Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում «Նորից սովորում եմ քայլել». Հրաչ Մուրադյանի գրառումը՝ վիրահատությունից հետո Հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում հարստացնում է մեր օրակարգը. Արարատ Միրզոյան Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբ «Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Աբովյան քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Վարչախումբը ցանկանում է մեզ զրկել անգամ հաղթանակների հիշողությունից. Արմեն Մանվելյան


«Մյուզիքֆերայնում» առաջին անգամ Մալթայի ֆիլհարմոնիկի և Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ հնչեցին հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից

Մշակույթ

Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 28-ից մայիսի 5-ը եվրոպական համերգային շրջագայության շրջանակում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Համերգային շրջագայությունը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։

Վերջին համերգը Վիեննայի հեղինակավոր «Մյուզիքֆերայն» համերգասրահում էր, որտեղ ներկաները հոտնկայս ծափերով ընդունեցին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն ու Խաչատրյանի երաժշտությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ զրուցում ենք «Մյուզիքֆերայնում» կայացած համերգի, աշխարհում հայկական երաժշտության ճանաչելիության մասին։

-Մաեստրո՛, Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Դուք հանդես եք եկել նաև 2.5 տարի առաջ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հետաքրքիր են զգացողություններն այս բեմում ելույթ ունենալիս. չէ՞ որ այն դասական երաժշտության խոր ավանդույթներ ունեցող խորհրդանշական վայր է։

-Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը 2020 թվականին էր՝ համավարակից առաջ, որի ընթացքում կատարեցինք նաև Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Համերգին մասնակցում էր նաև Մաքսիմ Վենգերովը։ Փայլուն համերգ էր։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան «Մյուզիքֆերայնում» հնչեց առաջին անգամ, ինչի արձագանքները մինչ օրս ստանում ենք. ունկնդիրը, երաժշտական աշխարհը ողջունում ու հիշում են, ինչը մեծագույն հաջողություն է։ Մյուզիքֆերայնն այն դահլիճն է, որտեղ տեղի ունեցողի մասին ամբողջ երաժշտական աշխարհն է խոսում։ 

-Ինչպե՞ս որոշվեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկել նաև Խաչատրյանի երաժշտությունը։

-Իմ խնդրանքն ու առաջարկությունն էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և համերգային շրջագայության կազմակերպիչներին կատարել հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ արձագանք է ստանում մարդկանց շրջանում, նույնիսկ առաջին անգամ լսելիս։ Եվ չսխալվեցինք։ Խաչատրյանի երաժշտությունը հնչեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փայլուն կատարմամբ։ Համերգի վերջում ունկնդիրը հոտնկայս ողջունում էր, ինչը «Մյուզիքֆերայնում» սովորական բան չէ։ Այդ մասին նվագախմբի տնօրենին հայտնեց «Մյուզիքֆերայնի» ղեկավարներից մեկը։ Հենց այս արձագանքն ու ընդունելությունը վկայում են, որ ելույթը մեծ հաջողություն է ունեցել։

-Ընդհանրապես այդ բեմահարթակում հնչե՞լ էին «Սպարտակ» բալետի սյուիտները։

-Ինչպես ինձ տեղեկացրին, «Սպարտակը» «Մյուզիքֆերայնում» կատարվում էր առաջին անգամ։ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, սակայն պետք է փաստենք, որ աշխարհն այնքան լավ չի ճանաչում նրան, որքան մենք կցանկանայինք։ Կարծում եմ՝ նման նախագծերը մեր մշակույթի տարածման համար խիստ կարևոր են։ Պետք է նաև շնորհակալությունս հայտնեմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որ համաձայնեց կատարել հայկական երաժշտություն։

-Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջի՞ն անգամ էր կատարում հայկական երաժշտություն։

-Այո՛, Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ էր կատարում հայկական երաժշտություն։ Որպես դիրիժոր՝ ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ իմ երկրի երաժշտությունն էր ներկայացվում, և այն հաջողությունը, որ համերգը բերեց Մալթայի ֆիլհարմոնիկին և մեզ բոլորիս, փաստեց, որ ծրագրի առաջարկը և Խաչատրյանի երաժշտության ընտրությունը ճիշտ էին ու արդարացված, ինչն իսկապես ոգևորում է ինձ։ Արամ Խաչատրյանի տաղանդավոր երաժշտությունը մենք պետք է ավելի ու ավելի շատ կատարենք։ Մեզ թվում է՝ աշխարհում բոլորը ծանոթ են Խաչատրյանի արվեստին, սակայն այդպես չէ։ Այս հարցում մենք շատ անելիքներ ունենք։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ մեր երաժշտությունն ունի հստակ տեսակ, ունիկալ ելևէջներ։ Տաղանդի գործակիցը շատ խիստ է այստեղ, և պետք է կարողանանք այդ ամենը ճիշտ մատուցել։

-Պարոն Սմբատյան, Ձեր ղեկավարությամբ 2019-ին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Միրզոյանի «Շուշանիկը», 2020-ին Ձեր ղեկավարությամբ Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան հնչեց Եվրոպայի 5 երկրի 8 քաղաքների լավագույն բեմերում, Խաչատրյանի երաժշտությունը հնչում է Վիեննայում։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

-Շատ կարևոր է մեր արվեստը ճիշտ ներկայացնելը։ Հանդիպելով երաժշտական աշխարհը ղեկավարող մարդկանց հետ, խոսելով մեր կոմպոզիտորների մասին՝ Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան, հասկանում ենք, որ նրանցից շատերը տեղեկացված չեն մեր կոմպոզիտորական արվեստի մասին։ Դա խնդիր է մեզ համար։ Եթե ցանկանում ենք լինել հաջողակ Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելու մեջ, պետք է փորձենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ Մեր կոմպոզիտորները պետք է լայն ճանաչում ստանան, նրանց արվեստն աշխարհին պետք է. դա նոր երաժշտություն է, նոր ասելիք, որի պահանջն աշխարհում մեծ է։

Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ» Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ» Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ» Ատելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ» Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում ‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՆերդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ«Նորից սովորում եմ քայլել». Հրաչ Մուրադյանի գրառումը՝ վիրահատությունից հետո Հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ Փաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում հարստացնում է մեր օրակարգը. Արարատ ՄիրզոյանՈւրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբ «Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Աբովյան քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՎարչախումբը ցանկանում է մեզ զրկել անգամ հաղթանակների հիշողությունից. Արմեն ՄանվելյանԵկեղեցու դեմ ամեն օր մի հուդայագիր մոգոնողն իրեն ներկայացնում է որպես բարեպաշտ հավատավոր քրիստոնյա․ Հրայր ԿամենդատյանԶանգվածային հարձակում ՌԴ ուղղությամբ․ ի՞նչ է կատարվել գիշերը Վարդան Ջհանյան. Կրթությունը պետք է մոտեցնել տնտեսության իրական պահանջներին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները` ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար. Սեյրան Օհանյան Դիլիջանի թունելի անմիջապես կողքով նոր թունել կկառուցվի. հինը կօգտագործվի վթարային իրավիճակների համար Կայացավ «ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ» միջազգային մրցաշարը՝ Գագիկ Ծառուկյանի խոշոր մրցանակային ֆոնդով Կարճատև անձրև, ամպրոպ, նաև քամու ուժգնացում․ եղանակն այս օրերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանումԼրագրողը ռետինե փամփուշտից վիրավnրում է ստացել․ ԱՄՆ (տեսանյութ) Ադրբեջանական բեռները կստուգվե՞ն Հայաստանում Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»Այսօր Նիկոլ Փաշինյանը անցավ մի սահման, որի հետևում ոչ միայն ցինիզմն է, այլ ուղղակի պլանավորած քաղաքական սադրանք. Միքայել ԳրիգորյանԳազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Միլիոնավոր նոր տներ Անգլիայում պետք է հագեցած լինեն արևային վահանակներով Եկեղեցին մեր բոլորինս է, նրա մաքրությունն ապահովելը սրբապիղծների և դավաճանների գործը չի. Ավետիք Չալաբյան Ուկրաինան հետաձգել է զոհվածների մարմինների փոխանակումը անորոշ ժամանակով. ՌԴ ՊՆԳարնան ամիսներից օդի որակի խնդիրը սկսում է մեղմվելՎարորդները, 3 ուղևոր և 1 անցորդ հոսպիտալացվել են Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա» Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Ի՞նչ է նշանակում` հայհոյել եկեղեցուն, Փաշինյա´ն. քաղաքացի Պարագլխի միակ քաղաքական կապիտալը համատարած ներքին ատելությունն է բոլորի նկատմամբ. Դավիթ Սարգսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված