Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց «Դու գնա՛, բրինձ ու լոբի կեր». քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ)


Իր վերջին ելույթից հետո Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը․ Վահե Հովհաննիսյան

Blog

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․ 

«Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը․

Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։

Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։

Գրեթե նույնը արդեն 21-րդ դարում Լաչինի միջանցքով հայերի բռնի տեղահանումն էր՝ ուղիղ եթերում։ Չկար պետություն, որը դա թույլ չէր տա։

Այս իշխանությունն իր քայլերով բառիս բուն իմաստով հայ ժողովրդի համար ստեղծում է նոր Դեր Զորի կամ Լաչինի միջանցք։

Նրանց միակ սուպերմոտիվացիան է՝ մնալ իշխանության, բայց դրա գինը մեր միակ պետությունն է։

Ավելի խոր վերլուծությունը տալիս է ավելի վտանգավոր պատկեր

1. Նախորդ օրերին ԱԺ-ում հնչած մտքերը և մթնոլորտն ու նաև հասարակության արձագանքը խոսում են այն մասին, որ մենք ընթանում ենք վերնախավային և հանրային բանականության կորստի ճանապարհով։

2. Ապրիլի 5-ից հետո Հայաստանը հայտնվեց խոր և ընդգծված մեկուսացման մեջ. Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր ձևակերպումներով, բայց շատ հստակ իրենց կոշտ ռեակցիան  արտահայտեցին։ Նայեք քարտեզին. սա մեր անմիջական աշխարհագրությունն է, մեր ճանապարհները, սահմանները։ Մեր անմիջական աշխարհագրությունը մեզ դեմ է։ Սա է նոր ցեղասպանության նախերգանքը։ Իրական Հայաստանը այստեղ է, ոչ թե ֆոն դեռ Լայենի սեղանին։

Սա պետական դեֆորմացիայի և ինքնակազմակերպման տապալման նոր փուլն է, որը միշտ ավարտվում է հայրենազրկմամբ, ցեղասպանությամբ։ Եթե մենք չփոխենք մեր պայքարի բովանդակությունը,  հենց դա էլ լինելու է։

Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում․

Իր վերջին ելույթից հետո, որն ըստ էության նոր ազգային աղետի անոնսն էր, Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը։ Կամ պետք է լիներ զանգվածային ընդվզում, որովհետև մենք մարդիկ ենք, ոչ թե մորթվելու մատերիալ, ու չի կարելի մարդկանց անընդհատ անասունի տեղ դնել։ Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում։ Հրաժարական նա չի տա, իսկ ընդվզում այս ձևաչափերով, «լիդերությամբ» ու բովանդակությամբ հնարավոր չէ։

Նոր լիդերության առաքելությունը․

Անհավանական է, բայց հասարակությանը 90 տոկոսը կա´մ չի հետևում զարգացումներին, կա´մ չի հասկանում ինչ է կատարվում։ Էլեմենտար՝ չի հասկանում, որ իրեն ասում են՝ «մորթվելու ես»։

Նոր լիդերության առաքելությունն է.

ա. Բացատրել սեփական ժողովրդին՝ ինչ է կատարվում և ուր է տանում այս ամենը։

բ. Ֆիքսել իրականությունը. չի եղել բանակցություն։ Մեզ 2 տարի խաբել են, թե ընթանում են խաղաղության բանակցություններ ու սահմազատման բնականոն աշխատանքներ։ Չկա միջնորդ, չկան բանակցային հարթակ ու ֆորմատ։ Կա մեծ ստվեր, որտեղ ընթանում է Հայաստանի կազմաքանդման պրոցեսը։

գ. Հետևաբար, Նոր լիդերության առաքելությունն է՝ առաջարկել նոր բովանդակություն, հաստատակամորեն գնալ իրական բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հստակ միջնորդությամբ ու ձևաչափով։

դ. Չպետք է վախենալ իշխանության նեղ խմբի կեղտոտ և կեղծ մեղադրանքներից՝ «պրոռուսական ընդդիմություն, ինքնիշխանության հակառակորդներ» և այլն։ Չպետք է վախենալ հանրության մեջ ներարկված հակառուսական տրամադրություններից։ Աուշվիցում սոցիոլոգիա չէր կարող լինել, և հասարակությանը դեռևս չգիտակցվող ցեղասպանությունից փրկելու համար լիդերությունը պետք է ունենա բավարար խիզախություն։

ե. Հայաստանում պետք է բարձրացվի ներքին հաշտության դրոշը։ Սա է այսօրվա պետական մտածողությունը և լիդերության որակը։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո բոլորով փրկվելու ենք հայրենազրկումից ու մորթվելուց։

զ. Դադարել ապավինել կեղծ կամ հորինած լիդերներներին։ Արհեստական սպասումները միայն ժամանակի կորուստ են։ Պետք է գնալ վերնախավերի ինքնուրույնության գիտակցման ճանապարհով։ Մենք կարող ենք ներսում փոխել մթնոլորտը, մենք կարող ենք նոր բովանդակությամբ բանակցել դրսում, մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այդ «մենք»-ի համար Հայաստանում կա բավարար մարդկային ռեսուրս։ Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել ամենակարևորին՝ դեէսկալացիա Հայաստանի համար՝ ներսում և սահմաններին։ Հայաստանը կարիք ունի իրավիճակի լիցքաթափման»,- գրել է Հովհաննիսյանը։

Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց «Դու գնա՛, բրինձ ու լոբի կեր». քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՎեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամԻնչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Վայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը
Ամենադիտված