Գլխավոր շահառուն Հայաստանն է. ինչ է ասել Պուտինը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։
Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։
Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե որքան է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի աճը։
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարի երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 12․6, իսկ այս տարի՝ 12․1 տոկոս։ «ՀՆԱ-ի 12․1 տոկոսը աճը, իհարկե, լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ»,- նշել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Միության անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը։