Դավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը Սահարայի փոթորիկները սպառնում են Եվրոպայի արևային էներգիայի ապագային, ասում են գիտնականները Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Սամբո մարզաձևի հաղթարշավը շարունակվում է. Գագիկ Ծառուկյան


Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ

Քաղաքականություն

Ջերմուկի քաղաքացիները պատմեցին, որ սեպտեմբերյան պատերազմից հետո քաղաքի տարբեր հատվածներից պարզ երեւում են թշնամու դիրքերը, քաղաքը գտնվում է թշնամու ամբողջական դիտարկման տակ։

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց քաղաքի կենտրոնից տեսանելի է դա։ Սակայն չի կարող նշել, թե քանի դիրք կա, կոնկրետ որտեղ են դրանք տեղակայված: Ամանորն է մոտենում, Ավետիսյանը նշեց, որ մի շարք հյուրանոցներում ամրագրման համար ազատ տեղեր չեն մնացել։ Ինչ վերաբերում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններին, Սյուզաննա Ավետիսյանն ասում է․ «Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր: Մարդիկ սպասում են, թե ադրբեջանցիները երբ պետք է գնան»։

Անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքին, որը նվազել էր սեպտեմբերյան պատերազմից հետո, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ նրանց քանակը շատ քչացել է, եթե համեմատենք նախորդ աշունների հետ: «Երբ որ խոսում էի հյուրանոցների տերերի հետ, նույնիսկ փոքր հյուրանոցներն ունեին ամսով, շաբաթներով ամրագրումներ՝ հոկտեմբերի ու սեպտեմբերի համար, սակայն պատերազմի պատճառով այդ ամրագրումներն ամբողջովին չեղարկվել են, ու այդ հյուրանոցները չեն աշխատել, նույնիսկ փակել են։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ տուրիզմը սպեցիֆիկ է, օրինակ՝ հոկտեմբերի վերջն ու նոյեմբերը, փետրվարից մարտը մեզ մոտ քիչ այցելվող են, բայց հիմա այդ չայցելվող սեզոնային շրջանն ավելի է երկարել, ինչի հետեւանքով աշխատատեղերի հետ կապված խնդիր է առաջացել։ Բնակիչների մեծ մասը սպասարկման ոլորտում է աշխատում, ու այսօր աշխատանք չունեն, որոշները քաղաքից հեռացել են, քանի որ աշխատանք չեն կարողացել գտնել»,-ասաց Ավետիսյանը։

Նա շեշտեց՝ քանի որ կարիքների գնահատում չի արվել, հայտնի չէ, թե ինչքան բնակիչ է վերադարձել քաղաք, ինչքանը՝ դուրս եկել։ Զբաղվածության հարցը չկարողանալով լուծել եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ մարդիկ հեռացել են Ջերմուկից։ Ավետիսյանը շեշտում է, որ խթանող ծրագրեր պետք է կազմակերպել ու իրագործել, փոքր բիզնեսի խթանում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն մնալ Ջերմուկում։

«Երբ ամեն ինչ լավ լինի, բազմաթիվ տուրիստներ ունենանք, աշխատողների խնդիր ենք ունենալու՝ հետո ո՞վ է այդ մարդկանց հետ բերելու Ջերմուկ։ Իրականում սա չգնահատված լուրջ խնդիր է, որը պետք է լուրջ դիտարկել։ Ավագանիում մենք հաջորդ տարվա զարգացման տարեկան աշխատանքային պլան ենք հաստատում կամ սուբվենցիոն ծրագրեր, բայց սրանք խնդիրներ են, որոնցից բխում են թե՛ քաղաքացիական անվտանգային, թե՛ տնտեսական բազմաթիվ հարցեր։ Իսկ եթե բնակիչները Ջերմուկից դուրս գան, այլ անվտանգային խնդիրներ կառաջանան»:
Ջերմուկի համայնքապետի տեղակալ Վարդան Սարգսյանն էլ ասաց, որ համայնքապետարանը, հանգստյան տները պատրաստվում են Ամանորին։ «Քաղաքն էլ որոշակի պատրաստություններ կտեսնի, հենց հիմա իր լուսավորությունն ունի, իր զարդարանքն ունի, եւ կարծում եմ՝ նաեւ տոնածառ կլինի։ 15-ի կողմերը վերջնական որոշում երեւի կկայացնենք»,- ասաց նա։

Նախորդ անգամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սեպտեմբերյան կրակոցների պատճառով մարդկանց հոսքը կտրուկ նվազել է դեպի Ջերմուկ, սակայն շաբաթ օրվա դրությամբ որոշ հանգստյան տներում ամրագրումներն աճել են: «Հիմա հյուրանոց ունենք, որն ազատ համար չունի։ Ամրագրումներն արված են, սակայն վճարումները դեռ արված չեն՝ կառավարիչներն էին ասում, բայց հաճելի է շաբաթ օրվա դրությամբ այդ մասին լսել: Գների մասին չեմ կարող ասել՝ ամեն մեկը տարբեր ծառայություններ ունի, ամեն մեկը՝ մի ձեւով, վճարման տարբերակներն էլ են տարբեր»,- նշեց փոխհամայնքապետը։ Պատերազմից հետո մարդիկ, բնականաբար, ե՛ւ ընկճված են, ե՛ւ անհանգիստ են, բայց քիչ-քիչ առօրյային են վերադառնում:

Մեր տեղեկություններով, թշնամին Ջերմուկ քաղաքի ողջ երկարությամբ, տեսանելի հեռավորության վրա տեղակայված է եւ դիրքային ամրացման աշխատանքներ է իրականացնում՝ շինություններ կառուցում, ինչը չէր կարող չազդել առողջարանային քաղաքի զբոսաշրջային պատկերի վրա։ Ջերմուկը վառ օրինակ է այն բանի, թե անվտանգային հարցերից ինչպես են բխում տնտեսական, սոցիալական եւ մյուս խնդիրները։

Դավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍահարայի փոթորիկները սպառնում են Եվրոպայի արևային էներգիայի ապագային, ասում են գիտնականները Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Սամբո մարզաձևի հաղթարշավը շարունակվում է. Գագիկ ԾառուկյանՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱշոցքում 79–ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ 4–րդ հարկից ցած նետվելովՀայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Բաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանատվության ճանապարհին․ առանց պաշտոնի նկրտումների, բայց երկրի ու ժողովրդի կողքին. Past.am Բագրատ Սրբազանը վերադառնում է նոր ուժով․ «Սրբազան պայքարը» անցնում է նոր փուլ. Past.amՍննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով. 1or.am Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Մեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզԱդրբեջանը հիմքեր է պատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար. Ավետիք ՉալաբյանՄեր մեղքերի մեջ որևէ մեկը, բացի մեզնից, մեղավոր չէ. Դավիթ ՍարգսյանՄեր փրկությունն ազգ-բանակ դառնալն է. Ավետիք Քերոբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքումԱդրբեջանն իր հանցագործներին ֆինանսավորելու է՝ Հայաստան տեղափոխվելու համար. Ավետիք Չալաբյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին Օդեսայի մոտակայքում նախատեսվում է երկու արևային էլեկտրակայանի կառուցում «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԻշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրում Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Մենք ենք մեղավոր, որ մեր ուսերին Նիկոլին բերինք իշխանության. քաղաքացիՀայաստանի պետական պարտքը գերազանցում է 13,5 մլրդ դոլարը. Հրայր ԿամենդատյանԱյս տեմպերով պարագլխին պակասում է ընդամենը երկու տեսարան՝ լուսանկարներ Բաքվի շահիդների պուրակից և որևէ շիական մզկիթից. Դավիթ ՍարգսյանԹուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ» Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ» «Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ» Կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված