Նիդեռլանդներն արագացնում են անցումը «կանաչ» էներգիայի Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պшյթյուն Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով Եկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ է Եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում. Աննա Կոստանյան


«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում

Քաղաքականություն

 

Դիտարկենք մի քանի հետաքրքիր, բայց համակողմանի ողբերգության պայմաններում մի տեսակ լուսանցքներում մնացած հանգամանքներ: Պայմանականորեն այդ հանգամանքները կարելի է բնորոշել «փաշինյանական օրակարգեր» ձևակերպմամբ: Երբ սեպեմբերի 19-ից Երևանում սկսվեցին ինքնաբուխ, ժողովրդական հուզումներ, մարդիկ սկսեցին հավաքվել Հանրապետության հրապարակում, ակնհայտ էր, որ այդ հուզումները կարող են վերաճել ալիքի: Կարճ ժամանակ անց ինքնաբուխ հավաքվող բազմության մեջ հայտնվեցին նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք փորձեցին հախուռն դրսևորումներին ինչ-որ կազմակերպված ընթացք հաղորդել:

Հատկանշական է, որ այդ ժամերին ոստիկանական ուժեր ևս կուտակվում էին «դեպքի վայրում», ավելին, ոստիկանությանը հրահանգված էր թույլ չտալ, որ ուժեղ բարձրախոսներ մտցվեն Հանրապետության հրապարակ: Դժվար չէ ենթադրել, որ ոստիկանությանը, ավելի ճիշտ՝ իշխանություններին ձեռնտու էր, որպեսզի մարդկանց դժգոհությունը հախուռն դրսևորում ունենա, իրավիճակը դառնա կոնկրետ այդ վայրում անկառավարելի, որին պետք է հաջորդեր ոստիկանական ուժերի կազմակերպված հարձակումը բազմության վրա, մարդկանց հոշոտումը, ծվատումը, ծեծուջարդը: Որոշակի պահի անգամ դրա փորձն արվեց, ինչից տուժեցին առաջին շարքերում գտնվողները, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչները, իսկ ձայնային նռնակներից նաև դեպքի վայրում գտնվող տարբեր մարդիկ, նաև մի քանի ոստիկան, ի դեպ:

Բայց իշխանության սադրանքը չանցավ: Սա, նկատենք, ընդամենը մի քանի տասնյակ րոպե կամ մոտ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի սեղմ նկարագրությունն է՝ ականատեսիս կողմից: Ինչո՞ւ ենք այս, թվում է՝ «մանր» հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում: Բանն այն է, որ դա որոշակիորեն հիմնավորում է «օդում կախված» այն ենթադրությունը, եթե կուզեք՝ վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ձգտում էին ներքին բախումների, նույնիսկ արյունահեղության, առանձնապես՝ սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում (ըստ տեղեկությունների, այդ ձգտումը չի վերացել, հիմա էլ կա): Դրանով էին պայմանավորված նրան ենթակա ոստիկանության հատկապես «բերետավոր» ստորաբաժանումների կողմից վայրագ, ոչնչով չհիմնավորված անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների և նույնիսկ անցորդների վրա, ընդգծված դաժանությունն ու անմարդկայնությունը:

Մյուս կողմից՝ հրապարակում հավաքվող բազմությունը հարթակից պահանջում էր գործողություններ, ավելի ճիշտ՝ «կոնկրետ գործողություններ»: Թե ամեն մեկը դրա տակ ինչ էր հասկանում, կարծում ենք՝ պարզ է: Սակայն ողջ խնդիրը, ըստ ընդդիմադիր լիդերների մոտեցման, այն է, որ եթե հրապարակում հավաքված չէ առնվազն 100 հազար մարդ, ապա «կոնկրետ գործողությունների» դիմելը կարող է ավարտվել ընդամենը զանգվածային ծեծուջարդով, իշխանության կողմից գազանաբարո ռեպրեսիաներով ու՝ վերջ: Եվ հետո, ի դեպ, եթե հրապարակում հավաքվեր կամ հավաքվի 100 հազար կամ ավելի մարդ, ապա արդեն նույնիսկ «կոնկրետ գործողությունների» անհրաժեշտություն միգուցե չլինի, այսինքն՝ ընդհանրապես «ոչ բռնի» ճնշումներով հնարավոր լինի իշխանություններին պարտադրել որոշակի քայլեր: Այդպես մտածում են շատերը: Սակայն այդ «շատերը» հաշվի չեն առնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մղումները՝ բախումներ հրահրելու, խաղաղ, անզեն ցուցարարների վրա կրակելու հետ կապված:

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուններից մեկը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կրակել ժողովրդի վրա ու կկրակեն: Հավատացեք, իրենց համար 100 հայ մարդ սպանելն ընդհանրապես խնդիր չէ, մանավանդ այն ամենից հետո, ինչ արել են ու անում են: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման առնվազն վերջին երեք տարին ամենօրյա մահերի ժամանակաշրջան է... Հարթակ ելած ընդդիմադիրները ևս սա հրաշալի հասկանում էին, և գուցե նաև այդ էր պատճառը, որ հետևողականորեն հորդորում էին հնարավորինս զերծ մնալ բռնի գործողություններից, ինչ-որ գույք վնասելուց, առհասարակ՝ բռնություններից: Այսինքն, չէին ցանկանում սպասարկել «փաշինյանական օրակարգը»: Մյուս կողմից՝ նման կոչերը ակնհայտորեն խաղարկվում էին «թունդ արմատականություն» խաղացող զանազան քարոզիչների և նրանց կամա-ակամա ձայնակցողների կողմից՝ մարդկանց մեծ խմբերի հիասթափեցնելու կամ հիասթափության զգացումները խորացնելու համար:

Անկասկած, որպես կոմիտե միավորված ընդդիմադիրների կողմից էլ սխալներ են թույլ տրվել (դա անխուսափելի է նման պայմաններում ու առհասարակ), առանձին դեպքերում հապաղել են կամ մեկ այլ բան:Տվյալ դեպքում էականն այն է, որ ձգտելով շրջանցել «ներքին արյունահեղության» փաշինյանական օրակարգը՝ նրանք հայտնվեցին պատային իրավիճակում, իսկ մարդիկ էլ, բնականաբար, օրեցօր նվազեցին: Ճիշտ է, Հայաստանը շարունակում է ցնցումների մեջ գտնվել, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը, մյուս օրը իրավիճակը, կոնկրետ՝ ներքին իրավիճակը վայրկենապես չի բորբոքվի: Այդ առումով Հայաստանում հասարակական տրամադրությունները նման են վառոդի տակառի, որին միայն կայծն է պակասում: Դիտարկելի է նաև մեկ այլ երևույթ. այս օրերին տեղի ունեցող ազգային խոշորագույն ողբերգության ու աղետի՝ Արցախի հայության բռնագաղթի ու Արցախի էթնիկ զտման խորապատկերում առանձնահատուկ ակտիվացել են իշխանական ու իշխանամերձ զանազան քարոզիչները, որոնք ուղղակիորեն ատելություն են սերմանում ու բորբոքում արցախցիների դեմ: Սա ևս ուսումնասիրության հետաքրքրական նյութ է, թեպետ ծավալվող ողբերգության խորապատկերում հազիվ թե մեկնումեկը հիմա նստի ու մանրակրկիտ ուսումնասիրի:

Այնուամենայնիվ, մի քանի հատկանշական «մանրուք» արժե հընթացս կամ, ինչպես ասվում է, «տաք-տաք» արձանագրել՝ ապագայի հետազոտողների համար: Տեսեք. իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ «բադրջանային» շանթուորոտ էր արձակում արցախցիների հասցեին՝ դրսևորելով նրանց հանդեպ իր գրեթե կենսաբանական ատելությունը, Արցախի լիարժեք հանձնումից հետո մի անասելի «սեր ու գորովանք» է ցուցադրում, խոսում է հոգատարությամբ ընդունելու, տեղաբաշխելու, տնավորելու մասին: Բայց, միաժամանակ, տարատեսակ «սուբյեկտների» միջոցով, այսպես ասած՝ «տակից» ծավալում են վայրենի քարոզչություն, եթե չասվի՝ արշավ արցախցիների դեմ: Նողկալի, զազրելի «թեզերով»:

Ի լրումն, առանձին մերձիշխանական «կերպարներ» բացեիբաց չարախնդում են Արցախի գլխին բերած աղետի ու աղետյալ հայրենակիցների վրա: Դե, այն, ինչի ունակ են Նիկոլ Փաշինյանի թիմն ու բոլոր նիկոլականները: Հուսանք, որ այս մի «փաշինյանական օրակարգը» գոնե չի հասցնի այն աստիճան արմատներ նետել, որ հասարակությունը վերջնականորեն ինտոքսիկացիայի տակ մնա: Չնայած դրա նշաններն արդեն տևական ժամանակ երևում են: Վկայություններն ամեն օր են, թեկուզ հենց սոցցանցերում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Նիդեռլանդներն արագացնում են անցումը «կանաչ» էներգիայի Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պшյթյունԱրա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքովԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելում զանգվածային զորահավաք է․ Գլխավոր շտաբի պետ Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ է Եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում. Աննա Կոստանյան Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել խոշոր հակամարտության. Օմանի ԱԳՆԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Իսրայելի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, թե Իրանի որ շրջաններն են թիրախավորվել Իսրայելը չեզոքացրեց Իրանական ԱԹՍ-ի հարձակումը «Այս արշավը Բաքվից է ուղղորդվում․ եկեղեցին 2018-ին անելիք ուներ»․ Ավետիք Չալաբյան Տարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով. ԶՊՄԿՀրդեհ Վաղարշապատ քաղաքում Մարդիկ ապրում են առանց խղճի խայթի, առանց ամոթի զգացողության, առանց պատասխանատվության զգացողության․ Մհեր Ավետիսյան Կողմերը հասել են անդառնալիության կետին. Արտակ Զաքարյան Ինչպես են պատրասվում ինքնաթիռներն Իրանի վրա հարձակմանը․ կադրեր ԻՀՊԿ հրամանատարի uպանության վայրից (տեսանյութ, լուսանկար) Ամբողջ երկիրը քանդեցին, հիմա էլ եկեղեցու հետևից են ընկել. քաղաքացի Իսրայելը հայտարարել է, որ Իրանին ուղղված հարվածներում օգտագործվել է ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռՈվքեր են սպանվել Իրանում Իսրայելի հարձակման հետևանքովԻսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Kapan fest 2025. Խենթ երազանքից՝ համաշխարհային փառատոն «Եթե փնթի ինֆորմացիան սպորտ լիներ, Չախոյանը օլիմպիական չեմպիոն կլիներ». Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատասխանը՝ բլոգերին Քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում․ Տիգրան Աբրահամյան Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղըՀայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցներըԾնվեց… Ռոզա Դավթյանը ուրախալի լուր է հայտնել. Բացառիկ հոլովակ Աբրահամ Հովեյանը ցավակցություն է հայտնել Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ «Ինքնաթիռում գտնվող բոլոր 242 անձինք զոհվել են»․ Հնդկաստանի ոստիկանություն Իշխանությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին. Արմեն Մանվելյան Հայրենիքը միայն ՀՀ-ն չէ, այլ ամբողջ Հայաստան աշխարհը. Ավետիք Քերոբյան Վերքը բավականին խորն է, դաստակը կախ էր ընկած. դանակահարված դպրոցական տղային վիրահատել են Աղետի պահին ինքնաթիռի ներսից նկարահանված կադրեր են պահպանվել Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մաhացել է Մաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց«ՀայաՔվեն» շարունակում է հերթապահությունը Մայր Աթոռում Տարադրամի փոխարժեքն` այսօրՎթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր Կամենդատյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված