«Ֆոլքսվագեն»-ը Կապանում վրաերթի է ենթարկել 43-ամյա Աշոտ Ա.-ին․ վերջինը մաhացել է ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե» Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ․ մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մրցույթի ազգային փուլը․ ԿԳՄՍՆ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին Մոսկվայում հանձնել են Բարեկամության շքանշանը Արցախը արդեն օկուպացրել են, հիմա Հայաստանն է իրենց համար դարձել թիրախ․ Թագուհի Թովմասյան


Հերթական հակառուսական քայլը

Վերլուծություն

Հայաստանի գործող իշխանությունները կրկին ցուցադրել են իրենց հակառուսական էությունը, այս անգամ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների գագաթնաժողովում՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է մեկնել Սկոպիե մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի և բազմաթիվ այլ գործընկերների հետ։ Բոլոր հանդիպումները, ըստ ՀՀ ԱԳն-ի, անցել են չափազանց ջերմ տոնայնությամբ։ Միակ հանդիպումը, որի վերաբերյալ հայկական պաշտոնական հաղորդագրությունը նույնիսկ չի կարողացել թաքցնել ընդգծված անբարյացակամ վերաբերմունքը, եղել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ դռնփակ հանդիպումը։ Դրանից հետո Հայաստանի ԱԳն-ն հաղորդագրություն է տարածել, նշել, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ՝ Ռուսաստանի դաշնության քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ։ Կցկտուր են տեղեկությունները նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, այստեղ էլ նշվում է, թե Լավրովը հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, նաև հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը, իսկ նման պահանջ իսկապես կա, Հայաստանի ԱԳՆ-ն, ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ պարբերաբար խուսափում են ռուսների հետ դեմառդեմ հանդիպումներից և իրենց դիրքորշումները ներկայացնելուց։

Հակառուսական մեկ այլ դրսևորում էլ կարելի է համարել Հայաստանի հրաժարումը մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից առաջ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հավաքներին։ Ռուսաստանի փոխանցմամբ՝ ճշգրտվել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ, պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը պարզապես չի մասնակցել այդ հանդիպմանը, որևէ մանրամասն հայկական կողմը չի հայտնում։ Ըստ էության սա ևս մեկ դեմարշ կարելի է համարել Ռուսաստանի դեմ, և Հայաստանի իշխանություններն այլևս ամենևին չեն խորշում իրենց հակառուսական քաղաքականությունն ու արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մտադրությունները ցուցանելու հարցում։ 

Մանե Բաբայան

«Ֆոլքսվագեն»-ը Կապանում վրաերթի է ենթարկել 43-ամյա Աշոտ Ա.-ին․ վերջինը մաhացել է ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր ԿամենդատյանՇվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե»Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ․ մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մրցույթի ազգային փուլը․ ԿԳՄՍՆ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին Մոսկվայում հանձնել են Բարեկամության շքանշանը Արցախը արդեն օկուպացրել են, հիմա Հայաստանն է իրենց համար դարձել թիրախ․ Թագուհի ԹովմասյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Լվացման կետում վեճ է եղել․ 17-ամյա պատանին դանակաhարել է 34-ամյա գործընկերոջը (տեսանյութ) Թրամփի դեմ 3-րդ մահափորձի մեջ կասկածվողը հայ է․ վերջինս հերքում է մեղադրանքներըԻրենց գիտելիքը «մայկա-տրուսիկից» էն կողմ չի անցնում․ Տիգրան Աբրահամյան AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Բանախոսը սայթաքեց ու ընկավ ԱԺ ամբիոնից Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութԱկցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով «Նույնը կրկնել և նույն լավ արդյունքն ունենալ մեր գործում հնարավոր չէ, կրկնությունը կտա նախորդի համեմատ միայն վատ արդյունք» Լարված իրավիճակ, փոխադարձ հայհոյանքներ՝ ԱԺ-ում «Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում բոլորը ոտքի են կանգնած․ Սրբազանն աղոթում է ամբիոնից «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Հայաստանի նոր քաղաքական մշակույթը պետք է ձևավորվի հոգևոր-ազգային հիմքերի վրա․ Հովհաննես ԻշխանյանԳյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Թող ոչ ոք մեզ չկապի նախկին-ներկա ու արտաքին ուժերի հետ, մենք հայրենիքի նվիրյալներ ենք. ՀՃԿ անդամ Քասախում մահացած 20-ամյա Էլենը 2 տարի առաջ էր ամուսնացել․ մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՀայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. Նիկոլ Փաշինյան Կարևոր լուր արցախցիների համար Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր ԱվետիսյանԳիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Տանիքների այգիները չինացիներին կարող են ապահովել նրանց անհրաժեշտ բանջարեղենի վեցերորդ մասը, իսկ արևային մարտկոցները՝ էլեկտրաէներգիայի մինչև հինգ տոկոսը ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում է, այնուհետև՝ Երևանում․ ի՞նչ դեր ունի այստեղ հանքարդյունաբերության ոլորտը Սեպտեմբերի 27-ը մերժվեց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գայլերը մտել են գյուղ ու հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ. Shamshyan (լուսանկար 18+) 7 օրում կորոնավիրուսի 55 դեպք է գրանցվել. շրջանառվում է է օմիկրոնի GN1 ենթատեսակը31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Ծանր գիշեր. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Կայարանում պետք է «աչքերը չորս անել». գետնանցումից ընկած և մահացած աղջկա ճակատագիրը սպասում է մեզԱրցախի Հանրապետության քաղաքացիները օգտվել են Հայաստանի Հանրապետության հովանավորությունից՝ ստանալով վերջինիս քաղաքացիությունը․ «ՀայաՔվե»‎Ջուր չի լինի Որտեղ հաց, այնտեղ հանձնած՝ ահա՛ Փաշինյանի նշանաբանը․ Հովհաննես Իշխանյան«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ» Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ» «Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ» Աննա Հակոբյանի ավտոշարասյունը երթևեկում է օրենք խախտելով Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»
Ամենադիտված