Տարադրամի փոխարժեքը Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Գտնվում ենք գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը. Wildberries-ը պարզաբանում է տարածել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան


Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:

Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25֊րդ տեղը և սահմանել են հանրապետության նոր ռեկորդ:

Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31֊րդն էր` չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 60֊րդ տեղը։

Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58֊րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել է 44֊րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41֊րդն էր։

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:

«Արթուր Բարսեղյանը տևական ժամանակ է՝ ուսումնամարզական հավաքների է մասնակցում Ֆրանսիայում, որտեղ դեռ պետք է վարկանիշային մի քանի փուլերի մասնակցի: Վարկանիշ նվաճելը շատ բարդ է, բայց այս պահին Արթուր Բարսեղյանն ամենամոտն է այդ ցուցանիշներին»,- նշում է Արման Վահանյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ջրացատկի մրցումներում Հայաստանը երեք մարզիկ է ներկայացրել: Աշտարակացատկում պայքարի են դուրս եկել Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես են եկել նաև սինխրոն ցատկում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասում է՝ արդյունքներից գոհ չէ, թեև դրական կետեր, ամեն դեպքում, կան:

«Առաջնությանը երիտասարդ ջրացատկորդներն էին մասնակցում, որոնց փորձ էր անհրաժեշտ: Ամեն դեպքում կարողացանք բարդ ցատկերի որոշակի ծրագիր հավաքել: Դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ը լողավազանում ընթանում էին վերանորոգման թեթև աշխատանքներ: Այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հետո քիչ ժամանակ մնաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Կարևոր է այն, որ վնասվածքներ չստացանք»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հավաքականի հիմնական կազմի անդամները վնասվածքների ու վիրահատությունների պատճառով բաց էին թողնում Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունը: Մարզչի գնահատմամբ՝ եթե նրանք հասցնեին վերականգնվել, ապա կկարողանային նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ցավոք՝ չստացվեց. «Այս տարվա Օլիմպիական խաղերի էջն արդեն փակել եմ ու նայում եմ ավելի հեռու՝ 2028 թվականի Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղերին մասնակից ունենանք ջրացատկում: Մեր թիմի տղաներն ընդամենը 18 տարեկան են, իսկ աղջիկը՝ Ալիսան, 16: Երիտասարդները խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ դեռևս չունեն, այնպես որ՝ աշխարհի առաջնությունն իրենց համար կարևոր փորձառություն էր»:

Նշենք՝ ջրացատկի մրցումներում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Առաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշումՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՀրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրԱլիևին հունից հանել է Արցախի մասին եվրոպական բանաձևըԱնձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՄաքուր պոեզիա. «Ինտերի» հրապարակումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի խաղին«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԳյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվել է ավտոմեքենաՈղբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել էԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինԱրտակարգ դեպք ԵրևանումՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿոմիում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 10 վիրավոր կաԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԿարճատև անձրև, ամպրոպ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է կարկուտՄիլիոնավոր դոլարներ՝ գաղտնալսելու համար. Ինչու՞ է Փաշինյանը զենքի փոխարեն սարքեր առնումՏարադրամի փոխարժեքը «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքՍահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Այս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԳտնվում ենք գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը. Wildberries-ը պարզաբանում է տարածել Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր ԿամենդատյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Ամենադիտված