«Գայանե» բալետում՝ Արմենի դերում հանդես կգա մենակատար Ֆիլիպպո Ֆերդինանդո Պագանին Երկրաշարժ է տեղի ունեցել Լոռիում եղբայրներն ու նրանց ընկերը hարվածներ են հասցրել 10-ամյա տղայի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց Արցախցիները բողոքում են՝ սոցիալական աջակցության ծրագրերից մանր խնդիրների պատճառով չեն օգտվում Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան Ներկա պայմաններում խոսել որևէ բանի մասին, որը կապված չէ թշնամուն hասցվող կnրծանարար պատասխանի հետ, իմաստ չունի․ Էսմայիլ Բաղայի Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ Ձյուն, անձրև և այլն․ եղանակի տեսությունը Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան


«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնական է, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը այս օրերի ամենաքննարկված թեմաներից մեկն է: Կարծիքները, տարբեր լինելով, խաչվում են մեկ կետում՝ այլ բան է հաստատված բյուջեն, այլ բան՝ դրա կատարողականը: Պետբյուջեի նախագծի, ներքև սլացող տնտեսական աճի ու պետտուրքերի չափն ավելացնելու նախագծերի մասին զրուցել ենք ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, 2024 թվականի բյուջեի նախագիծը շատ քննարկվեց: Կարծիքներ հնչեցին, որ սովորաբար այն, ինչ գրվում է բյուջեում, տարեվերջին հասկանում ենք, որ կյանքի չի կոչվել, օրինակ՝ մշտապես կապիտալ ծախսերի թերակատարում ենք ունենում և այլն: Ձեր դիտարկմամբ, ինչի՞ մասին է 2024 թ.-ի բյուջեն, ինչպե՞ս եք այն գնահատում:

- Առհասարակ, պետությունը իր քաղաքացիների նկատմամբ ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք եթե խմբավորենք, կստացվի հետևյալ կերպ. պետությունը պարտավոր է ապահովել համապարփակ անվտանգություն, լուծել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներն ու ապահովել բոլոր տեսակի մարտահրավերներին պատրաստ քաղաքացիների ստեղծումը շատ կոնկրետ կրթամշակութային ծրագրերի ամբողջական իրականացմամբ։ Բյուջեները պետք է ուղղված լինեն այս ուղղություններով հաջողություններ գրանցելուն։ Մենք, ի վերջո, պետք է ունենանք անվտանգ միջավայր, իր երկիրը սիրող, ազգային գաղափարներով սնված առաջադեմ հասարակություն, որը կիրթ է և սոցիալապես ապահով։

Հիմա, եթե այս կոնտեքստով նայենք, ապա պետք է սահմանվեն առաջնահերթություններ՝ բարձրացնել անվտանգային համակարգերը, ստեղծել պահանջատեր հասարակություն և ապահովել ստացված միջոցների արդար բաշխման համար արդարության միջավայր։ Բյուջեում թվեր կան, որոնք իսկապես հարցեր են առաջացնում։ Աննախադեպ աճ են գրանցել կառավարության պահուստային ֆոնդին հատկացվելիք միջոցները, որից կարելի է ենթադրել, որ ֆորս-մաժոր է լինելու և ազդեցության թուլացման նպատակով արդեն նախատեսվել է մեծ գումար։ Բյուջե 2024-ում բացակայում են Արցախի Հանրապետությանը հատկացվող միջոցները, որը պետք է լիներ նաև այս պայմաններում, գումարները նախատեսվեին, որոշ մասը հատկացվեր պետական ինստիտուտների անխափան աշխատանքներն ապահովելուն և, ամեն տարի իրար գումարվելով, հավաքվեր անժամանցելի ծրագրի իրականացման համար։

Դուք ճիշտ նշեցիք, որ կապիտալ ծախսերը թերակատարվում են համարյա ամեն տարի, այս տարի ավելացել է նաև «դպրոցների հիմնում, բարելավում և կառուցում» ծախսային հոդվածը՝ ավելի քան 96,8 միլիարդ դրամով, իսկ նախընթաց տարիները թույլ են տալիս դատողություններ անելու, որ սրանք ևս կթերակատարվեն։ Այս բյուջեն թոզ փչելու փաստաթուղթ է, ինչպես նախորդները, և ձևավորվել է մի պրակտիկա, համաձայն որի, ծրագրերի թերակատարումն արձանագրվում է, և ոչ ոք չի կրում քաղաքական և բարոյական պատասխանատվություն։

- Վերջին օրերին փորձագիտական հանրույթը քննարկում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը, քանի որ բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն է թուլանում: Ի՞նչ իրավիճակ ունենք այդ առումով: Ինչպե՞ս է կառավարությունը իր նախանշած տնտեսական աճի մոտ 7 տոկոսանոց ցուցանիշը պահպանելու:

- Երբ կառավարության անդամները նշում էին տնտեսական ակտիվության ցուցանիշների աճի մասին, նրանցից ոչ ոք չէր ասում, որ այդ աճի տեմպի ավելացումը իրենց հաշվարկը չէր, և այդպես էր, քանի որ գործող՝ 2023-ի բյուջեն քննելիս կանխատեսվում էր մինչև 7 տոկոս տնտեսական աճ, ՎԶԵԲԸ իր «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» զեկույցում կանխատեսել էր 5 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ ավելի ցածր՝ 4,6 տոկոս ցուցանիշ։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմը և այդ պատճառով կիրառված տնտեսական սանկցիաները բերեցին ռե-իմպորտ և ռեէքսպորտ, որը էապես ավելացրեց պաշտոնական վիճակագրական թվերը առանց ռեալ, գետնի վրա շոշափելի արդյունքների։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ տնտեսության շիկացումը հետագայում բերելու է ցուցանիշների էական փոփոխության։

Հիմա պարզապես մեկնարկում է հակառակ պրոցեսը և դանդաղում է, որն արդեն տեղ է գտել պաշտոնական վիճակագրության մեջ սեպտեմբերից սկսյալ։ Որպեսզի կառավարությունը կարողանա ապահովել աճի որևէ ցուցանիշ, նախ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատի գործընկեր պետությունների հետ, օրինակ՝ մասնակցի ԵԱՏՄ բոլոր նիստերին, առաջ մղի հայկական շահը և դյուրացնի ներմուծման և արտահանման լուծումները։ Չի կարելի, և իրավունք չունեն մատների արանքով նայել այն ամենին, ինչ կատարվում է Վերին Լարսում։ Հայաստանը մի արտահանման ճանապարհը չի կարող և չպետք է փոխարինի մյուսով։

Հայաստանը իր ունեցած ուղղությունները պետք է զարգացնի, կարգավորի փոխադարձ տնտեսական հարաբերությունները, նոր մտածի այլ ուղիների մասին։ Արձանագրենք ևս մեկ կարևոր հանգամանք, որ այն, ինչ անվանում են խաչմերուկ, պարզապես իրենց ցանկությունների շարքից է, շատ հեղհեղուկ և անվստահության բարձր դոզա ունի իր մեջ։ Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը, բյուջետային աջակցության վարկերով այն կաճի նաև 2024 թվականին։

- Տուրքերի բարձրացման քաղաքականություն է վարում կառավարությունը, օրինակ՝ բարձրացնում են դատարան դիմելու տուրքը, անհիմն դատական հայցեր ներկայացնելու համար տուրք են սահմանում, այլ ոլորտներում ևս նման քաղաքականություն է: Սրանով նպատակ ունեն բյուջեն «լցնելո՞ւ», ընդ որում, որպես հիմնավորում, նշում են, որ քաղաքացիների սոցիալտնտեսական վիճակը բարելավվել է:

- Տուրքերն առհասարակ որևէ կոնկրետ ոլորտի զարգացման կամ ոչ բարենպաստ հետևանքների վերացման և գործունեության շարունակականության ապահովման գաղափար ունեն։ Քանի որ մեր հասարակությունը իր կենսամակարդակով հեռու է զարգացած երկրների ցուցանիշներից, ապա մեր մոտ սկզբում պետք է կարգավորել համակարգերը, նոր անդրադառնալ տուրքերին։ Մեր քաղաքացիների՝ առանց այդ էլ նվազ եկամուտները մի շարք ծախսերով ծանրացնելը բացասական ազդեցություն է ունենալու նրանց սոցիալական վիճակի վրա։ Մի շարք ոլորտներում հոկտեմբերի վերջի դրությամբ գնաճը կազմում է՝ տրանսպորտ՝ 2,7 տոկոս, առողջապահություն՝ 1,9 տոկոս, կրթություն՝ 4,8 տոկոս։

Տուրքերից բացի, հունիսի 26-ին նորից ավելացվել են անուղղակի հարկերը, որը գործելու է 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի փոփոխությունների հիմնավորումների մեջ գրում են եվրոպական մի շարք երկրներում կիրառությունները, բայց այդ դեպքում մեր քաղաքացիների թոշակն ու աշխատավարձերը ևս պետք է հասցնել այդ մակարդակին։ Ամեն տարի տուրքերն ավելացնելով՝ մարդիկ ավելի ու ավելի խեղճ են ապրելու։ 2022 թվականի վերջում բարձրացվեցին տեղական տուրքերը, այս տարի նորից փոփոխության են ենթարկում տուրքերի մասին օրենքները, պարզապես փող հավաքելու գործընթաց է։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք Կրուզեյրո-Ատլետիկո Մինեյրո խաղում«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ ԿարապետյանՈստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Աջափնյակի կրակnցներից նորություն կա՞Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Գայանե» բալետում՝ Արմենի դերում հանդես կգա մենակատար Ֆիլիպպո Ֆերդինանդո Պագանին «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել Երկրաշարժ է տեղի ունեցելԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՎայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էԼոռիում եղբայրներն ու նրանց ընկերը hարվածներ են հասցրել 10-ամյա տղայի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոցՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանԱրցախցիները բողոքում են՝ սոցիալական աջակցության ծրագրերից մանր խնդիրների պատճառով չեն օգտվում Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ներկա պայմաններում խոսել որևէ բանի մասին, որը կապված չէ թշնամուն hասցվող կnրծանարար պատասխանի հետ, իմաստ չունի․ Էսմայիլ Բաղայի Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Ձյուն, անձրև և այլն․ եղանակի տեսությունը Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՊատերազմի վտանգը մեծանում է․ Իրանը հայտարարում է երկարատև պատերազմի մասին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ Թրամփը նավթի գների աճն անվանել է չնչին գին՝ հանուն երկրի և աշխարհի անվտանգության Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ․ իրանագետ ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի․ Տիգրան Աբրահամյան Հուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՆիկոլ Փաշինյանը «գողացել» է Աննա Հակոբյանի գաղափարը Հայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
Ամենադիտված