Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին Մենք պարտավոր ենք պարզերես անել ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը․ Հայկ Մամիջանյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին


Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Իշխող քաղաքական թիմի վերաբերմունքից, նաև կառավարության ներկայացրած կարծիքից ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի 12 պատգամավորից ութի քվեարկությունը: Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է: Ճիշտ է, անկախ նրանից, թե ինչպիսի եզրակացություն կտա հանձնաժողովը, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ովքեր են եզրակացություն տալու Արցախի հետ կապված օրինագծին, ու ընդհանրապես, ովքեր են որոշումներ կայացնում «պետաիրավական» հարցերով:

Հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, որը ժամանակին աշխատել է ՍԴ աշխատակազմում, երբ աշխատակազմի ղեկավարը Հրայր Թովմասյանն էր, ապա նշանակվել է Գագիկ Հարությունյանի խորհրդական՝ մինչև իրավական փորձաքննության վարչության պետ լինելը: Հետո, երբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ նախագահ, նա Վարդանյանին նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Լինելով այս պաշտոնում՝ Վարդանյանը 2018 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արագ «կողմնորոշվում» և ընդգրկվում է ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում:

«Չար լեզուներն» ասում են, որ քավորական գործոնը էական դեր է խաղացել այս «անցման» մեջ: Ի դեպ, շատերը ժամանակին, մեղմ ասած, զարմացել էին, որ երբ ՍԴ-ում արշավ սկսվեց Հրայր Թովմասյանի դեմ, մինչև օրենքում սահմանադրական փոփոխություններ անելը, ԱԺ ՔՊ խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը ընդհուպ պաշտոնապես դիմելով ՍԴ-ին, որն այդ գործը վարույթ չընդունեց, իսկ ԱԺ-ում այդ գործի կոորդինացումն իրականացնում էր հենց Վլադիմիր Վարդանյանը: Իսկ զարմանքի պատճառն այն է, որ փաստացի ՍԴ-ում Վարդանյանի կարիերային մեծապես նպաստել է հենց Հրայր Թովմասյանը, բայց պատգամավոր դառնալով՝ նա նախաձեռնեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնից զրկելու գործընթաց:

Հանձնաժողովի մյուս անդամը Տրդատ Սարգսյանն է: Խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետի մասին է, որն իր մարզպետության ժամանակ հայտնվեց սկանդալի մեջ՝ կապված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ 2019 թ.ին փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել, կոմայի մեջ հայտնվել, իսկ 2023 թ.-ի հուլիսին նա մահացավ: Մամուլը գրեց, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին, սակայն քրեակատարողական հիմնարկում հայտնվեց նրա օգնականը: Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, իսկ հանրությունն ակնկալում էր, թե նա պատասխանատվության կենթարկվի: Սակայն դրանից հետո Տրդատ Սարգսյանը նշանակվեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար, ապա՝ 2021 թ. ընտրությունների արդյունքում՝ դարձավ ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, Տրդատ Սարգսյանն աչքի չի ընկել ելույթներով ու օրենսդրական նախաձեռնություններով: Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ներկայում սովորում են ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության բաժնի մագիստրատուրայում: Արփինե Դավոյանը կրթությամբ մանկավարժհոգեբան է, իսկ Ալխաս Ղազարյանը 2021 թ.-ից եղել է Մ.Գ. Մանվել յանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող: Ի դեպ, հիշեցնենք, որ Արփինե Դավոյանի անունը շրջանառվեց, օրինակ՝ երբ նա ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահն էր, իսկ ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին, մամուլը գրեց տեղի ունեցած կեղծիքների մասին:

Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզից է, կրթությամբ կենսաֆիզիկոս է, աշխատել է որպես ուսուցիչ, 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Շիրակի մարզպետ, նա ևս իրավաբանության հետ որևէ կապ չունի: Հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնի է սորոսական ծրագրերին ակտիվ մասնակցությամբ, ինչն արտացոլված է նաև նրա կենսագրության մեջ: Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ին զոհված Գոռ Քլոյանի քույրն է: Նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց նաև ՔՊ համամասնական ցուցակում էր, և պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո դարձավ պատգամավոր: Դե, այստեղ ամեն ինչ պարզ է, այդ թվում՝ պատգամավոր դառնալու «շարժառիթները»:

Հավելենք, որ այս քպականների մեծ մասի վերաբերյալ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե միանգամից ինչպիսի ունեցվածքի ու կարողությունների տեր են դարձել, կարելի է ասել՝ զրոյից, այդ թվում՝ զգալի գումարներ, մեքենաներ, բնակարաններ նորակառույցներում և այլն... Իհարկե, ԱԺ խմբակցություններն են առաջադրում, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում ընդգրկվի՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կրթությունը, փորձառությունը, գիտելիքները, եթե, իհարկե, կան: Ուղղակի հարկ համարեցինք ներկայացնել, թե ովքեր, ինչ կենսագրություն, ինչ ճանապարհ անցած, ինչ «պատմություններով» հայտնի մարդիկ են որոշելու 58 հազար քաղաքացու նախաձեռնության ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին Մենք պարտավոր ենք պարզերես անել ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը․ Հայկ Մամիջանյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես ԻշխանյանՍպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը, 1 զոհ ու 2 վիրավոր կան․ Shamshyan Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՔանի՞ մարդ է մաhացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից․ նոր պաշտոնական տվյալներ Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե ՀովհաննիսյանԱյս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվեԻնչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա ՍողոմոնյանՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներինՄհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան ՊետրոսյանըՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներըԱզատաշենի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում. Shamshyan Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվիFastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ովՖրանցիսկոսը սուրբծննդյան իր ուղերձում կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է․ մանրամասներ Ակտաուում կործանված ինքնաթիռի սրահից կադրեր վթարից րոպեներ առաջ (տեսանյութ) Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկարներ է հրապարակել Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում Քովիդ թեսթս կրկին դրական է․ Փաշինյան Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին Վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորը անմիջապես հետո կադրեր է հրապարակել․ կադրեր նաև սրահից ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին Ցանկալի ամանորյա նվեր բոլորի համար
Ամենադիտված