Այս տարի հայ ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն․ Սուրեն Պապիկյանին ՀԻՄԱ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Ի՞նչ փաստաթղթի հիման վրա է Գորիս-Կապան մայրուղին հանձնվել Ադրբեջանին. Պապիկյանը ցրեց իր վրայից հարցը Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումը Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ


«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ ծանոթացրել են մեր համատեղ ընկերները: Շփվել ենք շատ կարճ՝ մոտ երեք ամիս, 2010 թ. դեկտեմբերին ընտանիք կազմել: Ապրում էինք Դիլիջանում՝ Կարենի հայրական տանը, նա այդ ժամանակ ծառայում էր այնտեղ, հետո տեղափոխվեց Իջևանի զորամաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը՝ Արևիկը:

Նշում է՝ միասին շատ երջանիկ կյանքով են ապրել. «2015 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2019 թ.-ին՝ փոքրը»: Երբ Արևիկը խոսում է ամուսնու մարդ տեսակի մասին, շեշտադրում է նրա կարգապահ ու հանգիստ անձնավորություն լինելը: «Նրա մասին բոլորն են շատ մեծ ցավով խոսում, ափսոսում, որ զոհվեց այս պատերազմում: Առաջին հերթին նա մարդ էր իր տեսակով: Չափազանց լավ որդի՝ իր ծնողների համար, կատարյալ ամուսին՝ իմ համար, և լավ հայր՝ իր բալիկների համար, լավ ընկեր էր, որտեղ էլ ծառայել է աշխատանքի բերումով, բոլորը միաբերան կասեն, որ Կարենը հրաշալի մարդ էր, և որևէ պաշտոն չի ստիպել նրան փոխել իր տեսակը: Բնավորությամբ շատ խստապահանջ էր: Թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում ամեն ինչ պետք է անթերի լիներ»,-նշում է զրուցակիցս:

Երբ հարցնում եմ զինվորական դառնալու որոշման մասին, Արևիկը վերհիշում է Կարենի ծնողների խոսքերը՝ ինքը սիրել է, ինքն էլ ընտրել է այդ ուղին. «Երբ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որոշում է կայացրել, որ պետք է ծառայի սահմանին: Ծառայել է Մովսես գյուղում, հետո տեղափոխվել հայրենի Դիլիջան, այնուհետև՝ Իջևանի զորամաս: Նա ամեն օր դիրքերում էր: Առավոտյան շուտ գնում էր, երեկոյան ուշ ժամի վերադառնում տուն»: Նախքան 44-օրյա պատերազմը, 2020 թ. հուլիսին անհանգիստ էր նաև Տավուշում, ռազմական գործողությունների հետևանքով հայկական բանակն, ավաղ, մարդկային կորուստներ ունեցավ: Կարենն իր դիվիզիոնով ևս եղել է այնտեղ:

«Եթե անգամ ես իրեն հարցեր էի տալիս, չէր պատասխանում դրանց, քանի որ չէր ցանկանում անհանգստացնել, միշտ ասում էր՝ մի ծանրաբեռնիր քեզ, դու երեխաների դաստիարակությամբ զբաղվիր. «Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ եղել է ու լինելու է, մեր հողը մերն է լինելու»: Երևի ոչ մեկը չի էլ մտածել, որ մեր կյանքում նման շրջադարձեր կլինեն»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Կարենը կնոջը չի ասում Արցախ մեկնելու մասին: Արևիկը նշում է՝ չասելու պատճառն այն էր, որ ինքը չանհանգստանար: «Հուլիսյան դեպքերից հետո Կարենը շատ քիչ էր լինում տանը: Այդ ամսվանից սկսած, կարծես ամեն ինչ իրար էր խառնվել: Անտրամադիր էր դարձել, շատ էր հոգնում: Երևի նաև սրտի խորքում զգում էր, որ ինչ-որ ավելի մեծ բան է լինելու, ինչից խուսափել չենք կարողանալու: Իր հրամանը եղել է հոկտեմբերի 1-ին: Հրաման է ստացել, որ իր դիվիզիոնը պետք է լինի Արցախում: Իր դիվիզիոնի հրետանու պետի՝ Հովհաննես Գզողյանի հետ հոկտեմբերի 1-ի գիշերը մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 2-ին շատ մեծ դժվարությամբ հասել էին այնտեղ: Իրենց զինվորներին տարել են ուրիշ վայր, իսկ իրենց ասել են, որ պետք է ուղևորվեն Մատաղիսի դիրքեր: Մեքենայի մեջ եղել են Կարենը, հրետանու պետը, վարորդը և իր երկու, ինչպես ինքն էր ասում, գերազանցիկ զինվորները: Թշնամին այդ վայրում դարանակալած է եղել, հինգն էլ զոհվել են նույն վայրում»:

Կարենը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում: Կինն ասում է՝ շատ երկար են փնտրել ամուսնուն, չէին գտնում: ««Գտանք» հունվարի վերջին, հուղարկավորել ենք փետրվարի մեկին: Ասում էին, որ, հնարավոր է, գերեվարվել է, բայց դրան չէի հավատում, դա անհնար էր: ԴՆԹ-ի միջոցով է հաստատվել իր ինքնությունը: Ես չէի հավատում, մեզ ասացին, որ եթե երեխա ունի, կարող եք նորից թեստ հանձնել: Հանձնեցինք, հաստատվեց, որ Կարենն է»: Մինչ պատերազմը Կարեն Հակոբյանը գերատեսչական բազմաթիվ մեդալների է արժանացել: «Միշտ ասում էի՝ մի քիչ հպարտացիր քո ստացած մեդալներով ու պատվոգրերով: Իսկ Կարենն ընդամենն արձագանքում էր՝ այո, ինձ արժանացրել են մեդալների, բայց սա ամենափոքր բանն է, որ անում ենք մեր փոքր հայրենիքի համար: Արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, նաև «Անբասիր ծառայության համար» մեդալի»: Կյանքը շարունակվում է, բոլորն են շարունակում իրենց կյանքը: Սրանք մեր զրույցների ժամանակ հաճախ հնչող մտքերից են:

«Շարունակում ենք մեր կյանքը, ապրում ենք, բայց ոչ առաջվա նման, շատ մեծ դժվարությամբ: Շատ դժվար ենք ապրում առանց Կարենի: Մենք հասուն ենք, գիտակցում ենք, թե ինչ ենք կորցրել, կորցրել ենք մեր կյանքի ամենակարևոր մարդկանց, բայց երեխաների հարցերին պատասխանելը բարդ է: Մեծ աղջիկս ինը տարեկան է, վաղուց արդեն ամեն ինչ հասկացել է և գրեթե հարցեր չի տալիս, բայց փոքր աղջկաս հարցերն անսպառ են՝ «պապան ո՞ւր է, դու գիտե՞ս իր համարը, զանգեմ ու խոսեմ հետը»: Մեր երկու աղջիկն էլ զգում են իրենց հայրիկի կարիքը: Երբ ինչ-որ միջոցառումների էին հրավիրում, մեծ աղջիկս անգամ չէր ցանկանում մասնակցել՝ «չեմ ուզում հերոսի աղջիկ լինել, ուզում եմ հայրիկս մեր կողքին լինի»:

Ինձ համար շարժիչ ուժ են դարձել իմ աղջիկները, մտածում եմ՝ ինչ կաներ Կարենը մեզ համար, մեր աղջիկների համար, և փորձում եմ այդ ուղով ընթանալ, ամեն ինչ անել, որ որևէ բանի կարիք չունենան, ուրախանան ամեն փոքր մանրուքով: Այսօր ես թե՛ մայր եմ, թե՛ հայր: Եթե ես կոտրվեմ, իրենք էլ են կոտրվելու: Փորձում եմ ուժեղ լինել, մի փոքր ցրվում եմ աշխատանքի շնորհիվ, բայց երբ տուն եմ վերադառնում, ամեն ինչ, կարծես, գլխիվայր շրջվում է: Երբ ամենափոքր դժվարության ես հանդիպում, իր կարիքն ես զգում: Ամեն վայրկյան եմ իր կարիքը զգում: Միայն այն, որ երեխաների ձեռքը բռներ, ու միասին այգի գնայինք, այնքան կարևոր բան էր մեր կյանքում: Ամենամեծ դժվարությունն այսօր իր բացակայությունն է, դժբախտաբար, այլևս ոչինչ անել չենք կարող»: Երբ արդեն նյութը պատրաստ էր, այն գրելու ու վերընթերցելու պահերին Արևիկի խոսքերն ականջներիս մեջ էին՝ «Կարենը հայրենիքը վեր դասեց ամեն ինչից»: Ու որքան նման զինվորականներ, որոնք Հայկական բանակի հիմքում էին, բանակի բազկի ուժն էին, թշնամու սարսափը, հայրենիքը վեր դասեցին ընտանիքից ու հնարավոր ամեն ինչից:

Հ. Գ. - ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է այլ մեդալների ևս: Հուղարկավորված է Դիլիջանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ուղղակի կհայտնվենք պետականության կորստի, իսկ մեր ժողովուրդը՝ հայրենազրկման վտանգի առջև․ Մհեր ԱվետիսյանԱյս տարի հայ ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն․ Սուրեն Պապիկյանին ՀԻՄԱ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Ի՞նչ փաստաթղթի հիման վրա է Գորիս-Կապան մայրուղին հանձնվել Ադրբեջանին. Պապիկյանը ցրեց իր վրայից հարցը ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանՀայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղելՊարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիրՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարՏպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Ամենադիտված