Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կրեմլը` ավիավթարի մասին Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Նիկոլ Վովաևիչն այսօր հեռավար է վարելու ԵԱՏՄ նիստը. Պուտին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին


Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ․ 1or.am

Քաղաքականություն

1 or.am-ը գրում է․

 

Կառավարությունն ամփոփում է 2023 թ. ծրագրերը։ Թիրախում բյուջեն է, կատարողականը։ Տնտեսության աճ, միջին աշ[ատավարձի բարձրացում, 2 տոկոս միջին գնաճ, 0,6 տոկwս գնանկում։ Սա է արձանագրում ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Բայց այս ցուցանիշները նկատելի չեն շարքային քաղաքացիների համար։ Թեմայի վերաբերյալ 1 or.am-ը հարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

- Պարո՛ն Սարգսյան, 2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է, միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, սակայն միջին վիճակագրական քաղաքացին այն չի զգում։ Ինչո՞ւ։ 

Տնտեսությունը ոչ թե աճ է գրանցել Հայաստանի տնտեսական ներուժի, այլ՝ բացառապես վերարտահանման հաշվին։ Նույնիսկ ֆինանսների նախարարությունն է բյուջեի նախագծում ներառում, որ տնտեսության աճին խթանող գործոններից է եղել ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքի սահմանափակումների հաշվին ապրանքներ են ներկրվել Հայաստան, ապա վերարտահանվել Ռուսաստան։ Նույնը՝ հակառակ ուղղությամբ։ Մեծ դեր է խաղացել նաև տրանսպորտային միջոցների արտահանումը։ Եվ բնական է, որ հասարակության լայն շերտն այս փոփոխությունը չէր կարող զգալ։ Օրինակ, եթե տնտեսությունն աճում է արդյունաբերության հաշվին,  այն ներառում է լայն զանգվածներ՝ աշխատատեղեր և այլն։ Աճի հաջորդ գործոնը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Հայաստան բնակչության ներհոսքն էր՝ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ՌԴ IT ոլորտի մասնագետների, որոնք եկան Հայաստան, մինչև իրենց հարմար երկիրն կընտրեին, ինչից հետո էլ տեղափոխվեցին։ Նշեմ, որ այժմ տնտեսությունը սկսել է աճի դանդաղման  կամ նվազման միտում ցուցաբերել։

Տնտեսության մյուս ճյուղերում և՞ս աճը վիճակագրական խաբկանք է։

Այո՜, այդ աճն էլ բավական նկարված է։ Օրինակ, արդյունաբերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճ էր գրանցում, սննդի արդյունաբերությունը՝ 6 տոկոս նվազում, խմիչքի արտադրությունը՝ ևս։ Աճը շատ փոքր ոլորտներում է, հարաբերական թվերի մեջ մեծ թիվ է ցույց տալիս, բայց իրականում շատ ոլորտներում աճ չկա։ Դուք էլ նշեցիք, որ տնտեսությունն աճում է, բայց ներառական չէ, ամբողջ բնակչությունը ներգրավված չէ։ Արդյունաբերությունն աճում է, բայց սննդի արդյունաբերությունը նվազում է, սա նշանակում է, որ հասարակությունն ավելի է աղքատացել։ Այս թվերն ասածիս ուղիղ ցուցիչն են։ 

12-ամսյա կտրվածքով, այսինքն 2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Սա ինչպե՞ս կարելի բացատրել:

Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ Վերցնում են բոլոր ապրանքների և ծառայությունների գները, միջին գնաճը երևում է 2 տոկոս, բայց մարդկանց հիմնական սպառման ապրանքներն ու ծառայությունները թանկանում են։ Օրինակ, խմիչքը և ծխախոտի արտադրատեսակները 2024 թ առաջին եռամսյակում 8 տոկոսով թանկացել են։ Իհարկե, խաբուսիկ է նաև այս 8 տոկոսը, որովհետև միայն մրգային օղիների ոլորտում 800 դրամից 3200 դրամ է դարձել ակցիզային հարկը։ Այսինքն, միայն սրա հաշվին արդեն եռապատկվել է։ Շատ դեպքերում կարող ենք տեսնել, որ հացի գինը պահպանվել է, բայց ունեցել է քաշի կորուստ։ Սա գնաճում չի երևում։ Ապրանքներն ամսվա 1-5-ը այլ գին են ունենում, դրանից հետո՝ այլ, որովհետև վաճառողներն էլ են քաջ գիտակցում, որ դա թոշակների, նպաստների, աշխատավարձերի ստացման ժամանակահատվածն է, բարձրացնում են, ամսվա երկրորդ հատվածում՝ նվազեցնում, և միջինում գնաճ ցույց չեն տալիս։ Մենք  2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս  գնաճ չունենալուն։  Օրինակ, ռեստորանային բիզնեսում ցույց է տրվում, որ գնաճը կազմել է 2-3 տոկոս, բայց 3 տարի առաջ այնպիսի գնաճ ենք ունեցել, որ Երևանի ռեստորանային գները գերազանցում են Եվրոպայի սրտում գտնվող ամենաթանկ համարվող սրճարանների և ռեստորանների գներին։ 

Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով: Ինչպե՞ս են ստանում այս թվերը, երբ ՀՀ հասարակ քաղաքացին այս փոփոխությունը չի զգում։

Աշխատավարձն էլ նույն գնաճի նման խաբուսիկ ցուցանիշ է. մի հատվածի միջին աշխատավարձի հաշվին բարձր է մյուսի աշխատավարձից։ Հիմա միջին աշխատավարձը 270 հազար դրամի շրջանակներում է, որը IT ոլորտի համար ցածր է, իսկ սովորական շրջանակների համար՝ բավական բարձր։ 

Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կրեմլը` ավիավթարի մասին Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Նիկոլ Վովաևիչն այսօր հեռավար է վարելու ԵԱՏՄ նիստը. Պուտին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդՈվ կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին Մենք պարտավոր ենք պարզերես անել ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը․ Հայկ Մամիջանյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես ԻշխանյանՍպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը, 1 զոհ ու 2 վիրավոր կան․ Shamshyan Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՔանի՞ մարդ է մաhացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից․ նոր պաշտոնական տվյալներ Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե ՀովհաննիսյանԱյս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվեԻնչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա ՍողոմոնյանՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներինՄհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան ՊետրոսյանըՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներըԱզատաշենի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում. Shamshyan Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվիFastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ովՖրանցիսկոսը սուրբծննդյան իր ուղերձում կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
Ամենադիտված