Աշոցքում 79–ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ 4–րդ հարկից ցած նետվելով Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավոր Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանատվության ճանապարհին․ առանց պաշտոնի նկրտումների, բայց երկրի ու ժողովրդի կողքին. Past.am Բագրատ Սրբազանը վերադառնում է նոր ուժով․ «Սրբազան պայքարը» անցնում է նոր փուլ. Past.am Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով. 1or.am Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար


Վարչապետին ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:

Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:

Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ:

Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ, հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ:

«Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը:

Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:

Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:

Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:

Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:

Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:

Աշոցքում 79–ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ 4–րդ հարկից ցած նետվելովՀայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը Բաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանատվության ճանապարհին․ առանց պաշտոնի նկրտումների, բայց երկրի ու ժողովրդի կողքին. Past.am Բագրատ Սրբազանը վերադառնում է նոր ուժով․ «Սրբազան պայքարը» անցնում է նոր փուլ. Past.amՍննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլով. 1or.am Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Մեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզԱդրբեջանը հիմքեր է պատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար. Ավետիք ՉալաբյանՄեր մեղքերի մեջ որևէ մեկը, բացի մեզնից, մեղավոր չէ. Դավիթ ՍարգսյանՄեր փրկությունն ազգ-բանակ դառնալն է. Ավետիք Քերոբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքումԱդրբեջանն իր հանցագործներին ֆինանսավորելու է՝ Հայաստան տեղափոխվելու համար. Ավետիք Չալաբյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին Օդեսայի մոտակայքում նախատեսվում է երկու արևային էլեկտրակայանի կառուցում «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԻշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրում Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Մենք ենք մեղավոր, որ մեր ուսերին Նիկոլին բերինք իշխանության. քաղաքացիՀայաստանի պետական պարտքը գերազանցում է 13,5 մլրդ դոլարը. Հրայր ԿամենդատյանԱյս տեմպերով պարագլխին պակասում է ընդամենը երկու տեսարան՝ լուսանկարներ Բաքվի շահիդների պուրակից և որևէ շիական մզկիթից. Դավիթ ՍարգսյանԹուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ» Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ» «Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ» Կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինԻ՞նչ է անում ԿՄԽԿ-ն սյունեցի տղաներին Ադրբեջանից վերադարձնելու համար Կար քաղաքական նպատակ՝ ամրապնդել ԼՂՀ փաստացի անկախության միջավայրը՝ ռազմական ինքնաբավության շարունակականության հաշվին․ Արմեն ՀովասափյանՎրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումըԱդրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել. Թագուհի Թովմասյան Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից Տիգրան Պետրոսյան. ՍԱՏՄ-ի աղետը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանըԱլեն Սիմոնյանը Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումում ելույթ է ունեցել հայերենով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնաuել է ոտքը. նրան մոտեցրել են շտապօգնության մեքենային Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողՀայ մնալու հարցում պարտական ենք Հայ առաքելական եկեղեցուն. Մենուա ՍողոմոնյանԵրկիրը կործանել եք ու ուզում եք, որ ձեզ չվիրավորե՞ն. Հովհաննես Իշխանյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված