ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ 1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ


«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախի ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցը հենց այս հանդիպման մասին վերջինիս դիտարկումներից ենք սկսում:

«Հանդիպումը շատ դրական էր և Արցախի բռնի տեղահանումից հետո առաջինն էր, երբ մեր հայրենիքի այս հատվածում նման հնարավորություն էր ընձեռնվել, որ գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման ինստիտուտները ներկա լինեն, քննարկեն այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առջև: Սրբազանը լսեց, առանձնացրեց կարևորագույն հարցերը և վստահեցրեց, որ դա լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, այն, ինչից խուսափում է օրվա իշխանությունը՝ ընդհուպ Արցախի անուն չտալով: Շատ կարևոր է նաև նշել, որ այդ հանդիպման ընթացքում թե՛ Սրբազանի, թե՛ մյուսների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախ մեր վերադարձին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Առհասարակ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից իր խոսույթում Բագրատ Սրբազանը պարտադիր շեշտադրում է կատարում Արցախի լինելիության վրա, խոսում վերադարձի հնարավորության մասին: Այս բարդ ճանապարհին, որը պետք է սկսվի Հայաստանում իշխանափոխությամբ, նա շատ է կարևորում հաշտության ու համերաշխության օրակարգի կյանքի կոչումը: Մեր զրուցակիցը հիշեցնում է Արցախյան առաջին պատերազմի տարիները՝ 1990-ական թվականները: «Նման հաշտություն ունեցել ենք այդ թվականներին:Այդ ժամանակ հենց այդ հաշտությունն է բերել այն հաջողություններին, որն ունեցել է հայ ազգը: 2018 թ.-ից հետո ազգը պառակտեցին «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «ղարաբաղցիների ու հայաստանցիների»: Ահա այս տարանջատումների հետևանքով ունեցանք հայ ազգի համար ամենամեծ կորուստները:

Երբևէ Արցախը չի եղել այս իրավիճակում, Արցախը դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ եղել է հայկական, այնտեղ հայն է բնակվել: Իսկ այսօր այդ պառակտումների հետևանքով Արցախը հայաթափված է: Այսօր հաջողություն ունենալու մեր միակ գրավականը համախմբումն է, բայց, ցավոք, երբ այսօր Սրբազանը համախմբման, համերաշխության կոչ է անում, կան նաև իշխանությունը հայրենիքից վեր դասող անձինք, քաղաքական ուժեր, որոնք քննադատությամբ են հանդես գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին, ինչն անընդունելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք մերօրյա իրականության մեջ հնարավո՞ր է հասնել համերաշխության և հաշտության, Գալստյանն արձագանքում է. «Դա յուրաքանչյուրիցս է կախված: Եթե մարդը, չնայած նրան, որ մինչև Արցախի կորուստն ու 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը ողջունել է, այսպես ասած, «հեղափոխությունը» կամ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ ծառայել է, ծառայություններ մատուցել, այսօր զգում է, որ պետք է պարտված իշխանությունից ձերբազատվենք, որ կարողանանք հզոր Հայաստան ունենալ, որի միջով անցնում է Արցախի վերադարձը, ապա այդ հաշտությունն ու համերաշխությունը կլինի: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նմանատիպ մոտեցում ցուցաբերի: Սրբազանն իր հիմնական գործն արել է, տեսնում ենք համախմբումը նրա շուրջ, մնում է, որ հիմա արդեն մենք որպես քաղաքացի, որպես հայ այս պատգամը կարողանանք ընդունել և այս գաղափարի շուրջ համախմբվել, որպեսզի ունենանք հայրենիք, այլ ոչ թե տարածք, որտեղ հայ է ապրում»:

Արցախ վերադառնալը նպատակ է, բայց այսօր Արցախից բռնի տեղահանված և մայր հայրենիքում հաստատված մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Կարևորագույն օրախնդիրներից մեկն է բնակարան, տուն ունենալը: Օրերս Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որում արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններ են ընդգրկված, դատապարտել էր Հայաստանի կառավարության՝ մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

«Երբ սա դեռ նախագիծ էր, դրա մասին իմ գնահատականը տվել եմ: Այսօր այդ նախաձեռնությունը կրկնում է այն գնահատականները, որոնք ի սկզբանե հնչեցրել էի՝ դա արցախցիների արտագաղթի, այլ ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր է: Դրանով ամեն ինչ ասված է: Այս ծրագիրն էլ է ուղղված առկա պառակտումները խորացնելուն կամ էլ, ըստ գործող իշխանությունների, պրոբլեմատիկ խավից կամ շերտից՝ արցախցիներից ձերբազատվելուն: Շատերը թողնելու են ու գնան, որովհետև այն, ինչ առաջարկվում է, այսօրվա իրականության հետ որևէ աղերս չունի: Սա հայտարարել են, մարդկանց հերթական անգամ մոլորեցնում են, դեռ որևէ արցախցու բնակարանով չապահոված, այս կամ այն ամբիոններից այս որոշումը դրոշակի պես ծածանում են, թե ապագայում մարդկանց բնակարանային հարց ենք լուծելու: Բոլորս էլ գիտենք, որ այդ գումարները համահունչ չեն այսօր բնակարան ձեռք բերելու հնարավորության հետ: Արցախցիները բնակարանի համար չեն պայքարում, արցախցիները վերադարձի իրավունքի համար են պայքարում, ինչով օրվա իշխանությունները չեն զբաղվում, այլ հակառակը՝ խոչընդոտում են այդ պայքարին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նախքան որոշումը կյանքի կոչելը շահագրգիռ կողմի, այս դեպքում արցախցիների հետ քննարկումներին ու հանդիպումներին, Գալստյանն արձագանքում է. «Բոլոր հույսերն ապարդյուն էին, քանի որ օրվա իշխանություններին բազմիցս առաջարկվել էր թե՛ հանրային հարթակներում, թե՛ առանձին հանդիպումների տարբերակով հանդիպել արցախցիների հետ, լսել նրանց կարծիքը: Առաջարկել էինք, որ արցախցիների հետ կապված ոչ միայն բնակարանային, այլ նաև այսօր կյանքի կոչվող մյուս ծրագրերի պարագայում համապատասխան ինստիտուտները համագործակցեն Արցախի իշխանությունների հետ, քանի որ վերջիններս խնդիրների մասին առավել խորությամբ են տեղեկացված: Նպատակն է, որ առավել օպտիմալ և նպատակային լինեն այդ ծրագրերը: Ցավոք, օրվա իշխանություններն իրենց ամենագետի տեղ են դրել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք չեն ուզում, որ այդ աջակցությունները նպատակային լինեն և ավելի օպտիմալ: Ուզում են, որ ցաք ու ցրիվ լինի, բյուրոկրատական խնդիրներ են առաջացնում, մարդկանց գրությունները շատ անգամ անպատասխան են մնում, այսպես կոչված, թեժ գծեր են գործարկել, բայց հիմնականում չեն էլ պատասխանում զանգերին: Այս ամենը արհեստական խոչընդոտներ է ստեղծել արցախցիների կյանքն ավելի դժվարացնելու համար»,-ասում է նա:

«Արդարություն ու վերադարձ» ՀԿ-ն, որը ստեղծվեց Հայաստանում Արցախի ԱԺ պատգամավորներից մի քանիսի նախաձեռնությամբ, փորձում է համակարգել մեր հայրենակիցների խնդիրները, մարզային հանդիպումներ կազմակերպում: «Արդեն իսկ եղել ենք չորս մարզում: Շատ կարևոր է, որ տեղում ծանոթանում ես տվյալ տարածաշրջանի բնակիչների առօրյային, և նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրները: Ծրագիրը շարունակվում է, այն կամփոփվի բոլոր մարզերում լինելուց հետո, որ արցախցիների խնդիրների ընդհանրական պատկերը կազմվի: Դա կներկայացնենք համապատասխան ինստիտուտներին, սակայն կրկնում եմ՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այսօր ավելի կարևոր է ունենալ ազգային իշխանություն, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրերը և դրանցից բխող առաջարկները ներկայացվեն այնպիսի իշխանությունների, որոնք դրանք կյանքի կկոչեն կամ կփորձեն որոշ չափով մեղմել խնդիրները, այլ ոչ թե էլ ավելի կխորացնեն, ինչն այսօր արվում է»,-եզրափայում է Դավիթ Գալստյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր Կամենդատյան1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Գուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ ՍավգուլյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության nչնչացման հարցով «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանՌուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Գյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա. ծնողը ծեծի է ենթարկել Անձրևը մինի-լիճ է առաջացրել Բաբաջանյան-Իսակով խաչմերուկի կամրջի տակ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Ճապոնիան հրաժարվել է ինքնապաշտպանական nւժերի նավեր ուղարկել Հորմուզի նեղուց Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահ Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Հորմուզի նեղուց ռшզմանավեր ուղարկելու հարցը. Կայա Կալլաս Բորելը մեղադրել է ֆոն դեր Լայենին միջազգային իրավունքի թույլ պաշտպանության մեջ
Ամենադիտված