ իրագործվել են միջազգային հանցագործություններ, ընդհուպ՝ ցեղասպանություն։ Հենց միայն այդ հրապարակումներն ուղղակի բավական էին Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Եթե բավարար աշխատանք կատարվեր, ապա հիմա արդեն Միջազգային քրեական դատարանը Ալիևին ու ադրբեջանական ղեկավարության այլ ներկայացուցիչներին կարող էր ձերբակալման օրդեր տալ։ Նույնիսկ հարաբերական հանգիստ վիճակում է Ադրբեջանը շարունակում հանցագործություններ իրագործել։ Օրինակ՝ ներկայում, չնայած սահմանին հարաբերական խաղաղություն է, բայց նույնիսկ այս ժամանակն Ադրբեջանն օգտագործում է մշակութային ցեղասպանություն իրագործելու համար, ոչնչացնում է հայկական ժառանգությունը, փոփոխում և յուրացնում դրանք կամ «ալբանացնում»։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, տեսնելով, որ անպատիժ է մնում, ապագայում՝ նույնիսկ սահմանազատումից հետո, նորից ագրեսիա կարող է ձեռնարկել։ Եթե այդ երկիրը թքած ունի միջազգային մարդասիրական նորմերի և միջազգային իրավունքի վրա, ապա ի՞նչ խնդիր է այդ երկրի համար խախտել միջազգային պայմանագիրն ու սահմանազատման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուղղակի մինչ այդ սահմանազատման արդյունքում հակառակորդ երկիրն իր դիրքերը ավելի առաջ բերած ու ամրապնդած կլինի։ Ահա, նաև սա կանխելու մասին է առաջին հերթին Սրբազան պայքարը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան «Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանԲաքվում այսօր տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով Այդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանՎթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Լիբանանում իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,185-ի Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» 10 բալանոց խցանում է․ քաղաքացիները հայտնում են աշխատանքից ուշանալու մասին Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 26-ի համար Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄայիսի 26-ին, 27-ին և 29-ին լույս չի լինելու․ հասցեներԱրագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրԾննդավայրս․ Նարեկ Կարապետյան«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսում
Ամենադիտված