Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանատվության ճանապարհին․ առանց պաշտոնի նկրտումների, բայց երկրի ու ժողովրդի կողքին. Past.am Բագրատ Սրբազանը վերադառնում է նոր ուժով․ «Սրբազան պայքարը» անցնում է նոր փուլ. Past.am Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով. 1or.am Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ի՞նչ է անում ԿՄԽԿ-ն սյունեցի տղաներին Ադրբեջանից վերադարձնելու համար Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը


Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար ՍԱՆԻԹԵՔ ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված ՍԱՆԻԹԵՔ ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ  տրամադրելու մասին:

Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:

Երևանի քաղաքապետարանի ու ՍԱՆԻԹԵՔ ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը:

Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է  ընդհանուր 3.002.486.270  ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանատվության ճանապարհին․ առանց պաշտոնի նկրտումների, բայց երկրի ու ժողովրդի կողքին. Past.am Բագրատ Սրբազանը վերադառնում է նոր ուժով․ «Սրբազան պայքարը» անցնում է նոր փուլ. Past.amՍննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով. 1or.am Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Մեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզԱդրբեջանը հիմքեր է պատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար. Ավետիք ՉալաբյանՄեր մեղքերի մեջ որևէ մեկը, բացի մեզնից, մեղավոր չէ. Դավիթ ՍարգսյանՄեր փրկությունն ազգ-բանակ դառնալն է. Ավետիք Քերոբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքումԱդրբեջանն իր հանցագործներին ֆինանսավորելու է՝ Հայաստան տեղափոխվելու համար. Ավետիք Չալաբյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին Օդեսայի մոտակայքում նախատեսվում է երկու արևային էլեկտրակայանի կառուցում «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԻշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրում Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Մենք ենք մեղավոր, որ մեր ուսերին Նիկոլին բերինք իշխանության. քաղաքացիՀայաստանի պետական պարտքը գերազանցում է 13,5 մլրդ դոլարը. Հրայր ԿամենդատյանԱյս տեմպերով պարագլխին պակասում է ընդամենը երկու տեսարան՝ լուսանկարներ Բաքվի շահիդների պուրակից և որևէ շիական մզկիթից. Դավիթ ՍարգսյանԹուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ» Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ» «Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ» Կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինԻ՞նչ է անում ԿՄԽԿ-ն սյունեցի տղաներին Ադրբեջանից վերադարձնելու համար Կար քաղաքական նպատակ՝ ամրապնդել ԼՂՀ փաստացի անկախության միջավայրը՝ ռազմական ինքնաբավության շարունակականության հաշվին․ Արմեն ՀովասափյանՎրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումըԱդրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել. Թագուհի Թովմասյան Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից Տիգրան Պետրոսյան. ՍԱՏՄ-ի աղետը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանըԱլեն Սիմոնյանը Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումում ելույթ է ունեցել հայերենով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնաuել է ոտքը. նրան մոտեցրել են շտապօգնության մեքենային Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողՀայ մնալու հարցում պարտական ենք Հայ առաքելական եկեղեցուն. Մենուա ՍողոմոնյանԵրկիրը կործանել եք ու ուզում եք, որ ձեզ չվիրավորե՞ն. Հովհաննես Իշխանյան Ադրբեջանական կողմում հայտնված տղաներից մեկը նախկին գյուղապետի եղբորորդին է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են Ադրբեջանի սահմանում մոլորված տղաները․ ինչպես է դեպքը պատահել «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Կոստանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց մոտ 806,000 մարդ բոյկոտում և մերժում է հայտարարագրման համակարգը. պատրաստ ենք աջակցել խնդիրների հետ բախվող անձանց. Նաիրի Սարգսյան «Մեկ ամսից պետք է բանակ զորակոչվեն»․ մանրամասներ՝ գերեվարված պատանիների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված