Վթար՝ Երևանում, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus» և «Volvo», վիրավnր կա. Shamshyan Հունիսի 12-ին, 13-ին, 17-ին և 19-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին Եկեղեցու վրա բռնացողը պատիժ է կրելու. Ավետիք Չալաբյան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին. կա 2 զոհ, 60 վիրավոր «Վախեցանք, մտածեցինք՝ պոստերից ա». պայթյուն Ճամբարակում, կա 4 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Էդքան դուխ ունե՞ք` Փաշազադեի դեմ խոսեք. Հովհաննես Իշխանյան Հունաստանը Եվրոպայում առաջատար է արևային էներգիայի օգտագործման հարցում Հակոբ Սերոբյան․ Համլետն ու Մամիկոնը ամենաուժեղն են Եվրոպայում «Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում


Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ի լրումն Նիկոլ Փաշինյանի՝ ծայրահեղորեն անընդունելի հայտարարությունների, ուշադրություն գրավեց նաև «առաջին պլանի» մի խումբ քպական կարկառունների կտրուկ ու կատաղի հարձակումը... Հայ առաքելական եկեղեցու վրա: Հարկավ, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսի, թե՛ ՀԱԵ թեմակալ առաջնորդների, թե՛ բարձրաստիճան հայ հոգևորականության ներկայացուցիչների դեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների հարձակումները, զազրախոսական ցեխանետումներն ու մանիպուլ յատիվ հայտարարությունները ոչ նորություն են, ոչ էլ առաջին անգամ են դրսևորվում: Ուստի, հարց է ծագում, թե այս անգամվա կտրուկ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա ինչո՞վ է ուշագրավ կամ առանձնահատուկ:

Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների՝ օրերս տարածած հայտարարությունն էր: Բացի այն, որ Փաշինյանի իշխանության վարած «քաղաքականությունը» հոգևոր հայրերը բնորոշել են որպես «պարտվողական մոտեցում», նրանք նաև շեշտել են. «Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: ...Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև»:

Սկզբունքորեն, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը, թեմակալ առաջնորդները հստակ ու միանգամայն ընկալելի բան են ասում, տեղին կոչեր են հղում: Իսկ իշխանությո՞ւնը: Իսկ փաշինյանական իշխանությունն՝ ի՞նչ: Կատաղի քարոզչական հարձակում է սկսում ու ծավալում Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, հոգևորականության դեմ: Մի կողմ դնելով հուզական, այդ թվում՝ կրոնական զգացմունքներին շաղկապված ընկալումները՝ կենտրոնանանք ՔՊ-ի նման պահվածքի հիմնական պատճառների վրա, որոնք, կարծում ենք, հետևյալներն են: Առաջին. ի տարբերություն բարձր սպայակույտի, եթե կուզեք՝ գեներալիտետի, Հայ առաքելական եկեղեցին «հետկանչ» չի արել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը, որ ներկայացվել էր դեռ 3 տարի առաջ: Երկրորդը, որ հիմնականներից մեկն է. փաշինյանական իշխանավարման այս ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, եթե կուզեք՝ ապացուցեց, որ Հայ առաքելական եկեղեցին գործնականում մնացել է ազգայինպետականահաստատ միակ ինստիտուտը, որ կարողացել է դիմակայել վերջին 6 տարվա հակապետական ավերածություններին:

Տեսե՛ք, բանակը փաշինյանական «բարեփոխումների» հետևանքով էապես տուժել է: Պետական հաստատությունները գործնականում կազմաքանդվել են: Երկրի Սահմանադրությունն այս իշխանությունները վերածել են ոտաշորի՝ ինչպես ու երբ կամենում, տրորում են, կրթական համակարգը ձևախեղված է, բարձրագույն կրթական համակարգը կազմաքանդման փուլում է և այդպես շարունակ: Քաղաքական համակարգը, որ մինչ այս էլ մի բարվոք վիճակում չէր, հիմա ընդհանրապես անվանարկված, հեղինակազրկված է: Մնացել է միայն Հայ առաքելական եկեղեցին: Անկախ այն բանից, թե մեզանից ով է հավատում Աստծուն, ով է «հին Աստվածներին» երկրպագում, կամ ով է ընդհանրապես անհավատ կամ աթեիստ (հարցը դա չէ), Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, որպես ինստիտուտ, որպես 1700-ամյա հոգևոր-մշակութային ժառանգության խտացում, եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը:

Հենց այդ է գլխավոր պատճառը, որ այժմ Փաշինյանի իշխանությունն իր ներկայացուցիչների ամբողջ մաղձն ու ատելությունն ուղղել է Հայ առաքելական եկեղեցու վրա, թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին: Հաշվի առնելով Փաշինյանի ու նրա քպական խմբակի արդեն բացարձակ անթաքույց ու կործանարար նպատակները՝ միանգամայն օրինաչափ է, որ նրանք պիտի հարձակվեին Հայ առաքելական եկեղեցու վրա: Ի դեպ, հատկանշական «մանրուք». այս օրերին Հայ առաքելական եկեղեցու դեմ գրեթե նույնահունչ, գրեթե մեկին՝ մեկ կրկնվող մեղադրանքներով հարձակվեցին երկու խմբավորում. Փաշինյանի ՔՊ-ն և ... ադրբեջանցիների Փաշազադեն, այն, որ Ալահշուքյուր է ու մեր թշնամու հոգևոր առաջնորդը: Սա այնպիսի աղաղակող ու բնութագրական փաստ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանության կարիք չի զգացվում: Հասկանալի է, իհարկե, որ Հայ առաքելական եկեղեցու և ՀԱԵ հոգևոր հայրերի նկատմամբ քպականների ու նրանց ղեկավարի՝ ինքզինքը ոչ ավել, ոչ պակաս...

Հիսուս Քրիստոսի հետ համեմատող (մեղա՜) Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ ատելությունը նաև այլ պատճառներ ունի՝ նշվածներից բացի: Հնարավոր է, որ նրանք, այսպես ասենք, «այլ կրոնական կազմակերպության» հետևորդներ են մեծամասամբ: Դա թող իրենք ասեն կամ, հետագայում թող «քննությունը պարզի»: Բայց եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է լինում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցած Զատկական պատարագին ո՛չ մի քպական իշխանավոր չի մասնակցում: Այսինքն, դա պատկերացում տալիս է, չէ՞, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քպական իշխանավորների ու նրանց՝ նաև «հոգևոր առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի ատելության ու մաղձի աստիճանի մասին: Թե ինչ և ինչու է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծում ենք, պարզ է, ու՝ ոչ միայն մեզ: Մնում է կողմնորոշվել, թե ինչ ենք անում մենք, որպեսզի շարունակենք ոչ միայն Եկեղեցի, այլև Պետություն ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ Հայկ ԿոստանյանԲոլոր առումներով քանդում են ՀՀ-ն«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետՎթար՝ Երևանում, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus» և «Volvo», վիրավnր կա. Shamshyan Հունիսի 12-ին, 13-ին, 17-ին և 19-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին Եկեղեցու վրա բռնացողը պատիժ է կրելու. Ավետիք Չալաբյան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին. կա 2 զոհ, 60 վիրավոր «Վախեցանք, մտածեցինք՝ պոստերից ա». պայթյուն Ճամբարակում, կա 4 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Էդքան դուխ ունե՞ք` Փաշազադեի դեմ խոսեք. Հովհաննես ԻշխանյանՀունաստանը Եվրոպայում առաջատար է արևային էներգիայի օգտագործման հարցում Հակոբ Սերոբյան․ Համլետն ու Մամիկոնը ամենաուժեղն են Եվրոպայում «Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում Այս արշավը հենց եկեղեցու դեմ է, ու մի նպատակ ունի՝ սասանել ու ջարդել հայկական ինքնության վերջին հիմնասյունը․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում Ճամբարակում փլատակների տակից դուրս են բերում քաղաքացու անշնչшցած մшրմինը Եկեղեցին պետք է բանադրի Փաշինյանին. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունը Որոնվող աղջիկը հայտնաբերվեցՊետք է արձագանքել, եթե ցանկանում ենք պետություն ունենալԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը Խորենացու այս խոսքերը գրվել են 1500 տարի առաջ, այն կարծես այսօրվա Հայաստանի հայելին լինի․ Մհեր Ավետիսյան232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, վախեցանք, մտածեցինք՝ գրադ ա․ Ճամբարակի բնակիչ Մի աղջկա ենք որոնում, որ հյուր էր եկել շենքի բնակիչներից մեկին․ մանրամասներ՝ կյանքեր խլած պայթյունից 30 աշխատակցի տարհանել են. ինչ է կատարվել Իսակովի պողոտայումԱստված չանի՝ ընդդիմությունը նորից սխալվի․ Նաիրի ՍարգսյանԸնկերությանն ու նաև երկրին հասցվել է զգալի վնաս և դրան պետք է տրվի իրավական գնահատականԶոհերի թիվը հասավ 3-ի․ գազի պայթյուն՝ փլուզումով «Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրությանԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ Սրբազան Ճամբարակում շենքի փլատակների տակից դուրս է բերվել ևս 1 դի Առաջարկում ենք ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «ՀայաՔվե»Նոր լուսանկարներ՝ Ճամբարակում պայթյունի վայրից Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ Կա 4 անհետ կորած․ նոր մանրամասներ՝ Ճամբարակում բնակելի շենքի պայթյունից Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունիցՎթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանեցՄեզանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս պարզ մարդկային և բարոյական պահվածքի վակուում է առաջացել․ Մհեր Ավետիսյան Ցավում եմ, որ սրան ենք հավատացել, նման մեկին ղեկավար ենք ընտրել. քաղաքացի Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է Իմփիչմենտը դամոկլյան սրի պես կախվում է թշնամական ռեժիմի վրա. Արտակ Զաքարյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Զոհ, տուժածներ․ պայթյուն Ճամբարակ քաղաքում 2025 թվականի հունիսի 24-ից 29-ը Օրենբուրգում կկայանա «Եվրասիա գլոբալ» միջազգային երիտասարդական ֆորումը Հազարավոր հավատացյալների` եկեղեցին անսասան պահելու այս անկեղծ մղումին միայն մի դրվագ է պակասում․ Դավիթ ՍարգսյանՓաշինյանի նախաձեռնող խմբին միացողները թող լավ իմանան, որ դատվելու են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածովՆիկոլի համար ոչ մի նշանակություն չունի` որ ազգը կապրի Հայաստանում. Ավետիք ՉալաբյանԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին․ ՆԳՆ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված