2023-ին մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող, ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի ընթացքում մշակվել և հաստատվել են պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանը, Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի 2023-2027 թթ. զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը՝ ծավալման և զորահավաքային պլաններով, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանի մտահղացումը: Այս մասին նշվում է Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում։
2023 թվականին մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Ատեստավորմանը մասնակցել են շուրջ 5800 զինծառայող: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է:
Նշվում է, որ ներդրվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շահառուները 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում կստանան բարձր դրամական բավարարում, իսկ ծառայության ավարտին՝ 5 մլն դրամ պարգևավճար:
Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքային բարեփոխումները:
Հաստատվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրություններն ու կառուցվածքը:
Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում նշվում է նաև, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող: Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող:
Global Firepower միջազգային վերլուծական ընկերության Ռազմական հզորության վարկանիշում 145 երկրի շարքում Հայաստանն զբաղեցնում է 94-րդ տեղը. 2022 թվականին Հայաստանը 97-րդն էր 140 երկրից:
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակվող Խաղաղության համաշխարհային ցուցիչում 163 երկրից Հայաստանը 66-րդն է՝ 2022 թվականի զեկույցի 83-րդ տեղի համեմատ: Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստան և Եվրասիա տարածաշրջանում 2-րդը: Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live