Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր


Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատավորը դիմում է ծնողներին սպանած ոճրագործին.

-Ամբաստանյա՛լ, ձեր վերջին խոսքը:

-Քաղաքացի՛ դատավոր, ծնողազուրկ տղա եմ, խնդրում եմ՝ մեղմ վերաբերվեք...

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ», որը քիչ է ասել, թե կրում են իրենց մեջ կամ դրա կողմնակիցն են: Այդ «իզմ»-ն իրենց դավանանքն է, և դա ցինիզմն է: Փաշինյանը սիրում է մեր երկրի տարածքը որոշել... խորհրդային տարիների հանրագիտարաններով: Պետության տարածքն, իհարկե, հանրագիտարանով չեն որոշում, դա ոչ միայն անհեթեթ է, այլև ավելին է, քան պարզապես սխալը: Բայց, եթե նա երկրի տարածքը որոշելիս առաջնորդվում է սովետական հանրագիտարաններով, այսինքն՝ դրանք նրա համար անվիճարկելի են ու հեղինակավոր, ապա հենց հանրագիտարանին էլ «դիմենք»: Ի՞նչ է ցինիզմը՝ փաշինյանականների դավանանքը:

«Ցինիզմը... արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ»: Շարունակե՞նք: Սիրով. «Ցինիկությունն արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք է մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ցինիկությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի...»: Ճանաչեցի՞ք: Այնպես է նկարագրած, որ կարծես ինչ-որ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ֆոտո-ռոբոտը անել: Բայց մի քիչ էլ շարունակենք. «Համոզմունքներում և հանրային վարքում ցինիզմը բնորոշ է անձանց, որոնք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար»: Այսպես երկար կարելի է «փիլիսոփայել», բայց եկեք տեսությունից սահուն անցնենք նույն Փաշինյանի համառ ու հետևողական ջանքերի հետևանքով դառնաղիագույն դարձած իրականությանը:

Տեսեք, նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ: Փաշինյանը, հարկավ, դրա արժանի պատասխանն ստացավ, բայց հարցն այս դեպքում փաշինյանական հերթական արտահայտության հերթական հերքման մասին չէ, այլ ցինիզմի: Այն ցինիզմի, որը Փաշինյանն այնքան հաճախակի է դրսևորում, որ իսկապես էլ կարելի է դա նրա դավանանքը կամ «կրեդոն» համարել:

Տեսեք. «Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում: Չի լինում, որովհետև այդ «կարմիր գծերը» նա վաղուց է հատել ու բացարձակապես ոչ մի բարդույթ, ոչ մի այնպիսի բան, որին մարդիկ սովորաբար «խղճի խայթ» են ասում, ոչ մի պատասխանատվության զգացում, ոչ մի բարոյական արգելակ այլևս չունի: Եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Իսկ եթե ունեցել էլ է, ապա շատ վաղուց կորցրել է: Նիկոլ Փաշինյանն իր վարած «քաղաքականությամբ» Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմական աղետի: Ավելին, անկարողության կամ որևէ այլ պատճառով, որն այս հրապարակման մեջ արծարծելու ցանկություն չունենք, այդ պատերազմի ընթացքը կառավարեց այնքան սխալ ու անտաղանդ կերպով, որ հայկական ուժերը սարսափելի կորուստներ ունեցան, միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու ռազմամթերք մնաց թշնամուն, հանրագումարում՝ Արցախը՝ բնիկ հայերի բազմահազարամյա բնօրրանը, հայաթափվեց: Ցինիզմի ճչան օրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ» հայտարարությամբ, ըստ էության, պատերազմի ազդանշան տվեց Ալիևին ու Էրդողանին: Ապա նույն այդ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 1 տարի անընդհատ հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Վերադառնալով Փաշինյանի հիմնական «իզմ»-ի թարմ դրսևորումներին՝ արժե ուշադրություն դարձնել ևս երկու բնութագրական հանգամանքի: Նախ՝ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռանում» է, որ ինքը վաղուց ՀՀ վարչապետի պաշտոնում է, այլ ոչ թե առիթ-անառիթ ԱԺ ամբիոնի խոսափողի մոտ վազող աղմկոտ ու սկանդալային «ընդդիմադիր պատգամավոր»: Ու ամեն անգամ, երբ նրանից որևէ բանի վերաբերյալ պատասխան են պահանջում, նա, իր մանիպուլ յատիվ գործելակերպին համապատասխան, «խոսքը կտուրն է գցում», թե՝ «նախկինները, նախկինները, նախկինները...»: Այնքան են ասել, որ դա ՔՊ-ի շարքային վկաների շրջանում արդեն դրսևորվում է որպես իրականության ընկալման ակնհայտ խեղում: Այն աստիճան, որ հազարավոր զոհերի պայմաններում շարքային նիկոլականները դա համարում են «ստից բան», բայց պատրաստ են փրփրաբերան անհեթեթագույն «պնդումներ» անել... 25, 30, նույնիսկ 100 տարի առաջ եղած այս կամ այն դեպքի կամ իրադարձության մասին:

Ինչ վերաբերում է այդ շարքայինների պաշտամունքի առարկային՝ Նիկոլ Փաշինյանին, ապա նա, «մոռանալով» իր վարչապետ լինելն ու այդ վարչապետության շրջանում եղած աղաղակող խայտառակությունները, էլի սկսեց պտտել հին ու վաղուց փչացած սկավառակը: Ու խոսում է մեկը, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող կալանավոր է մահացել, դատարանի դահլիճում մահացել է փաշինյանական ռեժիմի կողմից նպատակային հետապնդվող հակաիշխանական հանրային գործիչ, կասկածելի ու խորհրդավոր պայմաններում սպանվել կամ մահացել են նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, դեռ մյուսների մասին չենք ասում, որի պաշտոնավարման շրջանում նույնիսկ ֆեյսբուքյան գրառումն է քրեական հետապնդման, նույնիսկ կալանքի պատճառ դառնում:

Սա հենց ցինիզմ է, որ կա: Ու, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, որի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Ավելին, Նիկոլ Փաշինյանը վրաերթի ենթարկված կնոջը թողել է անօգնական վիճակում, փողոցում ընկած ու արագությամբ հեռացել կամ փախել է դեպքի վայրից: Սա մի այնպիսի վարմունք է, որ ինչ հավատի կամ կրոնի էլ որևէ մեկը լինի, ինչ էլ թոթովի կամ գոռգոռա, դրա համար ոչ մի ներում չկա ու չի լինելու: Մարդիկ կարող են մոռանալ: Աստված կամ, եթե կուզեք՝ կյանքը, երբեք չի ներում: Ի դեպ, ոչ այս կյանքում, ոչ էլ՝ այն: Ի դեպ, ցինիզմին համակերպվելը նույնպես չի ներվում, էլ չասած, որ դրա համար թանկ են վճարում արդեն բոլորը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքումԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը«Յո՞ երթաս»․ Արտակ ԶաքարյանԵրկիրը մաշեցնելով, «քերելով» ու դիմադրությունից զրկելով անհնարին են դարձնում սեփական ուժերով ինքնապաշտպանվելու և հեռանկար ունենալու տեսլականը. Աբրահամյան Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. ԼավրովԿյանքից հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը Մառախուղ, գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն այս օրերին
Ամենադիտված