ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ նոր պատժամիջոցներն անօրինական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային իրավական իրավասությունները
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն իր նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները համարում է անօրինական և խաթարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային իրավական իրավասությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ի պատասխան այդ գործողությունների՝ Մոսկվան ընդլայնել է եվրոպական կառույցների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, ընդգծել են ԱԳՆ-ում։
Նախարարությունը հավելել է, որ արևմտյան երկրների ցանկացած ոչ բարեկամական գործողություն կշարունակի ստանալ «ժամանակին և համարժեք պատասխան»:
Փետրվարի 23-ին ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Այն ընդգրկել է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Պատժամիջոցները, մասնավորապես, ուղղված են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելուն։ Բացի այդ, սահմանափակումների են ենթարկվել Հնդկաստանի, Շրի Լանկայի, Չինաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Թաիլանդի և Թուրքիայի ընկերությունները։ Նրանք կասկածվում են առեւտրի սահմանափակումները շրջանցելու մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram