14-ամյա տղան դանակահարել է մորը հարվածներ հասցրած տղամարդուն. ոստիկանություն
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի 14-ամյա որդին, երբ նա ձեռքերով հարվածներ էր հասցրել պատանու մորը:
14-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram