Ադրբեջանը նոր սադրանքներ է անում ու նոր պահանջներ դնում
Վերլուծություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո Ադրբեջանն անցել է սադրանքների և ագրեսիայի նոր փուլի։
Երեկ, ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում՝ Խափարլու կոչվող տարածքում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Գասպարյանը, ևս մեկ ծառայող ՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։ Հայաստանի ԱԳՆ-ն և Արցախի իշխանությունները դատապարտել են Ադրբեջանի այս վարքը, նշել, որ Ադրբեջանը սրանով փորձում է լայնածավալ էսկալացիայի նոր հիմքեր ստեղծել։
Իսկ Ադրբեջանը, թերևս օգտվելով այլևս պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու իր պահանջը կատարելու հետ, նոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է անհապաղ դուրս բերել բոլոր հայկական զինված ուժերն Արցախից։ Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետներըը ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բաքուն նաև պահանջել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հսկողության ռեժիմի կիրառում իրականացնել, այն ինչը տևական ժամանակ հենց Ադրբեջանի իրական ցանկությունն էր՝ վերահսկել Արցախ գնացող բոլոր բեռները և մարդկանց։ Ադրբեջանական այս հերթական սադրանքը վկայում է, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունների քարոզած Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները չեն նպաստում արցախցիների անվտանգությանը և իրավունքների ապահովմանը, և առիթ են Ադրբեջանի կողմից ուժային ճնշում կիրառելու համար, գործընթացում լիակատար հնազանդության հասնելու նպատակով։
Ավելին՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram