Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ» Հրդեհ՝ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում, ժամանել են մի քանի հրշեջ մեքենաներ Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր Իրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալ Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից Ըմբիշ Արեն Իսրայելյանը 1/4 եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին (տեսանյութ) «Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ Ստացվում է, որ Նիկոլի քավորությամբ է Արայիկը հրաժարական տվել․ Արմեն Հովասափյան


Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների հիշատակին նվիրված պաստառ

Հասարակություն

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում համալսարանի անմահացած  սաների վառ հիշատակին: Միջոցառման սկիզբը ազդարարվեց հերոսներին նվիրված պաստառի բացմամբ:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի տնօրեն՝ Թամարա Վարդանյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, բուժքույր Անահիտ Մարտիրոսյանը և, իհարկե, զոհված հերոսների ծնողները:

«Այսօր միջոցառում ենք կազմակերպել մեկ անգամ ևս հավերժացնելու մեր զոհված հերոս տղաների՝ Սենոյի, Բենոյի, Սերյոժայի, Էդգարի, Արամայիսի հավերժ հիշատակը: Կարծում եմ՝ նրանք մշտապես մեզ հետ են, որքան կապրի հայ ազգը երկրագնդի երեսին, այնքան կապրեն մեր տղաները, քանի որ ամեն հայ հիշելու է նրանց: Մատաղ սերնդին պետք է պատգամենք, որ հայրենիքը նվիրական էակ է, սկզբում հայրենիքը՝ հետո ծնողները»,- հենց այս խոսքերով էլ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը տվեց միջոցառման սկզբի մեկնարկը՝ խոսքը փոխանցելով Արման Վարդանյանին:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշեց՝ բոլորը պարտավոր են ապրելով և յուրաքանչյուրն իր ոլորտում հաղթանակներ տանելով վառ պահել հերոսների հիշատակը. «Ես համաձայն եմ, որ կանայք էլ զենք կրել իմանան, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, անկախ նրանից, թե մեր կառավարությունը խաղաղասիրության ինչ ուղենիշներ է առաջ քաշում: Եթե չունենք այսօր պատերազմ, դա զուտ ժամանակային խնդիր է, հնարավոր է՝ վաղն ունենանք, հետևաբար պետք է պատրաստ լինել դրան: Պետք է հզորացնենք մեր երկիրը և յուրովի ինքնադրսևորվելով հաղթանակներ տանենք կրթության, մշակույթի, սպորտի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում։ Ամեն մարդ իր առջև պետք է նպատակ դնի՝ հասնել հաղթանակի և էական չէ, թե որ ոլորտում կլինի այն, կարևորը չպարտվելն է։ Հաղթե՛ք ամեն օր, հաղթե՛ք ինքներդ ձեզ, որ կարողանաք երկիրը դուրս հանել վատ վիճակից։ Մեր ժողովուրդն էլ ավելի ծանր կացության մեջ է եղել, սակայն միշտ հաջողել է դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից։ Մեր հերոսների թափված ոչ մի կաթիլ արյունը հենց այնպես չէ, ինչը պետք է ապացուցենք ապագա հաղթանակներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ խոնարհվում է բոլոր նահատակների շիրիմների առջև և երախտագիտություն հայտնում նրանց հարազատներին, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին։ 

«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն էլ վերհիշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են մարտական թեժ կետերում և վստահ ասաց, որ այն, ինչ տեսել է, պատերազմ չի եղել, այլ՝ ողբերգություն. «Ցավոք, պատերազմի ժամանակ դրսի գումարները գնացել են պետական բյուջե, ոչ թե ծառայել են՝ ըստ նպատակի: Լավ է, քիչ-քիչ սփյուռքը հասկացավ, որ օղակներից մեկը մենք էինք, որ մենք ենք ամբողջը հասցնում առաջնագծում մարտնչող մեր զինվորներին: Պատերազմում ես՝ որպես զինվորական, կասեմ մեկ բան՝ մեզ պետք էր միայն օդը փակել 2 ժամով, այն փակեցին և մեր տղաները 8 կմ առաջ գնացին՝ սա իմացե՛ք»,- հպարտությամբ ասաց նա՝ շեշտելով, որ իրենց հաջողվել է կյանքի գնով փրկել Շուշիի գրքերը, որոնք արդեն հանձնել են Մատենադարանին:

Միջոցառման ավարտին Թամարա Վարդանյանը ներկաներին հանձնեց քաղաքագետ Արման Այվազյանի կողմից հրատարակված «Հայ զինվորականության պատվո վարքականոնը 4-5-րդ դարեր» գիրքը։ Իսկ համալսարանի սաները հանդես եկան կրթօջախի հերոսներին նվիրված սրտաբուխ բանաստեղծություններով՝ ևս մեկ անգամ հայտնելով իրենց երախտագիտությունն ու հպարտությունը:

 

     
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ» Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ» ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ» Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է․ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին, հրատարակիչներին Երեւանում շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները Իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ» Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել... օրենսդրությամբ անկախ ինստիտուտները. «Փաստ» Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ» Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը. «Փաստ» Կարևոր գործընթացներ` Սփյուռքի շուրջ. Գեներալ ֊ մայոր Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Հրդեհ՝ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում, ժամանել են մի քանի հրշեջ մեքենաներ Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 2 վիրավորԻրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալ Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից Ըմբիշ Արեն Իսրայելյանը 1/4 եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին (տեսանյութ) «Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ Ստացվում է, որ Նիկոլի քավորությամբ է Արայիկը հրաժարական տվել․ Արմեն ՀովասափյանՎաղվանից կրկին կտաքանանք․ Գագիկ Սուրենյան Կրակոցներ՝ սգո սրահի մոտ․ ինչից է սկսվել կռիվը Ալիևն ու Փաշինյանը գուցե հանդիպեն Կազանում Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը բռնաճնշումների վերաբերյալ հայտարարություն է տարածելԴաստիարակը բռնnւթյուն է գործադրել աուտիզմ ունեցող երեխայի նկատմամբ․ նա ազատվել է աշխատանքիցԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ կնոջը հրավիրել են ամառանոց, փnրձել են բռնաբարել, հնչել են կրակnցներ Ինձ խոշտանգել են, գույքս՝ ձեռքիցս տարել. քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել Դատախազության շենքի մոտ«93-ամյա սկեսուրիս սիրով եմ խնամում, որ իր կյանքի բոլոր օրերն ապրի գեղեցիկ, մաքուր ու ապահով». Աննա Էլբակյանը՝ երազանքի ու ձեռքբերման մասինԳՇ պետի նախկին տեղակալը, ԶՈՒ վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն «Մոսկվա Սիթիի» մոտ «Գելենվագենը» թռել է հետիոտնային անցումի մեջ․ վարորդը երեկվանից որոնվում է (տեսանյութ) Բերման է ենթարկվել Կրասնոյարսկի՝ տան պատշգամբից կրակող բնակիչը․ նա բաժանված է և պարքեր ունի (կադրեր) Կրասնոյարսկում բնակիչը պատշգամբից hրացանից կրակում է կայանված մեքենաների վրա (տեսանյութեր) Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել է 6 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 6 մարդԿապանը ադրբեջանցիների թիրախի տակ է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ փուշ Մոսկվայի և Բաքվի համար ՔՊ-ում մտահոգ են արտաքին զարգացումներից Շվեյցարիան վճռականորեն աջակցում է Հայաստանում մասնակցային բյուջետավորման ներդրմանը․ դեսպանՔՊ-ն դեմ է ԵՄ անդամակցության հանրաքվեին Իրանը վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականություն չի դառնա Երևանում բախվել են թիվ 32 երթուղու ավտոբուսն ու «Nissan»-ը. վիրավորը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելՎրաստանում կառուցելու են առաջին արդյունաբերական արևային էլեկտրակայանը Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը Սերգեյ Խաչատրյանի համերգով Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներին ԱԱԾ են կանչել
Ամենադիտված