Սուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կրեմլը` ավիավթարի մասին Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս


Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

այաստանի թանգարանները  2023 թվականին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել, թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ, կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, իրականացվել է 2 հազար 736 գիտակրթական ծրագիր, 699 թանգարանային միջոցառում:

Այս մասին Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ու հիշեցրեց, որ միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը: Ըստ Քոչարյանի՝ այն համահունչ է նախարարության տեսլականին՝ թանգարանները բեռնաթափել վարչական աշխատանքներից և ավելի շատ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերին:

«2024-ի առաջին եռամսյակում արդեն ունենք 161 հազար 725 այցելու, իրականացրել ենք 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագիր և 70 թանգարանային միջոցառում»,-նշեց փոխնախարարը:

Նա յուրահատուկ համարեց առաջիկայում կազմակերպվող երկու ցուցադրություն, որոնցից են Ռուսական  արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը հունիսին կբացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և ձեռքի ցուցադրությունը, որը կբացվի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում վեց ամիս ժամկետով:

«Կարծում եմ՝ միջազգային համագործակցությունը և  նման ծրագրերը չափազանց կարևոր են մեր թանգարանների համար, և մենք թանգարաններին խրախուսում ու աջակցում ենք նաև այդ հարցում»,-շեշտեց Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև իրավական փաստաթղթերին ու հիշեցրեց, որ 2024-ին ընդունվեց «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն ու Հրազդանի երկրագիտական թանգարանը դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մաս:

2023-ին իրականացրել են նաև միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին փուլը՝ ծրագրային մասը: Հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի լիարժեք օգտագործել այդ համակարգը:

2023-ին վերանայել են տոմսերի գնային քաղաքականությունը և այժմ մինչև 12 տարեկան բոլոր երեխաները թանգարաններ են այցելում անվճար:

Խոսելով կապիտալ գույքային հագեցվածության մասին՝ նա ասաց, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն համալրվել են նոր գույքով, բոլորին տրամադրվել են համակարգիչներ, վերականգնվել է 2009 թվականից դադարեցված թանգարանային ֆոնդի համալրման գործընթացը:

Կահավորվել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը: Այն ստեղծվելուց ի վեր ունեցել է լաբորատոր մաս, որի սարքավորումները գնել են 2023 թվականին:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ վերանորոգմանն է ուղղվել շուրջ 213 մլն դրամ, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի թանգարանները, մեկնարկել են Հովհաննես Թումանյանի թանգարանի  վերանորոգման շինարարական աշխատանքները, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանի կաթսայատունն է վերազինվել, Մատենադարանի համար գնել են օդափոխության համակարգ, Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման հարցն է լուծվել, Շարամբեյանի թանգարանի շենքի սանհանգույցներն են նորոգվել, Ռուսական արվեստի թանգարանի դուռն ու պատուհաններն են փոխվել, Գեղագիտության ազգային թանգարանի շքամուտքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել, սրահները ևս նորոգվում են, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի մասնաճյուղի շենքի ցանկապատում են իրականացրել, տարածքի բարեկարգում, սակայն աշխատանքները շարունակվում են, Երվանդ Քոչարի և Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանների համար գնել են գույք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար տեսահսկման համակարգեր են ձեռք բերել:

Աշխատանքները շարունակական են լինելու:

Կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո Ալֆրեդ Քոչարյանը պատվոգրեր հանձնեց թանգարանային ոլորտում գործունեություն իրականացնող մի խումբ մասնագետների:

 

 

 

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետԼուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ՉինաստանումԳիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կրեմլը` ավիավթարի մասին Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Նիկոլ Վովաևիչն այսօր հեռավար է վարելու ԵԱՏՄ նիստը. Պուտին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդՈվ կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին Մենք պարտավոր ենք պարզերես անել ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը․ Հայկ Մամիջանյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես ԻշխանյանՍպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը, 1 զոհ ու 2 վիրավոր կան․ Shamshyan Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՔանի՞ մարդ է մաhացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից․ նոր պաշտոնական տվյալներ Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե ՀովհաննիսյանԱյս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվեԻնչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա ՍողոմոնյանՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներինՄհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը
Ամենադիտված